Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրոք կանգ առ, գոնե հիմա կանգ առ, արդեն «վառվել» ես. Գ. Նազարյանը՝ Փաշինյանին

11/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ձախողումներդ, թերացումներդ, ողբերգական հետեւանքների բերած գործողություններդ այլեւս չես կարող արդարացնել, օգնության է հասնում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Իրոք, շատ հարմար ձեւ է օգտագործել «պատերազմ» բառը, կցել «հիբրիդային»-ը, որը քո ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը չի հասկանում ու սարսափ առաջացնես: Երբ նեղսրտում ես նրանից, որ դեռ չէիր էլ հասցրել ծանոթանալ արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթերին, բայց արդեն փսփսում էին, թե պատրաստվում ես հանձնել հողերը, ետ նայիր ու կիմանաս, որ նույն մեղադրանքները հնչում էին Հայաստանի բոլոր երեք նախագահների հասցեին, կրկնում եմ՝ բոլոր երեք նախագահների հասցեին, բայց նրանք ֆեյսբուքյան լացակումաց գրառումներ չէին անում, ԱԺ ամբիոնում նախկիններին չէին մեղադրում թալանի եւ ծանր ժառանգություն թողնելու մեջ, այլ հայրենիք էին պահում: Լավ, թե վատ, դա առանձին խոսակցության թեմա է, բայց պահում էին, փայփայում, զարգացնում: Նրանք, իհարկե, տեղյակ էին, որ տարբեր շրջանակներ նրանց մեղադրում են, քննադատում, բայց նրանք, նրանցից եւ ոչ մեկը սեփական կետից չի բանակցել, չի ասել, թե ոնց ուզում՝ բանակցում է: Նրանցից որեւէ մեկին Ադրբեջանի առաջնորդը որպես միամիտ երեխա չի օգտագործել (սա լավագույն դեպքում), նրան կառուցողական եւ կիրթ չի անվանել:

Եւ ամենակարեւորը, երբեք չմոռանաս, որ դու ոչինչ չես արել պատերազմը կանխելու եւ չորս հազարից ավելի լույս տղերքի կյանքը փրկելու համար, ոչինչ չես արել պատերազմը գոնե շուտ ավարտին հասցնելու համար: Դու միայն մտածել ես մեկ բանի մասին՝ հանկարծ քեզ դավաճան չասեն: Ո՞ւ: Հիմա էլի ասում են, իսկ տղերքը նահատակ են դարձել, Շուշին էլ, քո բնորոշմամբ դժգույն ու դժբախտ Շուշին էլ հանձնել ես թշնամուն: Ու երբ ասում ես, թե որեւէ տարբերակ չկար Շուշին, Բերձորն ու Քարվաճառը պահելու համար, գիտենք, որ մեղմ ասած ճիշտ չես (տես՝ ՌԴ ԱԳ նախարարության վերջին պարզաբանումը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» վերաբերյալ), բայց ենթադրենք, մի պահ ընդունենք, որ ճիշտ ես, եւ տարբերակ չկար, մի՞թե չես գիտակցում, որ այդ դեպքում քո հանցանքը հինգհազարապատիկ անգամ ծանրանում է, քանի որ դու գիտեիր, որ տարբերակ չկա, բայց երկիրը տարար պատերազմի, մեզնից էլ խլեցիր մեր Աբգարին, Հայկազին, Գոռին, Նարեկին, Կամոյին, Մենուային, Վարդանին, Գեւորգին, Դավիթին, Արամին, Արմանին, Հակոբին, Վահեին, Վրեժին, Սամվելին, Գագիկին, Արթուրին…

Գոնե այս փաստը գիտակցո՞ւմ ես:Բա, եթե իրոք հասկացել էիր, թե տարբերակ չկա, ինչո՞ւ չդիմեցիր հանրությանը: Չէ՞ որ 2018-ին դեռ բավարար աջակցություն ունեիր: Մի փորձիր արդարանալ, մի փորձիր քո հանցավոր սխալների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր իբր տարածում էին այն թեզը, թե վարչախումբը հողերը հանձնում է: Մի արա, որքան փորձում ես, այնքան ավելի ես շաղախվում մեղքի մեջ: Լավ, մի՞թե դու չես հարցրել գլխավոր շտաբի կարծիքը, թե հավանական պատերազմի դեպքում ինչ կլինի, եթե՝ Ա. պատերազմին միջամտի Թուրքիան Բ. պատերազմին չմիջամտի Թուրքիան Եւ մի՞թե չես հարցրել, թե որքան է հավանականությունը, որ հնարավոր պատերազմին կմասնակցի Թուրքիան, թե՞ լսել ես Մակունցին, որն ասում էր՝ Թուրքիան չի միջամտի: Եւ մի՞թե այսքանից հետո դու Մակունցին այնքան ես վստահում, որ դեսպան ես նշանակել ԱՄՆ-ի նման գերտերությունում:

Վայ մեզ ուրեմն, որ ԱՄՆ-ի հետ գլխավոր կապավորը Մակունցն է լինելու:Ախր, երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում: Կարդում են ու …Մանկական շատ խաղեր կան, որտեղ պարտվում է նա, ով «վառվում» է: Հիմա դու պարտվել ես, «վառվել» ես: Այլեւս կարողանում ես թյուրիմացության մեջ գցել նույնիսկ հունիսի 20-ին քեզ քվեարկածների միայն շատ քիչ մասին: Իրոք, կանգ առ, գոնե հիմա կանգ առ: Ոչ քեզ, ոչ երկրին պատիվ չի բերում ոչ այսպիսի գրառումներդ, ոչ էլ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ջղաձիգ բացականչություններդ: Ու երբ ասում ես, թե պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության մակարդակը ցածր է, արդեն շատերը հասկանում են, որ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, դրան հաջորդած գլխավոր դատախազության հայտարարությունը, որից հետո ազատության մեջ հայտնվեցին «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները, որոնք ակնհայտ ապօրինի որոշմամբ պահվում էին անազատության մեջ:Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Հաստատ իմացիր, այնքան կուզեի, որ տղերքը չզոհվեին, որ մեղավորներ չլինեին, ու որ այդ մեղավորը հենց դու չլինեիր: Եւ իսկապես, Հայաստանում, նույնիսկ այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել: Մի փորձիր: Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս: Կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում: Քիչ էր մնում մոռանայի. Ցավի, հայրենիքի, տղերքի կորստի ցավի մասին մերկապարանոց դատողություններ մի արա: Մի բորբոքիր հերոս տղերքի ծնողների առանց այն էլ չսպիացող վերքերը, մի փորփրիր տուն ու տեղ կորցրած մարդկանց վերքերը, մի նեղացրու իրենց Հադրութի տանը թողած փափուկ խաղալիքի մասին մտածող երեխային, հոր ու մոր գերեզմանը թողած ու հայրենի հողում գաղթական դարձած մարդուն:

Լավ, իրո՞ք չես հասկանում, թե ինչ ես արել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարքային Սենիկ Արզումանյանին մահացու հրազենային վրավորում հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված

Հաջորդ գրառումը

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական