Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայ ժողովրդի անվտանգությունը

02/09/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղիղ 29 տարի առաջ Հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ շրջադարձային մի իրադարձությունը, ինչը մինչ օրս չի քննարկվե և չի գնահատվել Հայ ժողովրդի անվտանգության տեսակետից։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին է, ինչը անկյունաքարային նշանակություն ունեցավ տարածաշրջանում ընթացող զարգացումների և սկիզբ առնող ազգային ազատագրական պայքարի առումով։

Մինչ այդ՝ 88 թվականի շարժումից սկսած մինչև ՀՀ անկախության հռչակագրի ընդունումը խոսվում էր Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի միավորման մասին։ Սակայն, տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, ԽՍՀՄ-ի քայքայման անխուսափելիությունը, Արցախի շուրջ ռազմական իրավիճակի լարումը և պատերազմի հավանականությունը ստիպեցին Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին ընդունել թերևս այդ պահի համար միակ ճիշտ լուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին հռչակումը։

Լեռնային Ղարաբաղը, ըստ ԽՍՀՄ գործող սահմանադրության և օրենքների դարձավ առանձին հանրապետություն, սկզբից այդ միության կազմում, իսկ դրա քայքայումից հետո հռչակվեց անկախ։ Այս քայլը, այսինքն ԼՂՀ-ի ստեղծումը, հենց միջազգային օրենսդրությանը համապատասխանելու խնդիր էր հետապնդում, հասկանալի էր, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո, ՀՀ-ն կունենա խնդիրներ միջազգային կոչվող օրենքների և դրա հնարավոր բացասական ազդեցությունը մեղմացնելու համար ընտրվեց զարգացման այդ ուղին։

1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մաս կազմեցին ԼՂԻՄ(Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը) և Շահումյանի շրջանը, ինչպես նաև Գետաշենի ենթաշրջանը։ Այսպիսով նոր ձևավորվող հայկական այս միավորը՝ ԼՂՀ-ն հայտարարեց հայաբնակ շրջանների նկատմամբ իր իրավական և քաղաքական հավակնությունները, որոնք նկատենք, չէին հակասում ԽՍՀՄ-ի օրենքներին։

Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանը առանց հանրաքվե անցկացնելու հայտարարել էր ԽՍՀՄ-ից իր դուրս գալու մասին, ինչը իրավական հիմք էր տալիս այդ հանրապետության տարածքում գտնվող էթնիկ փոքրամասնություններին ու ինքնավարություններին անցկացնելու հանրաքվեն և հռչակելու նոր, անկախ քաղաքական միավորի ստեղծման մասին իրենց իրավունքը։ Հենց օրենսդարական այս հնարավորություննից էլ օգտվեց Արցախի հայությունը։

Փաստորեն 1992թ․-ին Խորհրդային միության վերջնական փլուզումից հետո պարզ դարձավ, որ աշխարհ են եկել միանգամից երկու, անկախ հայկական հանրապետություններ։  Սա նաև ՀՀ-ի այն ժամանակվա ղեկավարության՝ ՀՀՇ-ի կողմից, միջազգային ճնշումներից խուսափելու փորձ էր, քանի որ կար այն կարծիքը, որը Արցախի անկախությունը միջազգային հանրություն կոչվող «կառույցի ծախել» դժվար կլինի։

Բացի այդ պարզ էր դառնում, որ Ադրբեջանի հետ սկսված լարվածությունը վաղ թե ուշ կվերածվի լայնամասշտաբ պատերազմի և հետևաբար ՀՀ ղեկավարությունը փորձում էր գտնել հարցի ընդունելի լուծումը՝ թե միջազգային հանրության նորմերին համապատասխանելու և թե սկսվող պատերազմին դիմակայելու համար։ Այն ժամանակվա ղեկավարությունը վախենում էր պատերազմի մեջ ուղակիորեն ներքաշվելուց և օկուպանտ համարվելուց, հետևաբար լավագույն լուծում համարվեց ԼՂՀ-ի հռչակումը։

Հեղինակի այլ հոդվածներ՝ Նավթային դարի ավարտը և Ադրբեջանը, Ռազմահայրենասիրությունը պարտադրված պատերազմի պայմաններում հաղթանակի բանաձևն է, Ձախողված պետության ֆենոմենը կամ արտաքին կառավարման «առավելությունը»։

Ինչևէ, սա միանշանակ որոշում չէր, սակայն ժամանակը ցույց տվեց, որի իր թեր և դեմ կողմերով, այնուամենայնիվ  սա միակ ընդունելու ու պահի համար ճիշտ քայլ էր, ինչը հետագայում կարևոր նշանակություն ունեցավ տարածաշրջանում հայկական դերակատարման ուժեղացման համար։ Անկախ Ղարաբաղը ավելի ակտիվ ու ազատ էր իր գործողություններում, ինչը ապացուցեց պատերազմի ընթացքում մեծ թվով հայկական տարածքներ ազատագրելով։

Արցախում ընթացող ազգային ազատագրական պատերազմը իրականում դարձավ համահայկական, և հաղթանակը այդ պատերազմում ու միասնական հայկական ռազմական միավորի ստեղծումը, հանձինս հայկական զինված ուժերի երկու հայկական պետականությունների միավորման լավագույն ապացույցն է։ Հարավային Կովկասում, որի մի մասն է համարվում նաև ՀՀ-ն ու ԱՀ-ն, հայկական գործոնի ուժեղացման գրավականը դա հենց Արցախն է, որի անվտանգությունը դա տարածաշրջանում հայության հզորացման և ապահովության հիմնական գրավականն է։

Անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետության առկայությունը դա նաև հիշեցում է բոլորին ու հատկապես Ադրբեջանին, որ հայկական տարածքների մի մասը դեռ օկուպացված է այդ պետության կողմից, իսկ դրա իրական պահանջատերը, որը վաղ թե ուշ իր հավակնությունները կներկայացնի, դա Արցախի Հանրապետությունն է։

Արմեն Մանվելյան, պ․գ․թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թռչում է Մոսկվա

Հաջորդ գրառումը

29 տարի առաջ սեպտեմբերի 2-ին ստեղծվեց ԼՂՀ-ն (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

29 տարի առաջ սեպտեմբերի 2-ին ստեղծվեց ԼՂՀ-ն (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է․ «Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում,...

ԿարդալDetails

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական