Ծաղկունյաց լեռնաշղթայի գրկում` Արագածի արևելյան լանջերին` Քասաղ գետի աջակողմյան բարձունքներին` ներկայիս Ապարանի ջրամբարից դեպի հյուսիս գտնվել է պատմական Ձկնավաճառ գյուղը: Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները մենք հանդիպում ենք 10-րդ դարի հայ պատմագիր, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Վերջինս տեղեկություններ է տալիս 910 թվականին հայոց թագավոր Սմբատ Ա-ի արաբական զորքերի դեմ մղած ճակատամարտի մասին:
ԻսկՍմբատայզգացուցեալոմանցզդրժողդաւաճանութիւնն, ապաևնաևստագնապելովստիպեալգումարէզորբազումևտայիձեռսԱշոտոյևՄուշեղայորդվոցիւրոցևհրամայէզգուշանալիճանապարհացն: ԻսկնոցաչուեալեկեալհասեալիՆիգգաւառտեսինզիճամբարայլազգեացնբունեալդադարեալէրիհովիտսհարթայատակվայրիմիյոջառստորոտովլերիննընդորոցևթագաւորնևսԳագիկ:[1]
Հետաքրքիր է, որ պատմիչը շեշտում է միայն Նիգ գավառի փաստը, միջնադարի մեկ այլ մատենագիր`ԱսողիկըհիշատակումէկոնկրետՁկնավաճառիմասին.
«ՈրոյընդդէմերթեալամենայնզօրունՍմբատայ, եւերկուորդիքնմինԱշոտեւՄուշեղ՚իգաւառնՆիգ, եւմարտուցեալընդմիմեանս՚իտեղին, որՁկնավաճառնկոչի: Երեւիլինելայստեղի՚իհովտիինչառլերամբ. զիՅովհաննէսկաթ. գրէվասնտեղւոյբանակիթշնամեացսոյնպատերազմիուրմարտեանԱշոտեւՄուշեղ. Հասեալ (ԱշոտեւՄուշեղ)՚իՆիգգաւառ, տեսինզիճամբարայլազգեացնբունեալդադարեալէր՚իհովիտսհարթայատակվայրիմիոջ, առստորոտովլերինն»:[2]
Արդեն նոր ժամանակներում մասնավորապես անվանի պատմաբան Լեոն ևս վայրն անվանում է Ձկնավաճառ:
ՀայոցարքաՍմբատըբանակիհրամանատարությունըհանձնումէիրորդիներԱշոտինևՄուշեղին։ՄիկողմիցԳագիկ–ԽաչիկիևԱրծրունիայլնախարարների, իսկմյուսկողմիցԱշոտիևՄուշեղիզորքերըհանդիպումենՆիգգավառիՁկնավաճառկոչվողվայրում։ [3]
Բնակավայրի անվան ստուգաբանությունը այս պահին կոնկրետ վերլուծությունների չի ենթարկվել, բայց փորձենք տրամաբանության սահմաններում լուսաբանել անվան ստուգաբանաությունը:
Այն գտնվել է Քասաղ գետի ափին ամենայն հավանականությամբ բնակիչները զբաղվել են ձկան առևտրով ուստի բնակավայրն էլ ըստ տրամաբանության կոչվել է Ձկնավաճառ: Հատկապես փաստենք, որ հարակից տարածքներում արդեն 12-13-րդ դարերում բավականին զարգացած բնակատեղիներ են եղել, որոնցից մեկն էլ եղել է Վարդենիս գյուղը, որն հանդիսացել է Արագածոտն գավառի տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի նստավայրը, որի մասին մենք տեղեկություններ են ստանում Կիրակոս Գանձակեցու Հայոց պատմություն աշխատությունից.
ԱրագածուհանդեպլերիննԱրայիիգիւղն, որկոչիՎարդենիս, իտաննիշխանինզորՔուրդանուանէինհայազգաւ, կրոնիւքքրիստոնեայ:[4]
Բացի վերոհիշյալ հիշատակություններից բնակավայրի մասին այլ հիշատակություն չկա սակայն հնավայրում պահպանված հին շինությունների մնացորդները մեզ թույլ են տալիս որոշակի վերլուծություններ կատարելու; Այստեղ պահպանվել է վաղմիջնադրյան եկեղեցու հետքերը:
Թերևս անհայտ է թե ինչ անուն է ունեցել եկեղեցին, բայց եթե հաշվի առնենք, որ Քասաղի հովտի սրբավայրերը հիմնականում կրել են Թուխ Մանուկ, Ջղալ Ավետարան կամ Սուրբ Աստվածածին անունները, ապա մեծ է հավանականությունը, որ եկեղեցին կրել է այս անուններից մեկը:
Այս տարածքը կրոնական առումով հայտնի և ընդգծաված ուխտատեղի չէ, սկայն այն պահպանվել է, որպես միջնադրյան եզակի հուշարձան:
Տարիների ընթացքում եկեղեցու տարածքը պատվել է վայրի բնության թփերով, բայց դրանք չեն խանգրում հասկանալու համար, որ վայրում բավականին մեծ եկեղեցի է եղել:

Այս նկարում տեսանելի է եկեղեցու պահպանված խորանը, որի չափսերը արդեն թույլ են տալիս ենթաադրել, որ եկեղեցին եղել է բազիլիկ ոճի:


Եկեղեցու պատերի շարվածքներն են, քարերի մշակման աստիճանը և իհարկե չափերի անհամապատասխանությունը եկեղեցու հնության լավագույն վկայությունն է:


Իսկ ահա այս շարվածքի քարերից յուրաքնչյուրի միջին բարձրությունը 1,20 մետր է, Երկարությունը 1,50-1,70 մետր, իսկ հաստությունը հասնում է 45-50 սմ-ի:




Վաղմիջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ են նաև այս մի քանի քանդակները, որոնք գտնվել են եկեղեցեու ավերակների տարածքում, և հատկանշական է, որ այսպիսի հորինվածքով քանդակները սովորաբար օգտագործվել են եկեղեցու շինարարական լուծումներում:

Շինությանը կից տարածքում է գտնվել այս կավե խեցին, որը ևս մեկ անգամ փաստում է միջնադարյան մշակույթի հսկայական ազդեեցությունը այս վայրի վրա:

Իսկ ահա այս հորինվածքը գտնվում է շինության հարավային պատի վրա, առանց խորը մասնագիտական ուսումնասիրության դժվար է եզրակացնել թե այն իրենից ինչ է ներկայացնում, բայց այնուամենայնիվ այն եկեղեցու կառույցի բաղկացուցիչ մաս է և իր տեսակի մեջ եզակի ու քիչ հանդիպող: Հատկապես արդեն զարգացած միջնադարյան ժամանակաշրջանի եկեղեցիների պատերին նման հորինվածքներ գրեթե չեն հանդիպում:
Օգտագործված աղբյուրներ
[1] ՀովհաննեսԴրասխանակերտցի, ՀայոցպատմությունԵրևան 1996թ. էջ 220
2 ՍտեփանոսՏարոնեցիԱսողիկՏիեզերականպատմությունէջ 215-216, Երևան 2000 թ.
3 Լեո «ՀայոցՊատմություն» երրորդհատոր, էջ 544Երևան 1984 թ.
4ԿիրակոսԳանձակեցի <<Պատմությունհայոց>>` էջ 351, Թիֆլիս 1909 թ.
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վադենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ