Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրայինը եթեր պետք է տրամադրի մարդկանց, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում Մեղրիում, և ինչ են ուզում անել Սյունիքի հետ․ Գեղամ Նազարյան

21/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ճշմարտություն սերունդների համար» համակարգող Գեղամ Նազարյանը «Պետրոսի «բորդելի» հյուրերը» վերտառությամբ հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։

«Հարկատուների հաշվին գոյություն ունեցող հանրային հեռուստաալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումն ունի հստակ գործառույթ՝ Նիկոլի գովերգում, այլոց՝ վարկաբեկում, ինչպես նաեւ Նիկոլի մեսիջների տարածում ուրիշների շուրթերով։

Պետրոսի հաղորդման վերջին հյուրերի ցանկն ամեն ինչ ասում է՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան:

Սրանցից յուրաքանչյուրին հստակ դերակատարում է վերապահված: Դասն անգիր արած աշակերտի նման Պետրոսի հյուրերը հայտնվում են եթերում եւ ամեն ինչ անում հրավիրող կողմի ակնկալիքներն ամբողջովին բավարարելու համար: Հրավիրողը Պետրոսը չէ՝ հրավիրողը կապիտուլյանտն է, պարտության խորհրդանիշը, իսկ Պետրոսը՝ սպասարկողն է։

Արման Բաբաջանյանին հրավիրում են, որ նա հանրությանն ապացուցի, որ հայ-թուրքական թշնամությունը լուրջ պատճառներ չունի եւ այն պետք է մոռանալ, լավ հարաբերություններ հաստատել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Նա նաեւ հակառուսական տրամադրություններ է սերմանում, տարածում: Իհարկե, նրան հանձնարարված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի  մասին սուտ լուրեր տարածել:

Արամ Սարգսյանին էլ հրավիրում են եթերի, հանձնարարելով պատմել, թե որքան վատն են ռուսները եւ ինչ հոյակապ մարդիկ՝ ամերիկացիները: Նա նաեւ չի մոռանում ընդգծել, որ առանց նիկոլ Հայաստանը կկործանվի: Իսկ թե ինչու եղբոր ազատագրած Շուշին իր սիրելի նիկոլը նվիրեց ադրբեջանցիներին՝ Արամը լռում է:

Անդրանիիկ Քոչարյանն էլ եթերում հայտնվում է հանրությանը համոզելու համար, թե մենք չենք պարտվել, որ թուրքերը լավ հարեւաններ են, որոնց հետ պետք է առիթից օգտվելով լավ հարաբերություններ հաստատել: Բեղերը սրած, դասը լավ սովորած նա ասում է այն, ինչ իրեն հանձնարարել են, ասում է, որ տերը գլուխը շոյի եւ համեղ ուտեստներ գցի առաջը:

Սամվել Բաբայանին հրահանգել են ամեն ինչ անել Ջեբրայիլի կամ «Լելե թեփեի» խայտառակ, հանցավոր գործողության պատասխանատվությունը նիկոլի եւ Աննայի վրայից վերցնել եւ գցել գեներալների վրա: Նա էլ անում է իր հանձնարարությունը՝ սեփական շահը հետապնդելով: «Լելե թեփեի» գործողությունը, որի ժամանակ ջարդվեց մեր բանակի ողնաշարը եւ միայն այդ գործողության ժամանակ զոհվեց 650-850 զինվոր, չի կարող հենց այնպես անցնել ու գնալ: Նիկոլն ու Աննան հասկանում են, որ մոտենում է պատասխան տալու պահը եւ գտել են մեկին, որն առանց ամաչելու, առանց հետեւանքների մասին մտածելու, փորձում է հրեշավոր գործողության պատասխանատվությունը գցել զինվորականների վրա: Սամվել Բաբայան, իզուր մի չարչարվիր՝ չի ստացվելու:Մի չարչարվիր եւ դու Անդրանիկ Քոչարյան, եւ դու՝ Արման Բաբաջանյան: Դուք արդեն պարտվել եք եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք եւս:


Ի դեպ, եթե մտածում եք արտերկրում անհոգ ապրելու մասին, ապա այդ մասին եւս մոռացեք: Իզուր փորձեր չանեք: Հինգ հազար լույս տղերք են զոհվել ձեր պատճառով, Շուշին ադրբեջանցիների ձեռքին է՝ ձեր պատճառով…

Իսկ Հանրայինի ղեկավարներն այս վիճակում եթեր պետք է տրամադրեն ոչ թե սրանց եւ սրանց նմաններին, այլ մարդկանց, որոնք հասկանում են, թե այսօր ինչ է կատարվում Մեղրիում, եւ ինչ են ուզում անել Սյունիքի հետ, մարդկանց, որոնք տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացրել Լելե թեփեի արյունալի գործողությունը…։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վթարային ջրանջատում Գորիսում ապրիլի 22-ին

Հաջորդ գրառումը

Ինչպես է Սյունիքը դիմավորում Նիկոլին (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես է Սյունիքը դիմավորում Նիկոլին (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական