Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յոնшթան Շփանգենբերգ. «COP 29-ին ընդառաջ 4 ամսվա պայքար մըն է՝ մարաթոն՝ հանգրվաններով»

Անահիտ Հովսեփյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առցանց «Ազգը» լրատվամիջոցների մեջ առաջիններից էր, որ հուլիսի 23-ին հրապարակեց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի  «Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը» նամակը, որով դիմել էր աշխարհասփյուռ հայերին՝ սոցիալական ցանցային պայքարի միջոցով ազդեցիկ ուժ դառնալ: «Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #GreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners», գրել էր Մորենո Օկամփոն:
Ինչպե՞ս արձագանքեց աշխարհի հայությունը այս կոչին: Մեր հարցն ուղղեցինք Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերգին, որ Մորենո Օկամփոյի շուրջ հավաքված խորհրդակցական մարմնի ակտիվ անդամներից է:

– Շատ դրական կտեսնենք առաջին օրվա արձագանքը: Հստակ թվերով՝ առաջին 24 ժամում մեր նշապիտակներից մեկը՝#FreeArmenianHostages-ը ընդհանուր ցանցի մեջ 8,6 միլիոն մարդու հասավ: Բավական ակտիվ մասնակցություն կա, նաեւ հայկական՝ Հայաստանում եւ Սփյուռքում հայալեզու եւ օտարալեզու մամուլում մեծ արձագանք գտավ: Դրական կտեսնենք այս սկզբնական ակտիվությունը: Աշխարհի չորս կողմեն մասնակցության հետ Հայաստանեն ամենամեծ մասնակցությունը կար: Հեշթեգները (նշապիտակները) շատ կարեւոր են, դրանք պիտի շրջանառության մեջ դնենք: Ամենակարեւորը X-ի հարթակն է, կընդգրկե նաեւ ինստագրամը, ֆեյսբուքը եւ ուրիշներ: Ապագային տիկտոկն ալ կարեւոր պիտի ըլլա: Սոցիալական ցանցում ով արձանագրված է, պիտի շրջանառե այս կոնտենտը (բովանդակությունը): Ամեն մեկ պլատֆորմ կարեւոր է: Պայքարը պետք է հայ ժողովուրդը տանի՝ անկախ քաղաքական դիրքավորման: Մեզի միացնողն այս հեշթեգներն են, գլխավոր առաջնային նպատակը՝ գերիներին ազատ արձակելը, եւ եթե ադ համաժողովեն առաջ չլինի, համաժողովը պիտի խայտառակենք: Պիտի սկանդալ դառնա: Կապի մեջ ենք տարբեր խումբերու հետ, եւ համաշխարհային գետնի վրա այս ցանցային պայքարը քարոզարշավին դրոշակը կբռնե: Որեւէ կազմակերպություն, անհատ, որ կզգա, թե կրնա որեւէ մասնակցություն ունենալ, պիտի օգտակար ըլլա: Պիտի ըլլան նաեւ ինֆլյուենսերներ, որ այս նպատակով պիտի իրենց հետեւորդներին ծանոթացնեն իրողություններու հետ:

-Բնապահպանական համաշխարհային կազմակերպությունը՝ Fridays for Future-ը, արդեն օրեր առաջ տեղադրել էր վերոհիշյալ նշապիտակները (հեշթեգները)՝ ներկայացրել հայկական պահանջները: Եթե բնապահպանները բողոքի հուժկու ձայն բարձրացնեն, դա կլինի Ալիեւին ուղղված ամենամեծ մարտահրավերը: Հատուկ աշխատանք տարվո՞ւմ է նրանց հետ:

–Այո: Եթե մեր քարոզարշավն ավելի զորանա, հայկական կողմեն մասնակցությունն առավել մեծնա, մենք լուրջորեն պիտի կապվինք բնապահպան ակտիվիստներու հետ, որ իրենք իսկական ճնշումը բանեցնեն վերջիվերջո: Այս առաջին հանգրվանին հայկական ուժերը, հայությանը կազմակերպելու հրամայականը կա: Սա ամենեն կարեւոր հանգրվանն է: Եթե ամեն հայ գիտակցի, որ ինքը նվազագույնը մեկ post (հրապարակում) ընելով կրնա մաս կազմել, կրնանք մասնակիցներու 40 հազարը լրացնել: Ինքնակազմակերպում՝ ցանցային, ապակենտրոնացած բանակ մը դառնալ: Եթե մինչեւ սեպտեմբեր կարող ըլլանք 40 հազար հայերու համախմբել աշխարհիս 4 կողմը, որ այս հեշթեգներն ըստ անհրաժեշտության գործածեն, կրնանք շատ ազդեցիկ պայքար ծավալել: Եթե հաջողեցանք, ավելի դյուրին կըլլա բնապահպաններու տարբեր խումբերու հետ լայնընդգրկուն մեր համագործակցությունը:

-Գերմանացի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր  Ֆրանկ Շվաբեն դեռեւս չունի իր նման համարձակ գործընկեր, որ բացահայտում է Ադրբեջանի երեսպաշտությունը: Նրա հուլիսի 18 -ին «Շփիգելում» հրատարակված հոդվածը մեծ հարված է Բաքվին:

–Ամռան արձակուրդեն ետք, վստահ եմ, գերմանական քաղաքական այլ ձայներ ալ կլսվին:Որքան որ նոյեմբերին կայանալիք COP29-ին մոտենանք, այնքան քննադատական ձայները կավելնան: Գերմանիայեն ով պիտի երթա՝ ըլլա բնապահպանական, ըլլա քաղաքական, իրենց հետ ալ աշխատանք պիտի տանինք՝ հաջորդ հանգրվանին:

-«Բեռլիներ ցայթունգի» հրատարակիչը հուլիսի 20-22-ին Շուշիում գումարված մեդիաֆորումի արեւմտյան սակավաթիվ մասնակիցներից էր, եւ նրա ներկայությունն աննկատ չմնաց,  հաջորդեց կեղծիքներով լի հոդվածը, որ գրավեց նաեւ գերմանացիների ուշադրությունը: Այսպիսի «հեղինակներին», նրանց կեղծիքը բացահայտելու նպատակ կա՞:

 –Վստահ՝ մարդիկ արդեն սոցցանցերու մեջ այդ նյութերը կներկայացնեն իբրեւ սուտ: Ալիեւը միլիոններ կծախսե, իրենք ամեն ինչ պիտի փորձեն, որ իրենց երեսը մաքրեն, գիտնալով, որ հանցավոր են: Իրենք աշտարակն են հիմա, մենք ալ ցանցն ենք: Մեր՝ համահայկական զորությունը մեր համաշխարհային ցանցային բնույթի պայքարն է, որ ավելի մարտունակ է, եթե գործի լծվի: Մենք կհաջողինք, եթե հասկնանք, որ այս ուժն ունինք եւ կրնանք աշտարակը փլուզման բերել: 4 ամսվա պայքար մըն է՝ մարաթոն՝ հանգրվաններով: Պետք է գիտակցինք, որ այս 4 ամիսը հետեւողական աշխատանք կա: Ամեն օր փոփոխություն պիտի բերե, եթե անհրաժեշտ քանակով մասնակցությունն ըլլա: Եթե ազատ չարձակեն մեր ռազմագերիները, կրնանք բոյկոտել, Ադրբեջանին խայտառակել: Մինչեւ նոյեմբեր զարգացումներ պիտի ըլլան: Շատերը կրնա ըլլա չերթան Բաքու: Ասիկա նաեւ Հայաստանի պաշտպանության, անվտանգության հարց է: Միայն Արցախի հարց կամ ռազմագերիներու հարց չէ: Միջազգային մամուլի մեջ արդեն բավական քննադատական նյութ հրատարակվեցավ Բաքվում կազմակերպվելիք համաժողովին մասին: Եւ ուրեմն՝ ի գործ: Տարածենք՝

#StopGreenwashGenocide

 #FreeArmenianHostages

 #FreePoliticalPrisoners

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսшղեմում ատելությունն աճում է՝ ով հրեա չէ, բիրտ ուժի է ենթարկվում

Հաջորդ գրառումը

Օկամպոյի կոչին ընդառաջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Օկամպոյի կոչին ընդառաջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական