Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Գրիգոր Առաքելյան
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
48
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարվեց  Իրանի ու Թուրքիայի միջեւ 170 կիլոմետրանոց սահմանային պատի շինարարության ավարտի մասին, որը 534 կիլոմետրանոց Իրան-Թուրքիա միջպետական  սահմանի 32 տոկոսն է կազմում:

Թուրքիայի կառավարության միջոցներով կառուցված պատը, որի բարձրությունը հասնում  է 3 մետրի եւ հագեցած է  էլեկտրոնային համակարգերով ու դիտակետերով,  նախատեսված է մաքսանենգության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու, ինչպես նաեւ «Քրդստանի աշխատավորական խմբավորման» (PKK) զինյալների տեղաշարժը կանխարգելելու համար:

Մինչեւ 2017  թվականը  երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը սահմանափակվում էր միայն սահմանային անվտանգության ապահովմանը միտված սահմանապահ ուժերի միջեւ պարբերաբար անցկացվող հանդիպումներով:

Իրանի ու Թուրքիայի, որպես երկու հզոր կայսրությունների ավանդույթները շարունակող  երկրների  միջեւ  համագործակցության  զարգացմանը խոչընդոտող գործոններին անդրադառնալիս, անհրաժեշտ է  նկատի ունենալ, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող մրցակցային հարաբերությունները  երբեք   լուրջ ճգնաժամերի  չեն  վերածվել:

Հայտնի է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալով, Թուրքիան իր արտաքին քաղաքականության  ուղղությունը կենտրոնացրեց «հարեւանների հետ լարվածությունը զրոյականացնելու» հայեցակարգի վրա: Սակայն Մերձավոր Արեւելքում ճգնաժամի ահագնացումից հետո,  այդ քաղաքականությունը գործնականում դարձավ հարեւանների հետ  դեէսկալացիայի միջոց:  

Այսօր այլեւս Թուրքիան, Կիպրոսի հարցով Հունաստանի հետ ավանդաբար ունեցած  լարված հարաբերություններից բացի,  խնդիրներ ունի ոչ եվրոպական գրեթե բոլոր հարեւանների հետ:
Հստակ է, որ Թուրքիան եւ Իրանը, անվտանգության խնդիրներն ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը հաշվի առնելով, կարեւորում են փոխադարձ հարաբերությունների զարգացումը: Նկատի ունենալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու միջազգային  խաղացողների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների հետ Իրանի ազգային շահերի բախումը, Թեհրանը ձգտում է տարածաշրջանում ամրապնդել մարտավարական ու ռազմավարական կոալիցիաներ:

Սակայն կարելի է ասել, որ իսլամական հեղափոխության հաղթանակից  հետո,  Իրանի ու Թուրքիայի միջեւ ռազմական ու անվտանգային ոլորտներում համագործակցությունը երբեք չի գերազանցել երկկողմ  տնտեսական, անգամ՝ մշակութային համագործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների լարվածության ակունքներում ավանդաբար  նկատելի են հետեւյալ խնդիրները՝ 

– Շիիզմի ու սուննիզմի հակասությունը,

– Ահաբեկչական խմբավորումների նկատմամբ երկու երկրների ներհակ դիրքորոշումները,

– Սիրիայի ու Եմենի հարցերում հակադիր մոտեցումները,

– Իսրայելի գործոնը,

– Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայումը,

– Քրդական հարցը,

– Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ երկու երկրների փոխհարաբերությունները,

– «Թուրանական»  («ՆԱՏՕ-ական»)  միջանցքի գործարկման հարցում տեսակետների բախումը:

Իրանի համար  սպառնալիք են  Իսրայելը, ԱՄՆ-ն ու նրա ՆԱՏՕ-ական կոալիցիան:  Իսկ  թուրքական բանակի կառուցվածքն արդեն իսկ արեւմտյան տիպի է՝  ՆԱՏՕ-ական,  որը սերտորեն համագործակցում է թե՛ Իսրայելի, եւ թե՛  ԱՄՆ-ի հետ:

Սակայն թուրքական բանակում տեղի ունեցած վերջին տարիների իրադարձությունները՝ 2016 թ. Թուրքիայի հեղաշրջման փորձը եւ Անկարային Իրանի հայտարարած աջակցությունը, ինչպես նաեւ այդ ոլորտում Իրանի որդեգրած ակտիվ դիվանագիտությունը պատճառ հանդիսացան, որ  որոշակի լարվածությամբ հանդերձ՝  երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը փոքր-ինչ ակտիվանա:  

Իրանի ու Թուրքիայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության զարգացման մասին առաջարկությունը առաջինը ներկայացրել է Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Իրանական կողմն էլ, որոշակի նկատառումներից ելնելով,  թուրքական առաջարկությանն արձագանքել է մի քանի ամիս հապաղումով:

2017 թվականի հուլիսին  առաջինը Թուրքիա այցելեց  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, որից հետո՝  40 օր անց   Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնած Հուլուսի Աքարը փոխադարձաբար այցելեց Թեհրան:

Կողմերի միջեւ քննարկված հարցերի շրջանակում ներառված էին հետեւյալ հարցերը՝

1. Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ իրաքյան Քրդստանի անկախացման նպատակով հանրաքվեի անցկացումը մերժելու հարցում ընդհանուր դիրքորոշման ընդունում,

2. Աջակցություն Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու  Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանը միտված   Աստանայի բանակցություններին,

3. Պայքար  ահաբեկչական բոլոր դրսեւորումների դեմ՝  ներառյալ  PKK-ն  եւ PEJAK-ը, 

4. Երկու  երկրների միջեւ տեղեկատվական ոլորտում համագործակցության զարգացում ու ընդլայնում,

5. Համագործակցություն՝ սահմանային անվտանգությունն ապահովելու եւ վերահսկելու նպատակով,

6. Համագործակցություն ռազմաարդյունաբերության ոլորտում,

7. Երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների անցկացում ու փոխադարձաբար ռազմական դիտորդների գործուղում,

8. Համագործակցություն երկու երկրների զինված ուժերի ուսումնա-հետազոտական ոլորտներում,

9. Փոխադարձաբար երկու երկրների առափնյա տարածքներում (Պարսից ծոց, Սեւ ծով, Միջերկրական ծով)   ռազմածովային նավատորմի  երթեւեկի հնարավորություն:

Անվտանգության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ 

Վերջին շրջանում,  հաշվի առնելով Գազայի ճգնաժամը,  ինչպես նաեւ  Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունները, Իրանի ու Թուրքիայի միջեւ անվտանգային հարցերում ճշգրտումներ մտցնելու  անհրաժեշտություն էր նկատվում:

2024 թ. հունվարի 24-ի՝  ԻԻՀ նախագահ Ռայիսիի  Թուրքիա այցելության ընթացքում քննարկման առարկա դարձած հարցերից կարելի է առանձնացնել Գազայի շուրջ ընթացող  պրոքսի պատերազմի   գործողություններին երկու երկրների դիրքորոշումների, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու եւ  3+3  տարածաշրջանային հարթակի նշանակության  մասին   պայմանավորվածությունները, որոնք արտացոլվել են երկու նախագահների կողմից ստորագրված  համատեղ հայտարարության մեջ:
Ստորագրված փաստաթղթում ներառվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում  նավարկության անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ Կարմիր ծովում տիրող իրավիճակի ու Գազայի բնակիչների դեմ գործադրվող բռնությունների համար Իսրայելի վարչախմբին դատապարտելու անհրաժեշտության մասին ձեւակերպումներ: Նշված է նաեւ, որ  երկու երկրների նախագահները  կարեւորել են տարածաշրջանում բնականոն իրավիճակին վերադառնալու նպատակով   Իսրայելի հանցագործությունները կանխելու համար վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
 Քաղաքական բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդարացի ու երկարատեւ խաղաղության ապահովումը նույնպես փաստաթղթում ներառված  հարցերից էր: 

Անվտանգության խնդիրներն ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը հաշվի առնելով, կարեւորում են փոխադարձ հարաբերությունների զարգացումը: Նկատի ունենալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու միջազգային  խաղացողների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների հետ   Իրանի ազգային շահերի բախումը, Թեհրանը ձգտում է տարածաշրջանում ամրապնդել մարտավարական ու ռազմավարական կոալիցիաներ:
Ամփոփելով,  նշենք, որ անվտանգային խնդիրներն ու ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը հաշվի առնող, ինչպես նաեւ  առեւտրատնտեսական փոխգործակցությունը կարեւորող  երկու հարեւան երկրների      մոտ երբեք ռազմավարական հարաբերությունների սաղմեր չեն ձեւավորվել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակնթարթ

Հաջորդ գրառումը

Մահվան դատավճռից 80 տարի անց Մանուշյանին հավերժություն ճանապարհեցին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Մյունխենում փշրվեց ԳԴՀ չեզոք միջնորդի պատրանքը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական