Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես Վաճառել Երկիրը Եվ Արժանանալ «Փառք Աստծո» Բացականչությանը ՝ Օվերտոնի Պատուհան( Մաս 2)

15/08/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Գալստյան Հայոց Հայրենիք կուսակցություն, –

Մի ամուսնացած կին մեկնում է արձակուրդ ծովափնյա մի քաղաք։ Հանդիպում է մի սևամորթի հետ, լավ ժամանակ անցկացնում հետը և արդյունքում՝ հղիանում։ Տուն վերադառնալուց հետո, որպեսզի փրկվի խայտառակությունից և ամուսնու ցասումից, որոշում է կիրառել Օվերտոնի պատուհանի սկզբունքը։

Ամեն գիշեր կինը  սարսափելի գոռոցով վեր է թռնում անկողնում և ասում ամուսնուն, որ երազ է տեսել, որ ծնվել է սևամորթ երեխա, առանց ձեռքերի և ոտքերի։ Ամեն գիշեր ամուսինը հանգստացնում էր կնոջը և ասում, որ ինչ էլ որ լինի, միևնույն է դա իրենց երեխան է։

Այս նույն պատմությունը կրկնվում էր ամեն օր մինչև կնոջ ծննդաբերումը։

Հիվանդանոցում անհանգիստ  ամուսնուն է մոտենում բժիշկը և աչքերը փախցնելով վերջինիս հայտնում, որ ծնվել է սևամորթ երեխա։

Ամուսինը բժշկին ասում է, <<դա գիտեմ, դուք ասեք ձեռքերը և ոտքերը տեղում են>>, զարմացած բժշկի դրական պատասխանը ստանալուց հետո ամուսինը ասում է <<փառք Աստծո>> և սկսում շնորհակալություն հայտնել բժշկից։

Այս պատմությունը Օվերտոնի պատուհանի կիրառման դասական օրինակ է։

Հենց այս եղանակով դավաճանների խումբը հանձնեց Արցախը, կոտորեց և հաշմանդամ դարձրեց հազարավոր հայորդիների և արդյունքում, ինչպես սևամորթից հղիացած կինը արժանացավ «փառք Աստծո» բացականչությանը։

Այսպես՝

1․ հայտարարվեց, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք զգա։

2․ 44 օր հայտարարվեց, որ հաղթում ենք

3․ հետո հայտարարվեց, որ 6000 ադրբեջանցի կարող են շրջապատել և կոտորել 35 000 հայկական զորքին

4․ հետո հայտարարվեց, որ գլխավոր կապիտուլյանտը փրկեց 35 000 հայ զինվորի կյանք, Արցախը հանձնելով և ժողովուրդը ասաց «փառք Աստծո»

Ինչպես ամուսինը չհարցրեց իր կնոջը, թե ինչպես երկու սպիտակամորթից ծնվեց սևամորթ երեխա, այնպես էլ հայ ժողովուրդը չհարցրեց թե դիցուք 6000 ադրբեջանական զորքը ինչպես կարող էր շրջապատել 35 000 հայկական զորքին։

Հետո հայտարարվեց, որ Շուշիի պես դժգույն է նաև Սյունիքը, Սև լճերը, Գեղարքունիքը, Տավուշը, Տիգրանակերտը և գլխավոր կապիտուլյանտը դրանք ոչ թե վաճառում է թուրքերին, այլ կրկին անգամ փրկում է ևս մի 35 000 հայ զինվորի կյանք։

Ի դեպ, արտահերթ ընտրություններին մասնակցել է ընդամենը 11 000 զինծառայող, 24 000 –ով պակաս, քան փրկել է գլխավոր կապիտուլյանտը։

Այսօր էլ, երբ մոտ 10 000-ից ավել ադրբեջանական զինվոր գտնվում են ՀՀ տարածքում և կիլոմետրերով առաջ են եկել ՊՆ նախարարը հայտարարում է, որ հրաման է տվել, ոչնչացնել ադրբեջանական ցանկացած զինվորի, ով այսուհետ կխախտի ՀՀ սահմանը։

Ժողովուրդը ցնծում է և գոչում «փառք Աստծո» հզոր նախարար ունենք․բայց ինչպես առաջին դեպքում, այնպես էլ հիմա ոչ ոք չի հարցնում ազգակործան գլխավոր կապիտուլյանտին, իսկ որտեղ է ՀՀ սահմանը, այնտեղ որտեղ արդեն կանգնած են մոտ 10 000 ադրբեջանցի և թե այնտեղ որտեղից որ թշնամին առաջ է եկել, և ամենակարևորը, ոչ ոք չի հարցնում, թե բանակը 60 տոկոսով կրճատելով ինչպես է պատկերացնում ՀՀ սահման ներխուժած թշնամու ոչնչացումը, միգուցե Ստամբուլում սովորած իր թիմակից պատգամավորների 250 000 դրամ աշխատավարձի բարձրացմամբ։

Այլ կերպ ասած ՊՆ նախարարի այս հայտարարությունը կրկին Օվերտոնի պատուհանի կիրառում է, այդ  հայտարարությամբ օրինականացվում է  ադրբեջանի այս 8 ամսվա առաջխաղացումը, ՀՀ տարածքների կորուստը և այն նույնական է Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարության հետ ու երկու դեպքում էլ շահելու է գլխավոր կապիտուլյանտի պաշտած թուրքը։

Իսկ հայ ժողովուրդը դեռ գոչում է «փառք Աստծո»։

Շարունակելի․․․․․․․․․․․․․

Արտակ Գալստյան Հայոց Հայրենիք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ղեկավարությունն էլ է համակերպվել պարտության հետ

Հաջորդ գրառումը

Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ. Ալիև

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ. Ալիև

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական