Շաբաթ, Մայիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ծիծաղելի է՝ չագուճօղլի միմոսը ուրիշներին փորձում է անվանել այն, ինչին հենց ինքն է արժանի. նրա թիրախը չհարմարվող գիտնականներն են». Ռուբեն Մելքոնյան

19/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանի համար զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի  տված բնորոշումը գիտական էլիտային։

«Նիկոլ Փաշինյանը և իր անփառունակ կառավարությունը երեք տարի շարունակ հետևողականորեն թիրախավորել և հարձակումներ են գործում տարատեսակ արժեքային համակարգերի վրա՝ եկեղեցու, հերոսների, ընտանիքի, և, բնականաբար, գիտնականները և գիտական համայնքը չէր կարող այդ ամենից անմասն մնալ։ Եթե Փաշինյանն իր իշխանության ներկայացուցիչների հետ միասին հաստատում էին Լանզարոտեի կոնվենցիան, հարվածում էին ավանդական ընտանեկան արժեքներին, հայտարարում էին, որ պետք է ծնկի բերեն հոգևորականներին, այն պարագայում, երբ հայ քրիստոնյան է ծնկի գալիս հայ հոգևորականի առջև, այլ ոչ թե ծնկի է բերում։ Այս ամենի համատեքստում բնական է, որ գիտնականներն այս շարքում պետք է դասվեին և ինչ-որ առումով սա օրինաչափ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անգրագիտության հերթական նոպայի շրջանակներում ինչ-որ տարանջատում է անում՝ խոստանալով էլիտայից դուրս մղել գիտնականներին՝ չհասկանալով, որ գիտնականը, ինքին գիտությունը էլիտար մասնագիտություն է, և բոլոր գիտնականները, ովքեր գիտնական կոչվելու իրավունք ունեն, արդեն իսկ էլիտա են։

«Մենք շատ լավ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի թիրախն ովքեր են՝ չհարմարվող գիտնականներն են, որոնք չեն ընդունում Փաշինյանի իշխանության պետականաքանդ գործունեությունը, ընդվզում են իրենց հայտարություններով, քայլերով։ Հետևաբար՝ Փաշինյանը գիտական էլիտա ասելով՝  նկատի ունի այն բոլոր ընդդիմադիր գիտնականներին, որոնք համարձակություն ունեն քննադատելու թրքամետ այս իշխանություններին։ Իհարկե, նա գիտնականների հասցեին նաև վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, նրանց անվանելով միմոսներ։ Ուղղակի ծիծաղելի է՝ չագուճօղլի միմոսը ուրիշներին փորձում է անվանել այն, ինչին հենց ինքն է արժանի։ Ուղղակի խեղկատակի պահվածքով, մուրճը ձեռքն առած, ոչ ադեկվատ մի անձնավորություն, որը փոխանակ կարողանար մեր արտաքին սպառնալիքները չեզոքացներ և իր մեջ համարձակություն գտներ Ալիևին պատասխանելու, նա  թիրախավորում է միայն հայ գիտնականին, գեներալին, զինվորականին և առհասարակ հայերին։ Այսինք՝ նա անում է այն, ինչ կարողանում է անել թշնամին՝ թիրախավորելով միայն հայերին և տարբեր ոլորտների ներկայացուցիչների»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, տեղյակ չէ, թե գիտական հանրությունն այս ամենի վերաբերյալ ինչ կարծիք ունի, և դժվար էլ հայտնի լինի ամբողջական, որովհետև այս տարիների ընթացքում տեսել են հարմարվողական գիտնականների, որոնց ոչ միասնականությունը նաև հանգեցրեց այս պատկերին, որն այսօր ստեղծվել է Հայաստանում։

«Նույն ԵՊՀ գիտխորհրդում մարդիկ խուսափում կամ վախենում էին քննադատել այս իշխանությունների ակնհայտ թուրքանպաստ քայլերը։ Ինքս բախվել եմ այդ երևույթի հետ, երբ ԵՊՀ գիտխորհրդում առաջարկեցի հայագիտական առարկաները ֆիքսել որպես գերակայություն, և շատ դոկտորներ, ակադեմիկոսներ ուղղակի հարմարվողականությունից  ելնելով՝ չհամաձայնեցին իմ առաջարկին՝ փորձելով դուր գալ այս իշխանություններին։ Գիտնականների առողջ հատվածը շարունակում է  մնալ այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանություններն ուղղակի պատուհաս են, պետականաքանդ խմբակ են, որոնք փորձում են շարունակել իրենց գործունեությունը։ Հայ գիտնականին, հայ հոգևորականին թիրախավորել են միայն օտարազգի նվաճողը՝ թուրքը, մոնղոլը, հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այդ նույն մարդկանց, նույն շրջանակներին թիրախավորել են ՀՀ իշխանությունները, որոնք, բնականաբար, իրենց մտածողությամբ չեն տարբերվում օտարերկրյա ասպատակիչի մտածողությունից»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հայտարարել էր, թե այն գիտնականները, որոնք ծառայել են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վռնդվելու են գիտական էլիտայից։

«Զինվորն իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, գիտության, կրթության ուժը։ Մենք հսկայական փոփոխություն ենք անում գիտության բնագավառում, և ասում եմ՝ այո, Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա։ Այն երիտասարդությունը, որն էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները։ Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը, ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ։

Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկելու ենք իրենց տները, թող գնան՝ իրենց թոռներով զբաղվեն։ Իրենք այլևս այս ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելու, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելու»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրո-2020. Անգլիան և Շոտլանդիան չպարզեցին հաղթողին

Հաջորդ գրառումը

Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025
16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
Հաջորդ գրառումը

Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական