Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն. Նաիրա Զոհրաբյան

25/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փակեք ուսումնական հաստատությունները, հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այլևս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։ Նախօրեին 42 մահ։Չէ, իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ապրե՞լ, թե՝ ոչ, ինքնասպա՞ն լինել, թե՝ ոչ, դառնալ քո հարազատի վարակի ու մահվան պատճա՞ռը, թե՝ ոչ։

Ինձ դժվար, գրեթե անհնար է ինչ-որ բանում համոզելը, եթե ես այդպես չեմ մտածում, ինչ-որ բան պարտադրելը, ինչ-որ մեկի լոբբինգն անելու մեջ մեղադրելը։Ես հասկանում եմ, որ պատվաստվելը, այո, նաև ռիսկ է։ Բայց ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իմ հարազատների ու սիրելի մարդկանց կյանքի համար, ովքեր կարող են պարզապես մահանալ, եթե չունեն ամուր իմունային համակարգ։Հունիսին պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո օգոստոսի վերջին ես հիվանդացա քովիդով։ Բայց` թոքերի զրո ախտահարում ու թեթև ընթացք։

Հնարավո՞ր են պատվաստումից հետո վարակի և մահվան դեպքեր։ Այո, հնարավոր են։ Սակայն կա հստակ վիճակագրություն՝ մահերի 99.9 տոկոսը չպատվաստվածներն են։Ինչո՞ւ որոշեցի խոսել այս մասին։ Շատ պարզ։ Քովիդը Հայաստանում այլևս անկառավարելի չափերի է հասնում՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է անգամ հեռավոր մարզերում, (չնայած պարզ չի, թե ինչ եղան մարզահամերգային համալիրի VIP հիվանդասենյակները), մարդիկ մահանում են, մարդիկ պատճառ են դառնում իրենց հարազատների մահվան։Էս ընթացքում իշխանության ջեբի օլիգարխը իր մեգա-դյուքանում հարյուրավոր մարդկանց հավաքել՝ փարթի է անում, ու ամեն բուդկում անդիմակ քաղաքացուն տեռոր անող իշխանությունը մեգա-դյուքանի փարթին չի տեսնում։

Ինչո՞ւ քաղաքացին չի վստահում պատվաստմանը։ Որովհետև քարոզչությունը տարվում է գեղի կլուբի մակարդակով։ Որովհետև մարդուն չի բացատրվում, որ եթե անգամ մեռնելը իր ընտրությունն է, ապա մյուսների մահվան պատճառ դառնալը չի կարող իր հոբբին լինել։Ես կոչեր անելուց զզվում եմ, բայց այլևս անկառավարելի այս վիճակում հրատապ է բոլոր ուսումնական հաստատությունները կրկին տեղափոխել հեռավար ուսուցման ռեժիմի ու եթե լինի անհրաժեշտություն, այո, մի ինչ-որ ժամանակով կրկին լոքդաուն պիտի հայտարարվի ու էդ ընթացքում աշխատող քաղաքացիները պիտի վճարվեն, ինչպես հենց հիմա արվում է ՌԴ-ում։Իսկ ով ուզում է հերոսաբար մեռնել՝ դա, իհարկե, իր իրավունքն է, բայց էդ հերոստրատներին ոչ ոք իրավունք չի տվել դառնալու մեկ այլ մարդու մահվան պատճառ։

Դա արդեն չպիտի լինի իր իրավունքը։Հա, ու չեղարկեք պաշտոնյաների չպատվաստվելու իրավունքի իդիոտիզմը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգետիկայի մասնաբաժինը կաճի 2030 թվականից հետո

Հաջորդ գրառումը

Հեռու ենք մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները. բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված. Փաշինյան

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հեռու ենք մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները. բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական