Ամեն անգամ, երբ ամենատարբեր խողովակներով տեղեկություն է տարածվում, թե Ադրբեջանը սահմանի ամբողջ երկայնքով զինտեխնիկա է կուտակում, հայ հասարակությունը ցայտնոտի մեջ է ընկնում, թե ուր որ է Բաքուն կհարձակվի, պատերազմ կսկվի։ Նմանատիպ հերթական տագնապը երեկ էր պատուհասել Facebook-ում օրը մթնացնող մեր հասարակությանը, այստեղի «ուլտրավերլուծաբանները» քննարկում, գցում-բռնում էին, թե ի՞նչ է թաքնված թելեգրամյան ալիքներով տարածվող «Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կենտրոնացնում» ինֆորմացիայի տակ։
Մոտ երեսուն տարի Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով զենք ու զորք է կուտակում Հայաստանի ու Արցախի սահամանի երկայնքով, իսկ մենք, բացի զարմանալն ու մոտալուտ պատերազմից վախենալն, ասես ոչինչ չենք անում։
Զինվո՞ւմ ենք, ապասարանները կարգի՞ ենք բերում, պատերազմական իրավիճակում կրթությունը կազմակերպելու համար տարբերակներ մտածո՞ւմ ենք, հասարակության հոգեբանորեն պատրաստո՞ւմ ենք հնարավոր նոր պատերազմին ու նմանատիպ բազում այլ հարցեր։
Իհարկե, պետք է մշտադիտարկել հառակարորդի ամեն մի գործողություն, բայց դրան զուգահեռ ու դրանից առաջ պետք է մի՛շտ պատրաստ լինել մեծ տրաքոցների։
Սևակ Վարդումյան