Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի

21/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Դա հիմնականում նշանակում է՝

1)  Սյունիքի մարզի համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական  զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն.

2)  Սյունիքի  մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն.

3) նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են.

4) ՀՀ զինված ուժերի կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք ՀՀ բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական մյուս իրավունքների երաշխավորն են, պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց.

 5) անվտանգության գոտին պետք է լինի լիարժեք հասանելի լինի ՀՀ բնակիչների համար՝ սահմանային բնակավայրերում նրանց խաթարված բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:

Սա ներառում է նաև անվտանգության գոտու տարածքում ջրային ու այլ բնական ռեսուրսներից, անտառներից, հողատարածքներից, այդ թվում՝ արոտավայրերից, խոտհարքներից օգտվելու անարգել հնարավորություն.

6) ենթադրությունները կամ պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում:

Նախ, պատերազմի սպառնալիքի ներքո Սյունիքում հայտնված ադրբեջանական այսօրվա տեղակայումների պատճառով կոպտորեն խախտված են ՀՀ բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության և այլ իրավունքներ, ինչպես նաև լրջորեն  վտանգված են կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության, արժանապատվության և կենսական այլ իրավունքներ: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:

Բացի այդ էլ պարզապես հարց՝ ո՞վ ասեց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել ո՛չ դեմարկացիա, ո՛չ դելիմիտացիա, իսկ եղածն էլ ամբողջությամբ ընթացել է միջազգային, այդ թվում` մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտումներով:

Անվտանգության գոտու այս հայեցակարգի հիմքում մարդու իրավունքներն են:

Հիմնավորումները մանրամասն ներկայացրել եմ 2021թ. մարտի 5-ի իմ ասուլիսին (https://www.facebook.com/100017676420633/videos/816795168919690/), իսկ առաջիկայում ավարտին կհասցվի հայեցակարգի վերջնական ամփոփված  տարբերակը` զեկույցի տեսքով, և զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին:

Զեկույցը վերաբերվելու է Սյունիքի մարզին, իսկ որոշ առանձնահատկություններով` նաև Գեղարքունիքի մարզին:

Հայեցակարգի մանրամասները 2021թ. մարտի  17-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին և կարևոր եմ համարում Նախագահի արձանագրումը. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»:

Նման կարևոր պաշտոնական դիրքորոշում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը մենք հրապարակել էինք 2020թ. դեկտեմբերի 30-ին:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շապիտոյի գլխավոր ծաղրածուն՝ Նիկոլ Փաշինյանն էր․ Միհրդատ Մադաթյան

Հաջորդ գրառումը

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը».ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հաջորդ գրառումը

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը».ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական