Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նախկինների» ռեսուրսը չօգտագործվեց

06/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմի օրերին կատարված ֆեյսբուքյան իմ գրառումներից ընթերցողները երևի նկատած կլինեն, որ խոսելով «հաղթելու» մասին, ես բավականին հաճախ եմ օտագործել «եթե» և «պետք է» բառերը. ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կցանկանայի հիշեցնել դրանցից ընդամենը մեկի մասին, որը գրառել էի հոկտեմբերի 22-ին, երբ արդեն հակառակորդը բավականին խորացել էր մեր պաշտպանական տարածքում: Ակնարկս հետևյալն էր. «…Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք, ե թ ե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին…»:

Այսօր, երբ արդեն գործողության մեջ է նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարությունը, և թվում է թե ամեն ինչ վերջացած է, ես տակավին շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն: Պատերազմի ժամանակ հանցավոր միտումնավորությամբ չօգտագործված «նախկինների» բավականին փորձառու ռազմաքաղաքական ռեսուրսը, ներառյալ նախագահներ և գեներալներ, այսօր առավել քան երբևէ, հատկապես Արցախում, պահանջված է:

Պահանջված է, քանի որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս ծանրագույն ռազմադիվանագիտական զարգացումների պայմաններում, նշված գործիչներն իրենց խելքով ու համառությամբ կարող են Հայրենիքի շահերն արժանապատվորեն պաշտպանել և՜ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ ընթացող պայքարում, և՜, առավել ևս, ինչքան էլ ցավալի թվա, հայկական այսօրվա իշխանությունների որդեգրած դավաճանական քաղաքականությունը զսպելու համար:

Հ.գ.- Գիտե՞ք ինչի շնորհիվ նաև Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, որովհետև երբ այն ժամանակվա մեր որոշ ղեկավարներ զգուշացնում էին, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մենք Շուշին ազատագրենք, հակառակ դրան, Հայոց զորքը գնաց ոչ միայն մեր հինավուրց բերդաքաղաքը, այլև մյուս պատմական տարածքներն ազատագրելու… Արդյունքում աշխարհը սկսեց մեզ հարգել… Իսկ այսօր չի հարգում, քանի որ․․․»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում Իրանին մեղադրում են ադրբեջանցիների նկատմամբ բռնաճնշումների մեջ

Հաջորդ գրառումը

Սուրբ Ծննդյան Պատարագը Դադիվանքում – 06․01․2021 (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Սուրբ Ծննդյան Պատարագը Դադիվանքում - 06․01․2021 (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական