Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեղափոխությունը մարդկության պատմության անբաժան, անխուսափելի, սակայն և ամենաքստմնելի երևույթներից է

19/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

1794  թ-ի մայիսի 8-ին Փարիզում գլխատվեց հայտնի քիմիկոս, Ֆրանսիական Մեծ հեղափոխության ջերմեռանդ մասնակից Անտուան Լավուազիեն։ Ըստ ականատեսների վկայության, նա ուղղակի խնդրում եմ իրեն գիլյոտինի դատապարտող իր երբեմնի համախոհներին իրեն մի քիչ էլ ժամանակ տալ։ «Մի քիչ էլ ժամանակ, պետք է ավարտին հասցնել այս գիտական փորձը», – աղերսում էր հայտնի քիմիկոսը, այս անգամ, սակայն, գիտական փորձ ասելով ի նկատի ունենալով աշխարհի ժողովուրդներից ու երկրներից շատերի կյանքը հարյուրամյակներ ի վեր փոխող հեղափոխությանը։ Տրիբունալի նախագահը, սակայն, ատամների արանքից նետեց, որ «հեղափոխությանն անհրաժեշտ չեն գիտնականներ», ու ֆրանսիական այս դժոխքի ևս մեկ ճարտարապետ իր գլուխը դրեց ամենազոր գիլյոտինի տակ։
Հեղափոխությունը մարդկության պատմության անբաժան, անխուսափելի,  սակայն և ամենաքստմնելի երևույթներից է, որի արդյունքում երկիրը, որը անցնում է այդ դժոխքի միջով, տասնամյակներ ու հարյուրամյակներ հետ է շպրտվում։ Ընդ որում, ինչպես և միշտ լինում է այդպիսի դեպքերում, ժողովուրդն այս թատրոնում ընդամենը հանդիսատես է՝ նման քամուն, որի ուղղությունը տատանվում է մեկ այս, մեկ էլ այն կողմ։ Ինչ արած՝ ժանրի կանոնն է էդպիսին։ Հեղափոխության «հաջողությունը» չի  ընդհատվում, այն անընդհատ հանգեցնում է նոր հեղափոխությունների, անխուսափելիորեն բերում տարածքային ու մարդկային հսկայական կորուստների։ Որովհետև հեղափոխությունը լավագույն հնարավորությունն է սրիկաների ու ավանտյուրիստների համար։ Միայն հեղափոխության ժամանակ երեկվա ձախող լրագրողը կարող է դառնալ երկրի ղեկավարներից մեկը (իհարկե, ի նկատի ունեմ Ֆրանսիական Մեծ Հեղափոխության առաջնորդներից Մարատին իր խմբագրած «Ժողովրդի ընկեր» թերթով), ՃՈ ոստիկանն ու բարմենը՝ օրենսդիր (սրանք, այլևս, ավելի թարմ ժամանակակից պատմագրությունից են)…
Բայց այստեղ կա մի նրբություն՝ շատ կարևոր, բայց և չխափանվող ու մշտապես կրկնվող։ Հեղափոխությունը, ինչպես և Սատուրնը, խժռում է իր զավակներին։ Այդպես է եղել միշտ և այդպես էլ լինելու է։ Ու խժռելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել նույն հեղափոխության ծնունդ դիկտատորը, որ կիջեցնի գետին հեղափոխական աղբը, երկաթյա ձեռքով կկառավարի ու հետ կբերի երկրի երբեմնի փառքը։ Այսինքն, հեղափոխության միջից կծնվի թիվ մեկ հակահեղափոխականը, պետականը։

Իսկ մարդիկ, մարդիկ միշտ էլ կապրեն այնպես, ինչպես ապրել էին։ Լյուդովիկոսի ու Նիկոլայի սպանությունները չհանգեցրին ավելի կուշտ ապրող ռուսաստանցիների ու ֆրանսիացիների ձևավորման, ընդհակառակը, նրանք դեռ տասնամյակներ արյունով վճարեցին իրենց իսկ պաշտած հեղափոխության համար։ Ցավոք, շատ ցավոք, սարսափելի ցավով եմ ասում, նույն աղբը կրկնվում է նաև մեզ մոտ։ Ու, եթե հավատանք պատմության դասերին, այս սարսափը դեռ շարունակվելու է բավական երկար ժամանակ։ Պանդորրայի արկղը բացվել է։ Ու բացել ենք այն մենք՝ մեր ձեռամբ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղի կունենա «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը

Հաջորդ գրառումը

ՀՅԴ ՀԳՄ-ի և Արցախի ԿԿ-ի միջև հանդիպում Արցախում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՅԴ ՀԳՄ-ի և Արցախի ԿԿ-ի միջև հանդիպում Արցախում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական