Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայքար՝ ստրկացման դեմ

Հակոբ Ավետիքյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
149
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիեւը պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը, Էրդողանը «վերջին առիթ» է տալիս մեզ հրաժարվելու «պատմական հորինվածքներից» եւ «ազատագրվելու խավարից», Սփյուռքի եւ այլոց «խավարամտությունից», Պուտինը, ի դեմս Ալիեւի, քաջալերում է Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծելու «վճռականությունը», Բայդենը «մեծ առաջադիմություն» է համարում առանց միջնորդների Բաքվի հետ բանակցելու մեր «խելամտությունը», Շառլ Միշելը գոհունակություն է հայտնում ազերիների տարածքային պահանջները անտրտունջ կատարելու եւ սահմանազատման աշխատանքներն սկսելու մեր պատրաստակամության համար, եւլն, եւլն: Բոլորը, բոլորը պատրաստակամ են «օգնելու» մեզ, միայն թե այդ «օգնությունից» մենք ոչինչ չենք շահում, այլ, ընդհակառակը, զիջում ենք ու տալիս, տալիս ենք ու նորից զիջում, դառնում ստրուկ:
Չգիտեմ, քաղաքագիտության մեջ ինչպես են կոչվում այն երկրները, որոնցով «օգնելու» անվան տակ զբաղվում են բոլոր, գրեթե բոլոր արտաքին ուժերը, մինչ տվյալ պետությունից պետական ոչինչ չի մնում, ի վերջո սպառվում եւ ոչնչանում է:

Այդպիսի երկրներից ինձ ծանոթ է ինձ հարազատ Լիբանանը, որ անցյալ դարի 70-ականներից ի վեր, արտաքին ուժերի ազդեցության,  միջամտությունների ու ներխուժումների տակ՝ կորցրեց անգամ իր գլխավոր հենման կետը՝ լիբանանյան դրամանիշը, բանկային նախանձելի համակարգը:

Ի՞նչ է սպասվում մեր երկրին, մեր պետականությանը: Այն՝ ինչը վիճակված է սեփական քաղաքականություն, ազգային արժանապատվություն, պետական սահմանները ուրիշների քմահաճությանը եւ ողորմածությանը հանձնելու պատրաստակամությունը ունեցող երկրներին. գաղութացում, ստրկացում:

Ճիշտ է, մեր պարագայում այդ պատրաստակամության տերն ու տնօրենը խորհրդարանական մեծամասնություն, բայց կառավարական 8 տոկոսանոց վարկանիշ ունեցողներն են՝ գլխավորությամբ մտավոր ու հոգեկան խնդիրներ ունեցող իր պարագլխի: Քաղաքական անոմալիա, աննախադեպ անհեթեթություն՝ որից բխում են մեր բոլոր ձախողությունները: Այդ ձախողությունները սկսվել են այն օրից, երբ նա, այդ պարագլուխը, դուռը փակեց բանակցային գործընթացի առաջ եւ լայն բացեց պատերազմի դուռը սպառազինությամբ մեզ գերազանցող թշնամու եւ մյուս թշնամիների առաջ: Այն պարագլխի, որն իր չիմացած ու չհասկացած պատերազմը տանուլ տալուց հետո կառչած մնաց աթոռին՝ շվարած ու շիվար ժողովրդին «փիլիսոփայորեն» բացատրելով, որ պարտությունը հաղթանակ է, իսկ հաղթանակը՝ պարտություն: Մնաց աթոռին, ու շարունակեց հաղթանակել պարտվելով, շարունակեց հավերժացնել պարտությունը՝ Արցախից հետո եւ Կապանից հետո հասնելով Տավուշի գյուղերին, մեր պաշտպանական դիրքերին, միջպետական ճանապարհին, ճանապարհներին:

Ընդվզում չկա՞ նրա ու նրա աքլորախմբի դեմ: Կա՛: Հետզհետե ավելի շեշտակի: Դեռ չի սպառվել հայի դիմադրական ներուժը: Ապացույց՝ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի եւ հարակից շրջանների՝ Նոյեմբերյանի եւ Ալավերդու հրապարակներում ու մայրուղիների վրա հերթապահող 96-ամյա տատիկի, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդի, ի մի եկած գյուղացիների ու քաղաքացիների խմբերի համառ պայքարը՝ սեփական խժդուժ ոստիկանական ուժերի վայրագությունների պայմաններում: Ապացույց՝ ապրիլի 24-ին եւ նախորդ գիշեր Ծիծեռնակաբերդ բարձրացած հարյուր հազարավոր հայորդիների երթը հիշելու եւ հիշեցնելու Ցեղասպանությունը, ոգեկոչելու նահատակների հիշատակը, «ո՛չ» ասելու բոլոր ուրացողներին ու ժխտողներին: «Ոչ» ասելու Էրդողանին ու նույն լադի վրա գտնվող՝ անցյալի ու ներկայի միջեւ, պատմության եւ դրա շարունակականության միջեւ, հոգեւոր եւ իրական հայրենիքների միջեւ, հայրենիքի ու պետության միջեւ սահմանագծումներ անող հայանուն պարագլխին:

Այդ պարագլուխն իր դեմ ընդվզողների առաջ բաց է թողել ընդամենը մի բարակ միջանցք, որը տանում է դեպի արյունահեղություն: Ամեն գնով պետք է փակ պահել այդ միջանցքը. արյունահեղությունը անդառնալիորեն կկործանի մեզ: Ամեն գնով պետք է շարունակել քաղաքացիական անարյուն, բայց հետեւողական պայքարը՝ երկիրն ու պետությունը փրկելու «ազգակործան պատուհասից», նրա աջակիցներից, թշնամիների սպառնալիքներից, օտարերկրյա բարեկամների «հոգատարությունից» եւ «խղճահարությունից»:
Ստրկացման դեմ անարյուն, համակարգված ու տեւական պայքար, մինչեւ…:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքը կկասեցնի՞ սահմանազատումը

Հաջորդ գրառումը

Բունդեսթագի փոխնախագահը ծաղկեպսակ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Բունդեսթագի փոխնախագահը ծաղկեպսակ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական