Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտածենք և դատենք սթափ.

21/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուկյան իր էջում անդրադատնալով ներկա իշխանությունների քաղաքականությանը գրում է՝

1. Պարադոքս է, երբ իշխանություններն ամենօրյա ռեժիմով խոսում են նախկինների օրոք տեղի ունեցած զանգվածային թալանի ու գողության մասին, սակայն քիչ թե շատ հասարակական հնչեղություն ունեցող կոռուպցիոն որևէ գործով դեռևս չկա կայացված դատավճիռ:

2.Պարադոքս է, երբ իրավական պետության կառուցման ուղի բռնած ժողովրդավարական բաստիոնի կառավարիչների արդարադատության մասին պատկերացումները սահմանափակվում են միայն մեղադրանքներ հնչեցնելով և մեղավորներ նշանակելով՝ առանց դատական իշխանության կողմից հաստատված փաստերի։

3. Պարադոքս է, որ իշխանությունն այդպես էլ չի գիտակցում, որ նման գործելաոճը, եթե հաջողություն էր ապահովում ընդդիմության պայմաններում, ապա այժմ աշխատում է իր իսկ դեմ՝ հասարակության տարբեր շերտերի մոտ ծնելով օբյեկտիվ կասկածներ և մտորումներ իշխանության ազնիվ մղումների վերաբերյալ։

4.Պարադոքս է, երբ պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող կենսական հարցերի շուրջ իշխանությունը դիրքորոշում հայտնելու փոխարեն որդեգրում է դիտորդի կարգավիճակ:

5. Պարադոքս է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չգիտակցեց, որ իշխանությունը սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու և իրագործելու, այլ ոչ թե տեղի ունեցող դեպքերին հետևելու գործընթաց է: 6. Պարադոքս է, որ իշխանությունն այդպես էլ չի ընկալում, որ բարձր լեգիտիմությունը ոչ թե պարծենալու կամ թմբկահարելու համար էր, այլ որոշում կայացնելու համար տրված մանդատ :

7. Պարադոքս է, երբ իշխանությունը հայտարարում է, որ ունի համավարակի դեմ պայքարի ռազմավարություն, մինչդեռ դրա արդյունքում գրանցում է խայտառակ ու աննախադեպ ցուցանիշներ աշխարհում վարակակիրների թվով առաջին տասնյակում հայտնվելու ուղղությամբ: Եվ այստեղ ծագում է տրամաբանական հարց, մենք ունենք համավարակի դեմ պայքարի, թե՞ դրա տարածման ռազմավարություն: Վերջինիս ուղղությամբ մտորելու հիմք է տալիս երկրի առողջապահության թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունն առ այն, որ իրենց նպատակը բնավ էլ վարակվածության դեպքերի զրոյացումը չէ:

8.Պարադոքս է, երբ տնտեսության զարգացումն իշխանությունը տեսնում է ՀԴՄ տպելու, համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելու, իսկ գյուղատնտեսության զարգացումը՝ անգլերեն իմանալու մեջ: Երբ գլոբալ մարտահրավերների և հիմնախնդիրների ներկա պայմաններում խոշորամասշտաբ խնդրիների լուծման վերաբերյալ նման պարզունակ ու նաիվ մոտեցումներ է արտահայտում երկրի իշխանությունը, դա վկայում է ոչ միայն դրանց լուծման պատկերացումների, այլ նաև առկա պրոբլեմների ընկալունակության բացակայության մասին:

P.S. Սթափ և վեհ մնացեք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին

Հաջորդ գրառումը

Բժիշկը՝ Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բժիշկը՝ Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական