Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26)

25/01/2021
- Վերլուծություն, Տնտեսական, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26): Գյումրիում 1991թ.-ի 7 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել մոտ 180 հազ. ք.մ. բնակմակերես կամ գրեթե այնքան, որքան 1989-90թթ. միասին: Իսկ ընդհանուր աղետի գոտում 1991թ. առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել մոտ 390 հազար քառ.մ, իսկ մինչ տարեվերջ՝ ավելի քան 1 մլն քառ.մ, այսինքն այնքան, որքան նախորդ երկու տարիներին: Հատկանշական են նաև այն որոշումները` համաձայն որոնց հանրապետության նախարարությունների գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, հիմնարկներին և կազմակերպություններին հստակ հանձնարարվում էր որպես սեփական գործունեության գլխավոր խնդիր համարել 1991թ. երկրաշարժի գոտում շինարարությանօբյեկտների շահագործաման հանձնման առաջադրանքների անվերապահ կատարման ապահովումը:

Կոնկրետ սահմանվել էր սոցիալական նշանակության օբյեկտների շահագործման հանձնման առաջադրանք, այդ թվում, բնակելի տների գծով՝ 892,2 հազ.քառ.մ, հանրակթական դպրոցների գծով՝ 11792 աշակերտական տեղ, մանկական նախադպրոցական հիմնարկներ՝ 5984 տեղ, հիվանդանոցներ՝ 765 մահճակալ և այլն: Երկրաշարժից տուժած գոտում շինարարական և վերականգնման աշխատանքները տեղական շինանյութերով ապահովելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ստորագրել է ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. սեպտեմբերի14-ի թիվ 557 որոշումը: Ի դեպ, նշենք, որ 1991թ.-ին ապահովվել է ցեմենտի արտադրության 1507 հազար տոննա ծավալ, ի տարբերություն նախորդ 1990թ.-ի 1466 հազար տոննայի, և հաջորդ՝ 1992, 1993, 1994 թվականներին համապատասխանաբար՝ 368, 198, 122 հազար տոննա:

Եվ ընդհանրապես, 1992-1998թթ. Հայաստանում արտադրվել է այնքան ցեմենտ, որքան միայն 1991թ.-ին: Հսկայական աշխատանք է կատարվել նաև աղետի գոտում աշխատող տարբեր միութենական կազմակերպությունների արտադրատեխնիկական բազան պետությանը թողնել ուուղղությամբ, որոնցից նույնիսկ միայն մեկը ուներ բետոնաշաղախային հանգույցներ տարեկան 50 հազար խոր.մետր կարողությամբ, ասֆալտ-բետոնի գործարան՝ տարեկան 25,0 հազ.տոննա կարողությամբ, ԲԲԻ պոլիգոն՝ տարեկան 15 հազ.խոր.մետր, արմատուրային արտադրամաս՝ տարեկան 10,0հազ.տոննա, պահեստներ՝ 3 հազ.քառ.մ մակերեսով: Կառուցվել է շինարարների բնակելի թաղամաս 3,0 հազ.տեղով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան

Հաջորդ գրառումը

«Նա եկավ երկրի կեսի չարդարացված սպասումների ալիքի և մյուս կեսի անհամաձայնության պայմաններում»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

«Նա եկավ երկրի կեսի չարդարացված սպասումների ալիքի և մյուս կեսի անհամաձայնության պայմաններում»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական