Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով է այսօրվա Հայաստանի հերոսը․ քաղաքագետը դիտարկումներ է արել

13/08/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ովքեր են Նոր Հայաստանի հերոսները՝ ինչպես տեսնում ենք դրանք լրագրողներ, իրավապաշտպաններ են, դարձի եկած երկրապահներ, օլիգարխներ ու գեներալներ, որոնք “անցել” են ժողովրդի կողմը, սակայն նրանցից հերոսներ ու սիմվոլներ կերտել չի ստացվի, ինչպես նաև Հայաստանում հերոս չի կարող դառնալ քաղաքացիական արիություն ցուցադրած նույնասեռականը, ով հրապարակային կերպով քամինգ աութ է կատարում: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է հետևյալի մասին.

«Առանց խորհրդանիշների երկիր

Պետությունները կառուցվում են խորհրդանիշների հիման վրա, իսկ կառավարություններն իրենց լեգիտիմությունը հիմնավորելու համար խորհրդանիշների պաշտամունք են ձևավորում:

Երբ խորհրդանիշներն ու հերոսները վարկաբեկվում են, ապա կամ պետությունները փլուզվում են, կամ նրանց փոխարեն նոր պետություններ են հիմնվում, համապատասխանաբար նոր խորհրդանիշներով:

Օրինակ, Սովետական Միությունը փլուզվեց Գլաստնոստի շնորհիվ, որի ժամանակ մարդիկ Ստալինի մեջ տեսան ոչ թե պատերազմում հաղթած Առաջնորդի, այլ մարդակեր հրեշի, Լենինը պարզվեց սովորական սեֆիլիտիկ էր, Հայաստանում, ասենք, Ղուկաս Ղուկասյանը ծնողներին դավաճանած անբարոյական կերպար էր, իսկ ՔՊ-ի ակտիվիստները, մինչ իշխանության գալը, ընդամենը երեք տարի առաջ, պայքարում էին Սովետական Հայաստանի հիմնադիրների անունով փողոցների անվանափոխման համար: Պարզ է, դա մտածված քաղաքական նախագիծ էր, բնականաբար, ոչ Հայաստանում նախագծված:

Երբ սկսվեց արձանների ու սիմվոլների ավերումը, դա Սովետական Միության ավարտի սկիզբն էր: Նույնը հիմա կատարվում է Ուկրաինայում, այնտեղ հերոսներ են հռչակվում նախկին հակահերոսները, իսկ նախկին հերոսները՝ հակահերոսներ, այսինքն նոր Ուկրաինայի նախագիծ են փորձում ստեղծել:

Այլ օրինակ, ԱՄՆ-ում ու Անգլիայում պղծվում ու ավերվում են նախկին հերոսների արձանները, ամերիկյան դրոշի հանդեպ վերաբերմունքն է փոխվում: Դա ուր կտանի, կտեսնենք ապագայում, սակայն մեր թեման Հայաստանն է: Վերջին երեք տարիներին վերաբերմունքի ինչ փոփոխությունների են ենթարկել Հին Հայաստանի խորհրդանիշները, և որոնք են նոր Հայաստանի խորհրդանիշները:

Օրինակ, հեղափոխության ժամանակ փորձ արվեց գողանալ Հին Հայաստանի հերոսին՝ Ռոբերտ Աբաջյանին, նրա “պապի” միջոցով, սակայն հաջորդ փուլում հակահորոս ու սովորական գող հռչակվեց գեներալ Մանվելը, Մարտի 1-ի պատասխանատու դարձավ Քոչարյանը, հետո հայտարարվեց, որ “հեղափոխությունն” ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հաղթանակը։ Պատերազմից հետո հաղթանակի խորհրդանիշը՝ Շուշին հանձնվեց, պղծվեց Վազգեն Սարգսյան արձանը, ով նույնպես Հին Հայաստանի սիմվոլներից էր։ Ցուցակը կարելի է երկար շարունակել։

Ցանկացած հերոս խորհրդանիշ է, ով իրական կյանքում կարող է բացասական գործեր նույնպես արած լինի, օրինակ, Սուվորովը դաժան մարդ էր, իր կինը դժբախտ ամուսին, Ժուկովը նույնպես չափազանց դաժան էր, իսկ պատերազմի մարշալներն ունեին բազմաբևեռ անձնական կյանք, մասնակցում էին գրաված տարածքների թալանին: Վաշինգթոնը ստրկատեր էր ու իր ռանչոյով ավելի շատ էր զբաղվում, քան պետությունով, որն իր փոխարեն այլ մարդիկ էին իրականում կառավարում …։

Ցանկացած խորհրդանիշ կարելի է տարբեր կողմերով ներկայացնել, կախված, թե ինչ քաղաքական պրոյեկտ է իրականացվում։
Իսկ ովքեր են Նոր Հայաստանի հերոսները՝ ինչպես տեսնում ենք դրանք լրագրողներ, իրավապաշտպաններ են, դարձի եկած երկրապահներ, օլիգարխներ ու գեներալներ, որոնք “անցել” են ժողովրդի կողմը, սակայն նրանցից հերոսներ ու սիմվոլներ կերտել չի ստացվի, ինչպես նաև Հայաստանում հերոս չի կարող դառնալ քաղաքցիական արիություն ցուցադրած նույնասեռականը, ով հրապարակային կերպով քամինգ աութ է կատարում:

Այդ դեպքում ով է այսօրվա Հայաստանի հերոսը: Դրանից կախված է, թե ինչ քաղաքական նախագիծ է իրականացվում Հայաստանում: Այս պահին կարելի է ֆիքսել, որ մենք չունենք խորհրդանիշներ, Նժդեհի, Վազգեն Սարգսյանի, Մոնթեի ժամանակն ավարտվել է, իսկ նոր հերոսներ դեռ չկան, ինչից կարելի է եզրակացնել, որ ներկայիս Հայաստանում որևէ պետական նախագիծ դեռ չկա: Սա է մեր հիմիկվա գլխավոր խնդիրը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջ տվեք չափից դուրս իդեալիզացնել ԵՄ֊ն․ Միության ցանկացած որոշման տակ չոր հաշվարկ է․ փորձագետ

Հաջորդ գրառումը

Բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական