Շուրջ 20 րոպե առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարեց պաշտոնից իր հրաժարվելու որոշման մասին։ Նա ասաց, ինչպես հաղորդում է BBC-ն, որ պաշտոնում մնալու է մինչեւ իր Լիբերալ կուսակցությունն ընտրի նոր առաջնորդ ադ պաշտոնի համար։ Մինչ այդ, ասաց նա, խորհրդարանի աշխատանքները առկախվելու են մինչեւ առաջիկա մարտի 24-ը։
Գրինվիչի ժամով 16։14-ին տված մամլո ասուլիսում Թրուդոն ասաց. «Այս երկիրն արժանի է իրական այլընտրանքի առաջիկա ընտրությունների դեմ հանդիման, ինձ համար հստակ է, որ եթե ես ներկուսակցական ճակատամարտերի մեջ ներգրավվեմ, ինքս չեմ կարող լինել լավագույն այլընտրանքը այդ ընտրություններում»։
Վարչապետ Թրուդոյի անձնական անժողովրդականությունը Կանադայում՝ իր գլխավորած Լիբերալ կուսակցության համար հետզհետե դառնում էր ամրակապ ոտնաշղթա կուսակցության առաջխաղացման համար, այն էլ՝ առաջիկայում սպասվող ֆեդերալ ընտրություններին ընդառաջ։
Հետաքրքրական է, այս բոլորը որեւէ բան ասո՞ւմ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։ Ինչպես ասել եմ մի քանի օր առաջ տվածս հարցազրույցում, կայացած պետականություն ունեցող երկրներում իշխող կուսակցության վարկանիշի անկումը մտահոգում եւ լիդերին փոխելու քայլին է մղում տվյալ կազմակերպությանը։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։