Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խնդիրը ոչ այնքան Դադիվանքն է, որքան  հայ-ադրբեջանական բանակցությունների՝ Բլինքենի նախաձեռնությամբ անցկացումը

04/05/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 3-ին, մինչ Վաշինգտոնում ամերիկացի դիվանագետների խոր ներգրավվածությամբ շարունակվում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ելնելով առաջընթացից, ողջունում էր բանացող կողմերին, հանկարծ Ադրբեջանի կրոնական հարցերի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Քուրբանը պահանջում է, որ հայ հոգևորականները հեռանան Դադիվանքից:

Թվում է, թե հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի այս հրոսակի խնդիրը ոչ այնքան Դադիվանքն է կամ հայ հոգևորականները, որքան  հայ-ադրբեջանական բանակցությունների՝ Վաշինգտոնում, այսինքն՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ անցկացումը, ինչը հղի է կարգավորման գործընթացից Ռուսաստանի դուրս մղումով:

Թերևս այդ առումով պատահական չէր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ դեռևս ապրիլի 27-ին արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը «տապալել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերում հանդես գալու իրենց հնարավորությունը»:

Համենայն դեպս, Մուբարիզ Քուրբանի հայտարությանը մայիսի 3-ին ադրադարձել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ահա թե «Բաքուն պնդում է, որ հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից» վերնագրով ինչ է գրել «Ակօս»-ը. «Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հարցերի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Քուրբանը հայտարարեց, որ հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից: Նրա կարծիքով՝ հայերը որևէ առնչություն չունեն վանական այդ համալիրի հետ՝ պատճառաբանելով. «Դադիվանքը պատկանում է Կովկասի ալբանացիներին (աղվաններին), հետևաբար, վաղ, թե ուշ վանքի կառավարումը պիտի իրականացվի ալբանա-ուդիական համայնքի կողմից»: Ադրբեջանցիները Քարվաճառում գտվող հայկական հինավուրց Դադիվանքը «Խուդավենք» են անվանում:

 44-օրյա պատերազմից հետո այն  հսկում են ռուս խաղաղապահները:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պրահայում. չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում

Հաջորդ գրառումը

Թշնամին դարձեալ կը սպառնայ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
Հաջորդ գրառումը

Թշնամին դարձեալ կը սպառնայ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց...

ԿարդալDetails

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական