Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շիլլերն ասում է՝ «Տգիտության դեմ անզոր են անգամ աստվածները» ». Երվանդ Տեր-Խաչատրյան

30/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր դասագրքերից տարբեր պատճառաբանություններով տարիների ընթացքում հանվել են դասական հեղինակներ: Հանվել են հայ  գրականության ընտիր հատվածներ: Դրանց փոխարեն դասագրքերում հայտնվել են գրություններ, որոնց դժվար է բանաստեղծություն, պատմվածք կոչելը, եւ որոնք ոչ միայն գրական հայերեն չեն, այլեւ գեղագիտական, գրական ճաշակին են դեմ: Օրինակ՝ տասնյակ տարիներ  հայ գրականության ծրագրով դասավանդվել է  Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմի մի շատ գեղեցիկ հատվածը: Հայկական մի չքնաղ բնանկար, Հայաստանի հեքիաթային պատկեր, հայրենասիրություն՝ առանց ոգեկոչումենրի, պոետական փայլուն բնանկար: Մենք բոլորս սովորել ենք 3-4-րդ դասարաններում, եւ իմ սերնդի մարդիկ անգիր գիտեն այն: Հանում են այդ հատվածը, տեղը դնում են մի զառանցանք, իբրեւ թե մոդեռն մի բանաստեղծություն, որը ոչինչ չի ասում: Պատճառաբանում են, թե երեխաները չեն հասկանում բարդ բանաստեղծությունը: Ես կարող եմ ասել, որ երեխաները շատ ավելի խելոք են եւ ավելի շատ բան են հասկանում: Իմ փոքրիկ թոռնիկը զարմանում է, որ ես չեմ կարողանում հեռախոսով նամակ գրել: Նրանց ուղեղն ավելի լավ է աշխատում, քան՝ իմ սերնդինը: Այդ ինչպե՞ս է, որ մենք ընկալում էինք Խորենացուն, Նարեկացուն, Խաչատուր Աբովյանին, մյուսներին, իսկ ժամանակակից երեխան չի կարող հասկանալ նրանց: Եթե մեր լեզուն մեր գրական տեքստերի մեջ, Պռոշյանի, Աբովյանի ստեղծագործություններում, արտահայտվում է բարբառով, ապա բարբառը հայոց լեզու է: Բարբառն ավելի հարուստ է, քան մեր գրական լեզուն, որը հազիվ 150 տարվա պատմություն ունի: Ես կազմել եմ 500 էջանոց  «Հայկական մանկական բանաստեղծության անթոլոգիա»:  Ես թերթել եմ արեւմտահայ մանկական գրական հանդեսները՝ սկսած 1885 թվականից, արեւելահայ մանկական բոլոր հանդեսները, «Պիոներ կանչն»՝ առաջին օրվանից, «Պիոներ» ամսագիրն՝ առաջին օրվանից, որպեսզի այդ ժողովածուն կազմեմ: Այսինքն՝ ես վերացական չեմ խոսում: Բայց մենք հիմա այնպիսի երեւույթի դեմ ենք կանգնած, որի դեմ ոչինչ չենք կարող անել: Շիլլերն ասում է՝ «Տգիտության դեմ անզոր են անգամ աստվածները»: Ես չգիտեմ, թե այսօր հայ գրականությունը ոչ պետքական համարողներից քանիսը գիտի մանկական բանաստեղծություն: Լավ կլիներ, որ տեսնեինք, թե այդ մարդիկ հայերեն գրագետ թելադրություն գրել գիտե՞ն, թե՞ ոչ: Սա ինձ համար ողբերգություն է: Դասագրքերի հարցը մեկ օրում չեն լուծում: Թումանյանն ու Շանթն էին դասագրքեր կազմում: Այն դասագրքերը, որոնցով մարդիկ տասնյակ տարիներ սովորում էին, մշակվել են: Այնտեղ, իհարկե, ավելորդ բաներ կային ընկեր Լենինի, ընկեր Ստալինի մասին: Եթե դրանք հանում էինք,  մնում էր մաքուր գրականությունը: Այսօր անգետ մարդիկ ավերում են եղածը: Իսկ վաղն իրենք չքմեղանալու են, ինչպես 37 թ. եկեղեցին քանդողները, մարդկանց գնդակահարողները, որոնք ասում էին՝ ժամանակն այդպիսին էր: 90-ականներին մի մարդ, որը Րաֆֆուն հայհոյում էր հեռուստատեսությամբ, թե նրա կերտած կերպարը՝ Սամվելը, սպանել է իր հորը, կրթության նախարար էր: Ուրեմն՝ բոլորը հիմար են, որ մեծագույն գրող են համարում Տուրգենեւին, որի «Տարաս- Բուլբա» վիպակում հայրը սպանում է սեփական որդուն: Կամ՝ Վ. Հյուգոյի «93 թվականը» վեպի հերոսն է իր հոգեզավակին մահվան դատապարտում»:

Երվանդ Տեր-Խաչատրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

USAID Armenia-ն գնահատել է հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտը

Հաջորդ գրառումը

«ժամանակակից գրողների մեջ կան մարդիկ, որոնց ես դասավանդել եմ, եւ նրանք հայերեն գրագետ նախադասություն չէին կարողանում գրել». Երվանդ Տեր-Խաչատրյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ժամանակակից գրողների մեջ կան մարդիկ, որոնց ես դասավանդել եմ, եւ նրանք հայերեն գրագետ նախադասություն չէին կարողանում գրել». Երվանդ Տեր-Խաչատրյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական