Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատասխանատվություն են կրում նաեւ նախկին նախագահները

10/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային-պետական գիտակցության տեսակետից Ն. Փաշինյանի ու նրա խմբակի մեր ժողովրդին ու պետությանը հասցրած ամենածանր վնասներից մեկն էլ հասարակության հավատազրկումն է, ապահով ու բարօր կյանք ունենալու նկատմամբ հավատի կորուստը: Այսուհետեւ ով էլ որ հայտնվի քաղաքական ասպարեզում, խոստումնալից ի՛նչ ծրագիր ու պատրաստվածություն էլ որ ունենա, դատապարտված է անվստահելի համարվելու: 2018 թ.ին փողոց դուրս եկած բազմությունները հույս ունեին ավելի լավ կյանքի, սակայն ստացան ավելի վատը, վատթարագույնըՙ հայրենի տարածքների կորստով, հազարավոր տղաների թափված արյունով, կենսամակարդակի անկումով: Այդ բոլորից հետո հուսախաբված մարդուն դժվար է, եթե ոչ անկարելի, հավատքի բերելը, նրան կրկին քաղաքացի դարձնելը, փոփոխության հույս ներշնչելը: Մանավանդ երբ չարագործը չի պատժվել իր չարագործությունների համար, այլ ընդհակառակըՙ շարունակում է խաղեր տալ եւ իր չարամետ այդ օղակի մեջ ներքաշել ուրիշներին եւս որպես մեղսակից…

Ընկերներիցս մեկը օրերս իր տուն այցելած փականագործին հարց է տվել, թե առաջիկա ընտրություններում ո՞ւմ օգտին է քվեարկելու: «Իհարկե, մեր շաշին, ասել է փականագործը, էլ ուրիշ ո՞վ կա որ»: Շաշ, այսինքն գիժ, խելապակաս: Հասարակ մարդը գիտի, որ իր ղեկավարը գիժ է, խենթ է, բայց թողնում է, որ նա՛ շարունակի ղեկավարել իրեն: Չգիտեմ մեր հասարակագետները ի՞նչպես կբացատրեն այս երեւույթը, այս անոմալիան, սակայն ինքս կարծում եմ, որ դա վկայում է մեր ժողովրդի մի մասի մոտ ողջախոհության ամբողջական բացակայության մասին: Փաստում է մեր ժողովրդի մի մասի ուղեղում դաջվածՙ այսուհետեւ փոփոխության անհնարինության կամ, առավել եւս վատ, այսքան կորուստներից հետո փոփոխության անհրաժեշտությունը չըմբռնելու կամ դրա կարիքը չզգալու մասին:

Այսուհանդերձ բնավ պետք չէ մոռանալ, որ մեր ընտրողների մեծամասնությունը, առնվազն 70 հազարի տարբերությամբ, չի մասնակցել 2018 թ.ի ընտրություններին, այսինքն քաղաքականապես կույս է մնացելՙ չկողմնորոշվելով այսպես կոչված «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» միջեւ, իսկ կարեւոր մի մասն էլՙ անտարբեր է մնացել ներքաղաքական գործընթացների նկատմամբ: Ու քանի որ մեր երկիրն արդեն, կամա թե ակամա, մտել է, ավելի ճիշտՙ ներքաշվել է նախընտրական փուլ, որտեղ հիմնական պայքարը գնալու է գործող իշխանության եւ վերջինիս մերժողների միջեւ, պետք չէ հույս ունենալ, որ ընտրողների մասնակցությունը կլինի ավելի հոծ, ավելի զանգվածային: Քաղաքական «կույսերը» կմնան «կույս», «շաշին» կամ «շաշերին» անփոխարինելի համարողներըՙ «շաշ», իսկ «նախկինները»ՙ «նախկին»: Էական փոփոխություն ակնկալելի չէՙ վերը նշված պատճառներով: Այսինքն կստեղծվի մի իրավիճակ, որը ձեռնտու է, նույնիսկ հաճելի է Նիկոլի համար, որը հաճույքով եւ անխնա կօգտագործի իշխանական ու գողական բոլոր լծակները, առավելՙ ողջախոհությունից զուրկ կամ զրկված այդ խավերին: Ահա՛ թե ինչու իմ նախորդ հոդվածներից մեկը վերնագրել էի «Մեղսակցական ընտրություններ», նկատի ունենալով այն, որ նախ պետք էր իշխանությունից զրկել-հեռացնել Նիկոլին եւ ապա միայն, հանդարտության որոշ ժամանակաշրջանից հետո, ձեռնարկել համապետական ընտրություն, որի դեպքում հասարակության մոտ կարող էր զարթնել դրական փոփոխությունների պահանջը: Մինչդեռ այժմ տիրապետողը վրեժխնդրությունն է եւ փոխադարձ ատելությունը, որը որեւէ լավ բան չի կարող խոստանալ մեր պետության ու ժողովրդին:

Իրերի այս կացության մեջ հասարակության վրա մեծ ազդեցություն կարող էր թողնել, մարդկանց թմբիրից հանել միայն մեկ դաշինքՙ ընդմեջ հանրապետության նախկին երեք նախագահների, գումարած Արցախի նախկին երկու նախագահները: Նման դաշինքը, կոչենք այն Նախագահների խորհուրդ, զերծՙ անձնական հավակնություններից, կարող էր սթափեցնել բոլորին, հայրենիքի ու պետության նկատմամբ պատասխանատվության գիտակցությունը խթանելու, կորցրածը ետ բերելու, վերքերը ամոքելու, ազգը կրկին միավորելու, հայրենիքի վերաշինության ու զարգացման գործին լծվելու: Առավելՙ պետական համակարգը վերականգնելու, արտաքին հարաբերությունները վերահաստատելու, երկրի զարգացման համար ներդրումներ ապահովելու եւ անհրաժեշտ այլ գործառույթներ իրականացնելու համար բարոյական հեղինակությամբ օժտված այդ դաշինքը ասպարեզ կարող էր բացել 30-ից 50 տարեկան մեր կրթված, օժտված եւ հայրենասեր երիտասարդների առջեւ, որոնք քիչ չեն մեր երկրում, նաեւ սփյուռքում:

Վերեւի պարբերությունը, ինչպես նկատեց ընթերցողը, թեյական ստացվեց. պատճառն անշուշտ հասկանալի է: Մանրամասնություններ տրվում են կողքի սյունակներում: Նախագահների միջեւ նման նախաձեռնություն եղել է, որը, սակայն, դատելով վերջին երկու օրերի հրապարակումներից, դժվար թե արդյունավորվի: Պետք չէ թույլ տալ նման մսխում ուժերի: Մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները պետք է լավ իմանան, որ պատմության առաջ իրենք եւս պատասխանատվություն են կրում, որից խուսափելու համար հետագայում ոչ ոք չի ներելու նրանց:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրաքում կանխարգելվել է նավթահորի պայթյունը

Հաջորդ գրառումը

Չեխիան Ռուսաստանից կարող է պահանջել մոտ 40 մլն եվրո Վրբետիցայում պայթյուններից վնասի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Չեխիան Ռուսաստանից կարող է պահանջել մոտ 40 մլն եվրո Վրբետիցայում պայթյուններից վնասի համար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական