Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՂԻԱՆԱԼՈՒ ՑԱՆԿԱԼԻ ՁԵՎԵՐԸ՝ ԸՍՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ». Սեյրան Գրիգորյան

29/07/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՂԻԱՆԱԼՈՒ ՑԱՆԿԱԼԻ ՁԵՎԵՐԸ՝ ԸՍՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ
Օրեր առաջ ես ակամա գովազդեցի ժամանակակից մի արձակագրի։ Ահագին մարդ իմացավ, որ աշխարհում այդպիսի գրող կա, շատերն էլ կարդացին։
Քանի որ պայքարը շարունակվում է, այսօր որոշել եմ անդրադառնալ մի բանաստեղծուհու։ Նախորդ անգամ դիտավորյալ դրել էի Արմեն Օհանյան-Հայաստանցու մեկ այլ, դպրոցական ծրագրում չնախատեսված գրվածքի հատված։
Բանն այն է, որ ծրագրով նախատեսված «Կիկոսի վերադարձը» պատմվածքի հակաէսթետիկական, զուգարանասեռաբանական հատվածները չկարողացա իմ ձեռքով գրել և նվազ զզվանքով դրեցի ոչ ծրագրային գրվածքի ավելի «մեղմ» մի հատված։
Ի դեպ, «Կիկոսի վերադարձը» պատմվածքի այդ գարշելի հատվածները ընթերցողները գտան և հրապարակեցին իրենց մեկնաբանություններում։ Պատմվածքն էլ շարունակում է մնալ «մանիպուլյացիաներով» (իրենց սիրած բառն է) զբաղված տգետ և ամբարտավան նախարարի և իր թիմի գրականության ցանկում։
Եվ ահա նույն այդ ցանկում՝ արդեն 11- րդ դասարանի բաժնում, դրված է ժամանակակից բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը» բանաստեղծությունը։ Քնարական հերոսուհին, խոսելով իր մոր մասին, ասում է․

Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սևակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
և կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Ինձ ասում են՝ ինչու ես կոնտեքստից (համատեքստից) կտրում մեկ հատվածը, չէ՞ որ դա մանիպուլյացիա է։ Ես հիմա կարող եմ հիսուն էջանոց վերլուծությամբ ցույց տալ այդ գրվածքի բոլոր կողմերը։ Բայց ունեցած տարածությունը և պայքարի ձևը թելադրում են լինել առավելագույնս հակիրճ։
Արդ, նախարարը և իր խեղճ, անկարող խումբը հենց տասնմեկերորդ դասարանի չափորոշիչների մեջ պահանջում է, որ աշակերտը «Մեկնաբանի տեքստը համատեքստում և դրանից դուրս»։ Հիմա մանիպուլյատորները կասեն՝ այս բանաստեղծությունը դրված է լրացուցիչ ընթերցանության ցանկում։ Այո՛, բայց դա էլ է, չէ՞, ծրագրում։ Ուսուցիչ է, բռնեց հանձնարարեց, որ իր դասարանի աշակերտները կարդան այս բանաստեղծությունը և դասարանում մեկնաբանեն։ Հատկապես՝ «համատեքստից դուրս»։ Ի՞նչ պիտի ասեն հղիանալու համար հարմար օրերի մասին 16-17 տարեկան աղջիկները և հատկապես տղաները։
Խնդրում եմ՝ օգնեք խեղճ երեխաներին։

Հ․Գ․ 1. Մանիպուլյատոր նախարարին և իր մանիպուլյատիվ պաշտպաններին տեղեկացնում եմ, որ ես երբեք չեմ կազմել և չեմ կազմելու դպրոցական ծրագիր կամ դասագիրք։ Նույն տհասներին տեղյակ եմ պահում, որ այն միտքը, թե այս ծրագրի մասին կարող են խոսել և առաջարկներ անել միայն ուսուցիչները, տխմարություն է։
Նախ՝ հայերենի մի ուսուցիչ էլ մեր տանը կա, և ես հանգիստ կարող էի մեջտեղ չգալ, և դուք կհայտնվեիք շատ ավելի անհարմար կացության մեջ։ Առնվազն այն պատճառով, որ մեր տան ուսուցչուհին ամբողջ Հայաստանում ամենաշատ գիրք կարդացած մարդն է։
Երկրորդ՝ եթե նախարար աշխատող երբեմնի դասախոսը, որը, ըստ վարչապետի, վարում է կրթության մարզում կառավարության ձախողված քաղաքականությունը, չգիտի, ասենք, թե որն է նույն մասնագիտության ուսուցչի և դասախոսի տարբերությունը, նրան և իր կառավարությանը այլևս ոչինչ չի փրկի։
Հ․Գ․ 2. Համատեքստը լրիվ չանտեսելու նպատակով Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծության բնագիրը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ։

Սեյրան Գրիգորյան, գրականգետ, գրաքննադատ, ԵՊՀ Նորագույն գրականության ամբիոնի վարիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազի գների բարձրացումը հարվածում է բոլոր սպառողներին

Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական