Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նոր» Մեղրիի միջանցքը կամ մի մանիպուլյացիայի պատմություն

07/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արևելագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։

Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։

Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում (տե՛ս օրինակ Atlantic Council կամ Stratfor ամերիկյան հետազոտական կառույցների հոդվածները այս թեմայով)։

Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառած «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։

Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը… Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: …Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Հիշեցում․ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը հայտարարեց, որ կփոխանցի իշխանությունը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում լույս է տեսել Հայոց լեզվի դասագիրք:

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026
Հրապարակախոսություն

ՀՀ-ում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ. հայտարարություն

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում. Վահե Հովհաննիսյան

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում լույս է տեսել Հայոց լեզվի դասագիրք:

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական