Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի “Վեյմարյան հանրապետությունը”

06/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից, –

Քաղաքականությունն ունի իր օրինաչափությունները։ Օրինակ, Ֆրանսիական Հեղափոխությունն ունի իր դասական փուլերը, որով, որոշակի տեղական յուրահատկություններով հանդերձ, անցնում են մյուս հեղափոխությունների փուլերը։ Նույն օրինաչափություններն ունեն նաև պարտություն կրած հասարակությունները։

1918-ին Գերմանիան կրեց նվաստացուցիչ պարտություն։ Դա այն պարտությունը չէր, որը եղավ  1945-ին, դա կապիտուլյացիա էր պայմաններով, որովհետև Գերմանիայի տարածքում օտար զինվոր ոտք չէր դրել ու խաղաղությունը պահանջում էր Գերմանիայի ժողովուրդը, իսկ որոշ զորամիավորներ հրաժարվում էին կատարել հրամանները և հեղափոխական կոմիտեներ էին ստեղծում։ Մարդիկ հոգնել էին պատերազմից, որն այլևս ոչ մի տեղ չէր չանում։ Գերմանիայի դեմ, ըստ էության, ողջ աշխարհն էր։

Եվ ահա, պարտություն կրած երկիրը տեղչում էր խաղաղության ու ․․․ ժողովրդավարությսն, որովհետև պատերազմի մեղավորը կայզերն (տվյալ դեպքում ճիշտը կայզերն է, ոչ թե կայսրը) էր։ Այն ժամանակվա Գերմանիայի “ժեխը”, կամ “պողոսները” ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրում են սոցիալիստներին։

Եւ ահա, Գերմանիայում 14 տարով հաստատվում է այն ժամանակվա աշխարհի ամենաժողովրդավարական հանրապետությունը, որը հռչակվեց Վեյմար քաղաքում։

Գերմանիան ստացավ ներքին ազատություն, որտեղ սկսեց ծաղկել գիտությունն ու արվեստը, սակայն, ըստ էության, զրկվեց բանակից ու նավատորմից, կորցրեց 13% տարածք, մեծ ռազմատուգանք դրվեց իրենց վրա (որի վերջին մարումը Գերմանիան կատարեց 21-րդ դարում), հայտարարվեց պատերազմի միակ մեղավորն, ինչն բավականին միակողմանի գնահատակ է։ Մի խոսքով, գերմանացիները նվաստացած էին իրենց զգում, բոլոր միջազգային հարցերը լուծվում էին ի վնաս Գերմանիայի։ Անգամ այդ նվաստացուցիչ զիջումները դեռ վերջը չէին, 1923-ին Ֆրանսիան ու Բելգիան օկուպացնում են Ռուրի ավազանը, ռազմական կոնտրիբուցիաները նաղդով ստանալու համար։

Ինչն է հետաքրքիր, իշխող սոցիալ-դեմոկրատները չէին նշում հեղափոխությունը, որը Գերմանիան վերածեց հանրապետության, որովհետև հեղափոխությունը պարտության սիմվոլն էր դարձել, իսկ դեմոկրատիան ազգի թուլության նշան։

Ժողովրդավարությունն ու ազատությունը Գերմանիայի նվաստացման ու թուլության խորհրդանիշն էր դարձել ու այդ պայմաններում ծնվում են նացիոնալ-սոցիալիստները, որոնք ասում են, որ ամեն ինչ սուտ է, կյանքը գիշատիչների պայքար է ու իրենք պետք է դառնան ավելի կատարյալ գիշատիչ, դա է կյանքի ու քաղաքականության օրենքը։

Հիմա Հայաստանում “վեյմարյան հանրապետությունն” է հաստատվել։ Ուղղակի շարունակությունն է հետաքրքիր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական