Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է․Ստեփան Դանիելյան

13/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի: Անգամ Թուրքիան ու Ադրբեջանն Հայաստանին թշնամի չեն ընկալում, ուղղակի ունեն դժգոհություններ Ռուսաստանից, որին Հայաստանը, որպես տարածք, դեռ պետք է: Այսինքն, Հայաստանի գոյությունն, ըստ նրանց, պայմանավորված է Ռուսաստանով ու խնդիրները պետք է Ռուսաստանի հետ լուծել: Սա Հայաստան ունունը կրող տարածքի համար մրցակցություն է:

Պարզ ձևակերպենք, Հայաստանն անգամ թշնամիների կողմից որպես սուբյեկտ, որպես ինքնորոշված քաղաքական միավորում չի ճանաչվում: Էլ ինչ իմաստ ունի թշնամություն անել մեկի հետ, որն իրեն որպես քաղաքական սուբյեկտ չի ճանաչում, չունի ինքնավարություն, չունի կարծիք, չունի նպատակներ, և հետևապես չի վարում որևէ քաղաքականություն:

Բնականաբար, դա միշտ չի այդպես եղել, դա սկսվել է 2018 թվականից ու իր ավարտական տեսքն է ստացել պատերազմից հետո: Սա չի նշանակու, որ մինչ այդ ամեն ինչ ճիշտ է եղել, եթե ճիշտ լիներ, չէր լինի նաև Իմ Քայլը դաշինքը: 2018 թվականի իշխանափոխության պատճառները դեռ պետք է քննարկել ու պարզաբանել դրա արմատները:

Կարծում եմ, այս ամենն ակնհայտ է, այդ դեպքում ինչի համար եմ սա գրում: Նախ, այս վիճակը ֆիքսելու համար, որը, որքան էլ տարօրինակ չի, ոչ բոլորն են հասկանում: Երկրորդ պատճառն ավելի ցավալի է: Կարծես թե նախընտրական շրջանում ենք ու պոտենցիալ մասնակիցները պետք է քննարկեին այս վիճակն ու հանրությանն առաջարկեին հնարավոր լուծումները: Նման պարագայում ընտրությունները դառնում են “ընտրություններ”, այսինքն, կուսակցությունները հանդես են գալիս առաջարկություններով, իսկ հանրությունն այդ առաջկությունների միջև ընտրություն է կատարում` քաղաքական գործընթաց է ընթանում:

Մենք սա չենք տեսնում: Սա ֆանտաստիկ վիճակ է: Քննարկվում է թալանի հարցը, դավաճանության հարցը, լավ ու վատ լինելու խնդիրը, ով է արևմտամետ ու ով` ռուսամետ, առանց անգամ քննարկելու այդ երկրների քաղաքականությունն այս ռեգիոնում ու դրանից բխող վերաբերմունքը մեր հանդեպ: Ընտրությունների ողջ իմաստը բերվել է երկու թեզի.- մեզ ով կփրկի` Ռուսաստանը, թե Արևմուտքը,- ինչպիսի քաղաքական միավորում ընտրենք, որը չլինի նախկին ու չլինի ներկա, ու եթե ոչ նախկին է, ու ոչ ներկա է, ուրեմը լավն է, թեկուզ կյանքում չի աշխատել, պարզ չէ, թե ինչ միջոցներով է գոյատևում, գլխում ինչ տառականներ կան ու ինչպես է կառավարելու: Հիմնական փաստարկը “հերթի” հարցն է դարձել, բոլորը համարում են, որ իշխելու իրենց “հերթն” է եկել, առանց պարզաբանելու, թե այդ ով է հերթագրել ու որտեղ է հերթի ցուցակը գտնվում:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է:

Բայց անգամ դա չէ ամենավատն, այլ այն, որ եթե հանկարծ փորձեք իրական քննարկում ծավալել, որի ժամանակ կարող է կասկածի տակ դրվել “ոչ նախկին, ոչ ներկա” թեզի ապուշություն լինելը, կամ կասկածի տակ դնեք փրկիչ երկրների փրկիչ լինելու թեզը, դուք հարվածի տակ եք դնում հիմնական նախընտրական դոգմաներն ու վերածվում եք թշնամու: Մտքի անապատում չի կարելի քամի անել, դա կարող է կասկածի տակ դնել ավազե տնակների ամրությունն ու տապալել արկածախնդիրների նախընտրական ախորժակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Fly Armenia Airways–ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Պատասխանատուներ և մեղավորներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

Պատասխանատուներ և մեղավորներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական