Գրող, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանի էջից, –
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ ազգակործան պատուհասը որևէ պարագայում հրաժարական չի տա ու իրա ասած սահմանադրական ճանապարհով հարցը չի լուծվելու ու ազգակործան պատուհասը հասնելու ա պետությունը վերջնական քանդելու նպատակին։ Գիտի։
Լևոտ Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ ազգակործան պատուհասը Թուրքիայի շահերն ա սպասրակում ու օր օրի փոքրացնում մեր երկիրն ու արժանապատվությունը։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ ազգակոծան պատուհասի դժբախտությունները կանխելու համար բանակը պիտի շտապ ձերբակալի նրան։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ իրա նշած ճանապարհը, որ բանակը պիտի զուսպ պահի, համընկնում ա Թուրքիայի դիրքորոշման հետ։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ ինքն ա ծնել, սնել Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու ազգակործան մտքերը ու ստեղծել էս ազգակործան պատուհասին։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտե՞ր, որ Ղարաբաղը տալուց հետո ոչ թե հայերը, այլ թուրքերն են լավ ապրելու։ Գիտեր։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ առաջին անգամ որպես ընդդիմության ղեկավար հենց ինքն ա բանակը ներքաշել ներքաղաքական, իր իշխանաձգտման գործընթացին՝ ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի անունը վանկարկելով, կոչ անելով իրենց միանալ, հետո էլ ասելով, թե միացել են։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ իրա ու իրա անպատասխանատու, ազգակործան, Ղարաբաղի հանձնման, բանակը քաղաքական պրոցեսի մեջ ներքաշելու գործընթացների արդյունքում 10 հոգի մեռավ։ Գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ եթե հիմա բանակը ձերբակալի դավաճանին, ապա բախումների հավանականությունը զրոյանում ա։ Իհարկե գիտի։
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի՞, որ պետությունը փրկելու համար անհրաժեշտ ա, որ բանակը ձերբակալի սրան, իսկ իրա իշխանության համար պայքարի համար հեչ անհրաժեշտ չէր բանակին ներքաշել քաղաքականության մեջ։ Գիտի։
Էս ամբողջն իմանալով հանդերձ ա նա ողջունում, բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն իբր թե քաղաքականության մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ։
Նա ուղղակի նախանձում ա, որ կա մի շարժում, որը 5 ամիս կարողացել ա ազգակործան դավաճանի պրովոկացիաներով հանդերձ զերծ պահել բախումներից։ Նա ներվայինանում ա, որ ինքը մի քանի շաբաթում կարողացել ա 10 հոգի զոհի, իսկ հիմա դեռ մարդ չի մեռել։
Դա անձնական կողմը, իսկ իրական կողմը։ Նա, ինչպես ազգակործան պատուհասը, նույնպես շարժվում ա ըստ Թուրքիայի կողմնորոշման։ լևոն տեր-պետրոսյանը ազգակործան պատուհաս է, լևոն տեր-պետրոսյանը չմիացավ շարժմանը, որովհետև շարժման մեջ համախմբված են Արցախը պահողները, ոչ թե Արցախը տալով լավ ապրող ազգակործան պատուհասները։
Թուրքիան կործանվի, դուք էլ անելիք չեք ունենալու։