Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմության առջեւ պարզերես լինելու հնարավորությունը

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերիս համար շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, ու այս իմաստով հարկ եմ համարում ոչ թե անդրադառնալ ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմում պարտության կամ դրանից առաջ կառուցված դիվանագիտության մեջ մեղավորների փնտրտուքին, որով զբաղվելն այս պահին ինքնին վտանգավոր է՝ գլխավոր խնդիրներից հեռանալու առումով, այլ մեր անելիքին, այն էլ հրատապ անելիքին: Մանավանդ հենց ինքը, Փաշինյանն էր ասում, թե Ադրբեջանն իրավիճակը սրելու եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու քաղաքականություն է վարում, իսկ Արցախում կատարվողի համար անգամ բառեր չկան նկարագրելու՝ մնում է մարդիկ սովից մեռնեն, որ սթափվենք:: Ստեղծված վիճակում, երբ Վաշինգտոնում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները իբր խաղաղության թեմայով բանակցելու, իսկ զուգահեռ Ադրբեջանը ԱԹՍ-ների կիրառմամբ չորս հայ զինծառայողի է սպանում, ասել, որ այդպիսի բանակցությունները զրո արժեք ունեն, նշանակում է ոչինչ չասել:

Ռուսաստանում եւս փաստորեն պատերազմի եւ անթիվ զոհերի համար պատասխանատուների մեղավորությունից շեղելու ձեռնարկներ կան՝ դրանց թվին հանգիստ կարելի է դասել Եվգենի Պրիգոժինի ձեռնարկած շոուն, որը, սակայն, բոլոր դեպքերում սասանեց ռուսական իշխանությանն ու նրա ղեկավարին: Ուրիշների բաժին մեղքերը թողնելով ուրիշներին, մնանք մեր թեմաների մեջ ու կոշտանալով նշենք, որ Փաշինյանը պատերազմում պարտությունից եւ դրանից հետո տեղի ունեցած բազմաթիվ ցավալի իրադարձություններից հետո մեկ շանս ունի միայն պատմության առաջ դույզն ինչ պարզերես լինելու՝ եթե նա հրաժարվի այն քաղաքականությունից, որ վարում է հիմա եւ հետեւողականորեն որոնի այն ճանապարհը, որով Արցախը չի հայտնվելու Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանից էլ տարածքներ չեն զիջվելու Ադրբեջանին: Դրա համար հայկական կողմն ունի դիվանագիտական բավարար գործիքներ եւ պատմական փաստաթղթերի բավարար իրավական հիմք:

Պարզ է, որ մեր կողմից մատնաշվող ճանապարհը դյուրին չէ եւ վտանգներից նույնպես զերծ չէ, բայց այն ճանապարհը, որով այժմ ընթանում է իշխանությունը, հեռանկարի առումով ավելի վտանգավոր ու կորստաբեր է եւ որ ամենակարեւորը՝ ընդունելի չէ հայերի մեծ մասի համար, եւ սրա հետ հաշվի չնստելով՝ Փաշինյանն, ուրեմն, կրակի հետ է խաղում: Եթե քարը փեշից թափելու ցանկություն հանկարծ ու դրսեւորի Փաշինյանը եւ փորձի գնալ հայկական իրավունքների առաջադրման իրավապատմական ճանապարհով, ապա իր շրջապատը նա պետք է համալրի իրոք հարցի լայն հնարավորությունները պատկերացնող մասնագետներով, որոնք ինչ-որ չեն երեւում ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ գործադիրում, իսկ իր շրջապատում առկա եւ արդեն հանրության համար անհաճո դարձած մի շարք դեմքերից նա ստիպված է լինելու ազատվել, փորձելով ուղղել բոլոր այն սխալները, որոնք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ինքն ու իր թիմն են արել: Ուրիշ շանս նա չունի եւ չի ունենա, կարծում եմ՝ հասկանում է մեր կողմից ասվածի բարեխղճությունը, այն, ինչ նա չի լսի իր մոտիկ շրջապատից: Իսկ եթե նրան այլեւս ոչ մի կերպ հասու չեն սթափ ուղերձները, ապա դրանում նա միայն ու միայն իրեն պետք է մեղադրի:

Մի հընթացս նկատառում եւս. լեգիտիմ իրավունք ունի Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանի այն հարցադրումը, թե միգուցե արժեր, որ նախկին բոլոր նախագահները հավաքվեին եւ ներկայացնեին իրենց պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ: Այս նկատառումը կիսաբերան հնչեց ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին բաց նիստում եւ սահուն անտեսվեց, քանի որ հավանաբար քննիչ հանձնաժողովի բաց նիստերի շարժառիթն այն նախաձեռնողի մասով բոլորովին այլ է: Բայց, խոստովանենք, շատ զարմանալի է, որ անգամ խիստ վտանգավոր ներկա վիճակը ՀՀ նախկին նախագահներին չի ստիպում իրենց քաղաքական բաստիոններից դուրս գալ, միմյանց հանդեպ ատելությունն ու սերը մի կողմ դնել եւ դրանք իրենց գրասենյակների ղեկավարների ուղերձներում արտացոլելու փոխարեն՝ հավաքվել ու փորձել խելք-խելքի տալով մշակել այն քայլերը, որոնց հերթագայությամբ հնարավոր կլինի դուրս գալ Արցախի, եւ ինչու չէ՝ Հայաստանի համար ներկա վտանգավոր վիճակից: Այսինքն՝ ձեւավորել պետության արտաքին քաղաքականության քայլերի փաթեթ եւ որպես միակ քաղաքականություն առաջարկել վարչակարգին: Այդպես կվարվեին իրոք պետությամբ մտահոգ մարդիկ, անձնական մոտիվները մի կողմ դնելով: Բայց երեւում է՝ շատ բան ենք պահանջում, մերոնք ոչ թե պետության սինոնիմ են եղել, այլ հասարակ մահկանացու: Դե իսկ փորձի ու փորձառության պակաս ունեցող ներկա իշխանավորները պետք է շարունակեն որպես որբի գլուխ ամեն օր մի նոր մակնիշի խուզող մեքենայով ու բուն խուզելը դեռ չսովորած՝ խուզել Հայաստանի ու Արցախի գլուխները: Չմոռանանք նշել նաեւ, որ կարծես թե փակուղի մտած Արցախի հարցի վերաբերյալ ոչ ոք, ոչ մի քաղաքական ուժ առանձին-առանձին կամ միասնականացված առաջարկների փաթեթ չի ներկայացնում, որը ներկա պայմաններում իրագործելի է եւ կտանի դեպի ամենից նպաստավոր լուծման:

«Հայաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքը, չնայած խոցելի իրավական բացվածքին, այնուամենայնիվ մի բան կարող է տալ՝ իշխանությունը կտեսնի, թե Արցախի հարցում որքան մարդ համաձայն չէ տարվող քաղաքականության հետ: Բայց գլոբալ տեսակետից հարցի լուծման քաղաքական ճանապարհ այդ նախաձեռնությունը չի ուրվագծում, խորքերում ենթադրելիք հետագա իշխանափոխության հեռանկար ծրագրավորելուց բացի: Բայց նկատի առեք, որ ոչ մի ուժ շանս չի ունենալու իշխանության գալ, եթե հստակորեն չնախանշի, թե ինչ քայլեր է անելու ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի հետագա գնալիք ճանապարհի առումով: Մի քանի անգամ արդեն փորձարկված՝ «դուք հեռացեք, մենք կգանք ու լավ կկառավարենք» սկզբունքը մի քանի անգամ արդեն կրախի է մատնվել Հայաստանում, այդ թվում՝ առկա իշխանության պարագայում:

Իսկ թե բանակցություննե՜ր, Վաշինգտո՜ն, Մոսկվա՜, Բրյուսե՜լ, Մակրոնի ակնարկներ, Զախարովայի խանդոտ մեկնաբանություններ՝ Արեւմուտքի քավորությամբ բանակցությունների առումով կամ ադրբեջանամետ ենթատեքստերով, այս բոլորը դեռ սրտամաշ երկար, հայերիս համար կորստաբեր եւ անարդյունք կարող են շարունակվել, քանի դեռ Հայաստանը ներկայացնողները չեն ելնում իրավական ու պատմական բազմաթիվ գործիքներով հայկական իրավունքներն առաջ տանելու հնարավորութունից՝ զույգ հայկական պետությունների եւ իրենց անձնական ճակատագիրը նվազագույնը՝ փակուղի, առավելագույնը՝ ողբերգության տանելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մակրոնի ապտակները

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ. Ստիպողական հարցեր՝ ՀՀ գործող իշխանութիւններուն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ. Ստիպողական հարցեր՝ ՀՀ գործող իշխանութիւններուն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական