Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաժարակա՞ն, թե՞ խաբկանք. Ավետիք Իշխանյան

26/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր վարչապետ կոչեցյալը հրաժարական տվեց։ Եթե վերանանք հայկական իրականությունից և պատկերացնենք, որ սույն հրաժարականը տվել է մեկ այլ պետության ղեկավար, ապա կասեինք․ «Վերջապե՜ս․․․ և չնայած նա հրաժարական պետք է տար դեռևս անցյալ տարի նոյեմբերին, խայտառակ պարտությունից հետո, բայց ամեն դեպքում, վերջապես նրա մեջ խոսեցին խիղճն ու արժանապատվությունը»։ Այլ է հայկական իրականությունն ու․․․Հայաստանի Սահմանադրությունը։

Ի տարբերություն մեզ, այլ երկրներում, որտեղ գրված և չգրված օրենքներով  երկրի ղեկավարությունը ձախողած անձնավորությունը չի կարող պահել իր իշխանությունը։ Այն թույլ չեն տա ոչ միայն նրա հարազատ կուսակցությունը, ընդդիմադիր ուժերը, իրավապահ համակարգը, այլև հասարակությունն ու ժողովուրդը։ Ինչպես տեսանք, այս ամիսների ընթացքում՝ «մենք ուրիշ ենք»։ Այժմ ըստ, այսպես կոչված սահմանադրության։ Տարբեր պետություններում, երկրի ղեկավարը, նախագահ թե վարչապետ ինչ-ինչ պատճառներով կարող է հրաժարական տալ։ Պատճառները լինում են տարբեր՝ անձնական բնույթի, ներկուսակցական պայքարում նոր առաջնորդի ընտրության, կառավարության  ծրագրերի ձախողման, էլ չեմ ասում պարտության դեպքում։ Եվ հրաժարական տված, օրինակ` վարչապետը, հրաժարականից հետո․․․ գնում է տուն։

Այո, ցույց տվեք գոնե մեկ օրինակ, երբ  որևէ երկրում վերոնշյալ պատճառներով հրաժարական տված վարչապետը շարունակում է պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար և դեռ մի բան էլ կազմակերպում է ընտրություններ։ Բոլոր պառլամենտական կառավարման երկրներում, հերթական ընտրություններից հետո, կառավարությունը հրաժարական է տալիս, բայց և շարունակում ժամանակավորապես պաշտոնավարել, մինչև նոր կառավարության ձևավորումը։ Այս նորմն առկա է նաև Հայաստանի Սահմանադրությամբ (158 հոդված)։ Պառլամենտական երկրներում միայն այս դեպքն է նախատեսում վարչապետի պաշտոնավարումը, որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մնացած բոլոր դեպքերում, վարչապետը հրաժարականից հետո, ինչպես նշեցի, գնում է տուն։

Իսկ թե ինչ է նախատեսում ՀՀ Սահմանադրությունը, վարչապետ կոչեցյալի խորամանկության դեպքում, արդյո՞ք, ձևականորեն հրաժարական տալ, շարունակելով պաշտոնավարել, վայելելով պետական առանձնատների շքեղ կյանքը, որպես վարչապետի պաշտոնակատար, «կազմակերպել», այն է՝ կեղծել ընտրություններն ու նորից դառնալ վարչապետ։ Կարդում ես նույն սահմանադրության 149, 158 հոդվածներն ու այդ «խուճուճ» ձևակերպումներից բան չես հասկանում։ Եթե իրականում, այնպես է,  ինչպես «մեկնաբանում» է վարչապետը, ապա այս սահմանադրությունը որևէ առնչություն չունի դասական պառլամենտական համակարգի հետ, այլ ընդամենը խորամանկավարչապետական համակարգ է։

Առավոտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Բացարձակ սուտ է․ ՊՆ-ի արձագանքը՝ Սյունիքում Ադրբեջանին ռազմավարական դիրքեր հանձնելու խոսակցություններին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Բացարձակ սուտ է․ ՊՆ-ի արձագանքը՝ Սյունիքում Ադրբեջանին ռազմավարական դիրքեր հանձնելու խոսակցություններին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Իրանը հարձակվում է Իսրայելի հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա.  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս հրապարակումը տարածել է «X» սոցիալական...

ԿարդալDetails

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025

Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատականի

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական