Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրակի Գյումրիում ընտրություն է…

Գեղամ Մկրտչյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու իշխանափոխության բազմաքայլ գործողությունը մոտ է եզրագծին: Մարտի 28-ի ժամը 24-ին ավարտվում է այստեղ տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքային ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակը, իսկ արդեն կիրակի քվեարկության օրն է: Քաղաքը համամասնական կարգով ընտրություն է կատարելու գրանցված 6 կուսակցությունների եւ 3 դաշինքների միջեւ:

Կրկին հիշելով՝ ինչի համար են այս արտահերթ ընտրությունները, մեկ-մեկ էլ լսելով այլ կարգի դեպքերի մասին խոսակցություններ, ակամա գալիս ես այն մտքին, թե երկրի իշխանությունը ի դեմս դատական ու հարկային մարմինների, երեւի նաեւ յուրատեսակ զենք է պահում՝ երբեմն ըստ հարկին, ընտրովի գործի դնելու համար: Եթե որեւէ  տնտեսվարողը «խելոք չմնաց», իշխանության հասցեին մի խոսք ասաց, նրա ընկերությունը կամ օբյեկտը չնախատեսված այց կարող է կատարել հարկայինը ու խախտումներ, չարաշահումներ հայտնաբերել: Որտեղ իշխանության խնդիր կա՝ այնտեղ այլ տարբերակ կարող է գործադրվել: Դատախազությունը Գյումրու տարիներ առաջվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ վաղուց  հարուցված ապօրինի գույքի գործով նրանից պահանջում է 17 անշարժ գույք ու 224 մլն դրամ: Գործն արդեն քանի տարի ձգձգվելով՝ պահանջը դեռ ո՛չ դատական կարգով հիմնավորվում, ո՛չ էլ ժխտվում է, իսկ Ղուկասյանն այսօր որպես ՏԻՄ անդամության հայտարարված թեկնածու պաշտոնապես հավակնում է իր նախկին պաշտոնին վերադառնալու, անգամ քաղաքացիների ընդունելության հայտարարություն է հրապարակել՝ նորից քաղաքապետ դառնալուց հետո բնակավայրի խնդիրների վերաբերյալ նրանց դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելու համար: Իսկ ժամանակին նրան փոխարինած, քաղաքապետարանում հանգիստ աշխատանքային մթնոլորտ ստեղծած եւ ըստ ամենայնի՝ գլուխը կախ աշխատած Սամվել Բալասանյանից անցյալ տարվանից հայտարարված՝ հետ պահանջվող մեկ կամ երկու գույքի հետ կապված խնդրով ձերբակալվեց, ապա կալանավորվեց սովորաբար բարի համբավ ունեցող (ինչպես եւ իր եղբայրը) նրա կրտսեր որդին, իսկ իր՝ արտերկրում ժամանակավոր գտնվող Բալասանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Որովհետեւ, կարելի է կարծել, այս երկրորդ դեպքում կար ՀՀ եկող տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ այս քաղաքում ոչ-ՔՊական տեղական իշխանության փոփոխության խնդիր, ինչի նախադրյալը ստեղծվեց քաղաքի իշխանության ղեկին Բալասանյանին հաջորդած իր թիմի՝ «Բալասանյան դաշինքի» կամա թե ակամա հրաժարումից հետո:

Եվ հիմա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ասես ողջ ներուժը լծված է այս ընտրությունում ՔՊ-ի հաղթանակը եւ նախնական քվերարկության արդյունքով անցած դեկտեմբերին Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի քաղաքապետ դառնալն ապահովելու գործին:

Մյուս կողմից, իրենց հերթին Գյումրու ընտրողների  ձայների համար պայքարող մնացած քաղաքական ուժերից մի քանիսի կողմից սկզբունքային խնդիր է հայտարարված այստեղ առանց այն էլ ոչ բարձր վարկանիշ ունեցող ՔՊ-ի չանցնելը ավագանի, ինչպես եւ անցնելու դեպքում նրա հետ դաշինք չկազմելը: Եվ դրանից էլ՝ հատկապես ընտրարշավի սկզբում ու այս եզրափակիչ փուլում փոխադարձաբար միմյանց հասցեին (հատկապես ընդդիմադիր կողմից) հնչող նաեւ վիրավորական, անվանարկող քննադատություններն ու որակումները: Մերթ-մերթ կարելի էր լսել  նաեւ, օրինակ, թե ընտրարշավի ելած ուժերի մի մասը իրականում իրենց ձայները  տալու, օգնելու են ՔՊ-ին, այսինչ թեկնածուները Սերժ Սարգսյանին, այնինչները Ռոբերտ Քոչարյանին են ներկայացնում եւ այլն: Նաեւ որոշակի քննադատության տեղիք տվեց «Մայր Հայաստան» դաշինքի գուցե բարի նպատակով, բայց «տղա բերելու» նման մի քայլը: Գյումրու այս ընտրությունների քարոզարշավին հետեւող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եւ «Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է. «2025 թ. մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ: Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչեւը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին: Նա նաեւ հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին:

Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի եւ «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում…»:

Ի դեպ, թեկնածուներից մեկը, որը երեւի եղել էր համայնքի նախկին ավագանու անդամ, իր խոսքում մի անգամ ասում էր «երբ որ ես ավագանի էի…»: Բա մեկն ասող չլինի՞՝ որ դու անգամ չգիտես ավագանին ինչ է՝ էլ ո՞ւր ես խցկվում: Հիմա ոչ քչերի մոտ կա այս սխալ պատկերացումը, ինչպես եւ ավագանի (իմա՝ ավագների խորհուրդ) հասկացության ոչ ճիշտ ըմբռնումը, ու հաճախ ավելի շատ հենց շատ բան չպատկերացնող պատահական «յուրային» ջահել-ջուհուլներն են ընդգրկվում այդ կառույցում:

Ինչեւէ, խոսքն այժմ Գյումրու ընտրողինն է, որն իրականում բավական դժվար ընտրության առջեւ է կանգնած: Կարեւոր է, որ մարդիկ կարողանան նայել ոչ թե այս կամ այն թեկնածուի ճարտար լեզվին ու ինքնագովեստին, թեկնածուների միայն խոսքերին ու անգամ ծրագրերին, եթե դրանք հակասում են նրանց անցած ճանապարհին ու արած գործերին, նրանց կենսագրությանն ու անձնական նկարագրին: Որպեսզի ընտրության ընդհանուր արդյունքը ծառայի ոչ թե այս կամ այն ուժի, անհատի միակողմանի շահին, այլ՝ այս խնդրաշատ քաղաքին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արփինե Կալինինա. «Երջանկությունը ստեղծագործելու մեջ է»

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխանում դրանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխանում դրանց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական