Հայաստան դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի գրառումը, –
Հունիսի 20-ի ընտրություններում գլխավոր հպարտ քաղաքացին հանդես էր գալիս խաղաղության հաստատման օրակարգով՝ «Հայաստան» դաշինքը ներկայացնելով որպես պատերազմի ջատագովներ:
Բազմաթիվ զինվորների ծնողներին և հարազատներին զանգահարում և ահաբեկում էին, ասելով՝ «եթե ուզում եք ձեր երեխային տեսնել կենդանի, ապա պետք է ընտրեք նիկոլին, թե չէ եթե Քոչարյանն եկավ, պատերազմ է սկսելու և ձեր երեխայի կյանքին վտանգ է սպառնալու»:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու խոստումն իշխանության խոսափողները որակում էին որպես նոր պատերազմի կոչ՝ մանիպուլյացիայի միջոցով ահաբեկելով վերջին արյունալի պատերազմից վախեցած մեր քաղաքացիներին:
Շատերը տրվեցին այս ստին, կեղծիքին ու ենթարկվելով ստոր մանիպուլյացիաների, ընտրեցին «ապագա կա ապագա» խոստացող 3-րդ համարի քվեաթերթիկը:
Իսկ իշխանության սուտն ու կեղծիքը շատ արագ բացահայտվեց՝ ընտրություններից անմիջապես հետո սկիզբ առած և մինչ օրս Հայաստանի սահմաններին շարունակվող ադրբեջանական ագրեսիաների տեսքով:
Թշնամին այսօր նոթ թափով և ավելի մեծ մասշտաբով է սկսել հարձակումը Հայաստանի սահմաններին՝ անտեսելով և արհամարհելով գլխավոր հպարտի «խաղաղություն ու առևտուր» մուրող հայտարարությունները:
Եվ սա բնական է ու անխուսափելի, քանի որ եթե ընտրություններում մերժում ես ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ապա ստանում ես նոր պատերազմ, նոր զոհեր, գերիներ և տարածքային կորուստներ:
Թշնամին շան հոտառությամբ զգում է Հայաստանի իշխանության վախկոտ ու նյութապաշտ էությունը և ԵՐԲԵ՜Ք չի հրաժարվելու ավելին պոկելու մտքից:
Այսպես որ սպասեք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ . . .