Բանաստեղծ, գրող, հրապարակախոս Մարիան Պետրոսյանի Էջից,-
Ժողովուրդ բառը քաղաքական շահարկումների ամենաշատը ենթարկված բառերից ա։ Ընդ որում էդ բառի հստակ սահմանումը չկա և ոմանք ժողովուրդ ասելիս հասկանում են տվյալ երկրի բնակչության մեծամասնությանը, ոմանք էլ շեշտը դնում են էլիտա-ժողովուրդ հակադրության վրա, և դուրս ա գալիս որ ժողովուրդը տվյալ երկրի «պարզ» բնակչությունն ա՝ էլիտան հանած։ Ի դեպ, ժողովուրդ բառի էս երկու ընկալումները, տարբեր լինելով հանդերձ, հիմքում իրար չեն հակասում, քանի որ էլիտան միշտ էլ փոքրամասնություն ա կազմում, և եթե բնակչությունից հանենք էլիտան, կմնա հենց մեծամասնությունը։
Իսկ արդյո՞ք մեծամասնությունը միշտ ճիշտ ա։ Ես բանաստեղծ եմ և հաստատ գիտեմ որ՝ չէ։ Գրականության պատմությունը դա հստակ ցույց ա տվել։ Աշխարհի մեծագույն գրողների մեծագույն մասը մերժվել կամ չի նկատվել ժամանակակիցների կողմից, մինչև որ ժամանակի հետ կգտնվեր էն քննադատական միտքը, որն էդ գրողների արածը կիմաստավորեր։ Գիտեմ, շատերդ կասեք՝ բայց գրականությունն ու քաղաքականությունը տարբեր դաշտեր են, պետք չի դրանք նույնացնել։ Այո, համաձայն եմ, շատ տարբեր դաշտեր են։ Գրողին, լավ գրականություն ստեղծելու համար, պետք չեն մեծամասնության ծափերը, իսկ քաղաքական գործիչը առանց դրանց գործել չի կարող, եթե քաղաքական համակարգը դեմոկրատական ա։ Դեմոկրատական համակարգերում, իշխանության գալու և իր քաղաքական ծրագրերը իրականություն դարձնելու համար, քաղաքական գործիչը պարտադիր պետք ա արժանանա մեծամասնության հավանությանն ու քվեին։ Դրա համար էլ էսօր աշխարհում էդքան տարածված ա պոպուլիզմը՝ մեծամասնության համակրանքին արժանանալու ամենաարագ ու հեշտ ձևը—ասեմ էն, ինչը գիտեմ որ շատերը կհավանեն։ Պոպուլիզմն ու դեմոկրատիան իհարկե նույն բանը չեն, բայց հարազատական սերտ կապերի մեջ են։
Էսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստան պետությունը կանգնած ա վերացման վտանգի առաջ, իսկ հայաստանցիների մեծամասնությունը չի գիտակցում էդ վտանգը։ Մեծամասնություն ասելով՝ ես դրա մեջ ներառում եմ ոչ միայն էն մարդկանց, որ գնացին ու Նիկոլ ընտրեցին, այլ նաև նրանց, որ չգնացին ընտրության, դրանով իսկ բարձրացնելով ՔՊ-ի ստացած ձայների տոկոսային արտահայտությունը։
Ինչո՞ւ մարդիկ չեն գիտակցում վտանգը։ Որովհետև «նախկինների» նկատմամբ ատելությունը էնքան մեծ ա որ ծածկում ա մնացած ամեն ինչ։ Նաև՝ որովհետև Հայաստանի դեմ տարվող քարոզչությունը, հենց մեր քթի տակ, հաճախ էնքան նրբորեն ու հմտորեն ա արվում, որ անգամ փորձառու մարդկանց վրա ազդում ա՝ որպես քարոզչություն չգիտակցվելով։
Մենք հայտնվել ենք փակ շրջանի մեջ։ Ընտրություններում հաղթեց էն ուժը, որը ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն ունի ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Որպես ընդդիմություն պառլամենտ մտան երկու ուժ, որոնք երկուսն էլ միանշանակ ընկալվում են որպես «նախկիններ»։ Եվ նախկինների նկատմամբ ատելության արդյունքում՝ ինչ էլ Նիկոլն ու իրա թիմը անեն, ինչ նոր փորձանքներ էլ բերեն մեր երկրի գլխին, մեծամասնության կողմից դա իրանց ներվելու ա։
Ուրեմն ի՞նչ անել։
Նախ և առաջ, պետք ա գիտակցել որ մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում։ Մենք պարտվել ենք պատերազմում, հսկայական թվով զոհեր ենք տվել, Արցախի Հանրապետության մեծ մասը անցել ա Ադրբեջանին, մեր վարկանիշը միջազգային ասպարեզում էսօր զրոյացված ա, Հայաստանի անվտանգության ինստիտուտները քանդված են, Ադրբեջանի և Թուրքիայի բացված ախորժակի առաջ մեր երկրի դարպասները հիմա լրիվ բաց են։ Վերջին ընտրություններում մեր բնակչության մեծամասնությունը փաստորեն այո ասեց էս իրավիճակին և դրա պատասխանատուներին։ Հայաստանցիների մեծամասնությունն ասեց, որ «նախկիններից» վրեժ լուծելու հույսը իրա համար ամենաամենակարևորն ա։ Ու քանի որ էս ընտրությունները հստակ ցույց տվեցին որ նոր քաղաքական ուժեր Հայաստանում ռեալ չկան, ուրեմն «նախկիններ versus նախկինների գլխին պողպատե մուրճով իջնող Նիկոլ» կամ-կամի մեջ, դեմոկրատիան եթե ընդունում ենք որպես աստվածային օրենք և ենթարկվում ենք մեծամասնության կամքին, վերջնական հաղթում ա Նիկոլը և վերանում ա Հայաստանը։
Ուրեմն ելք չկա՞։ Ոչ, ելք կա, բայց էդ ելքը դժվար ա և ռիսկ ա պահանջում։
Եթե մենք չենք ուզում որ Հայաստան պետությունը վերանա, պետք ա հասկանանք, որ մեծամասնության կարծիքը կարող ա լինել նաև սխալ և ուրեմն մեծամասնության կամքին ենթարկվելը իմպերատիվ չի։ Էսօրվա իմպերատիվը մեկ ու միակն ա՝ մեր երկրի վտանգված գոյությունը պաշտպանելը։ Այլապես վաղը կարող ա նախկին դարձած լինեն ոչ թե էս կամ էն նախագահը, այլ Հայաստան պետությունն ինքը։ Եվ մեզ չի լինի ներում