Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ էր Նիկոլը դեռ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ 1,732,805.2 հազար դրամ հատկացնում այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման համար

11/07/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Շաբաթ նիկոլը թիկնազորով ու անվտանգ մարդկանցով իբր շրջայց էր կատարում երկրում։ Մեկ դրվագ շատ հատկանշական է. «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»: Այս գրառումն էր կատարել նա ու տեսանյութ տեղադրել։ Գյուղացիներից մեկն անգամ նրանից շնորհակալություն հայտնեց, որ իբր դժոխքից է ազատել։ Մյուսները միաբերան՝ բոլոր հարցերը լուծված են, խնդիր չունեն։ Միայն մեկը համարձակվեց ասել, թե էլեկտրականության հարց կա, ենթակայաններն են քիչ, ասել է թե՝ պարբերական անջատումներ կան։ Այստեղ նիկոլը խառնվեց, համոզվելով, որ նման խնդիր կա, էլի չքմեղացավ՝ դե բոլոր խնդիրները չեն լուծվի միանգամից։
Բայց, հիմա դժոխքից ազատվելու ու գյուղացիների հրճվանքի մասին։ Նիկոլն ծանոթանում էր, իր խոսքով, «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»։ Դեռ գլուխը քարը, որ խառնված հարցնում է, թե որտեղ է Լուսագյուղը, տեղն անգամ չգիտեր։ Մի քանի օր առաջ էլ իր մենախոսություն-ասուլիսում անգամ տեղյակ չէր, որ Արցախում Սուս գյուղ կա Բերձորում, որը պատրաստվում է հանձնել թշնամուն։ Իսկ հիմա տարօինակը. Թուրքիայի սահման-Մարգարա ճանապարհը 30 տարի փակ է եղել, ու մեկ էլ պարզվում է վերանորոգվում է, ու Նիկոլն էլ շտապել է վերանորոգման աշխատանքներին ծանոթանալ։
ԻՆՉՈւ՞ 1. Նախ տարածաշրջանային կոմունիկացիակների բացման մասին հայտարարարություններում խոսվում էր Կարս-Գյումրի երկաթգծի մասին։ «…ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»: Ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում ( https://www.primeminister.am/…/16/Cabinet-meeting-Speech/)
2. Հետո արդեն Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանն անակնկալ հայտարարվեց, թե՝ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: (https://www.mfa.am/…/2022/07/01/Armenia_Turkey_4th/11527):
ԱՍԵԼ Է ԹԵ, Հայաստանի եւ Թուրքիայի ՑԱՄԱՔԱՅԻՆ սահմանով՝ Մարգարա-Ալիջան սահմանակետով անցնելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ համաձայնություն կայացել է 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։ 2022 թվականին միայն հայերն ու թուրքերը համաձայնվել են իբր բացել երկու երկրների ցամաքային, տրանսպորտային սահմանը։ Մի քանի օր հետո Նիկոլն արդեն Կառավարության նիստում հանձնարարել է, որ այդ համաձայնության ուղղությամբ աշխատանքներ տանեն։ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները». Ասել է նա հուլիսի 7-ին կայցած նիստում (https://www.primeminister.am/…/2022/07/07/Cabinet-meeting/)։ Հիմա արդեն, հայ-թուրքական ցամքային սահմանով երթեւեկ կազմակերպելու մասին Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման արդյունք-պայմանավորվածության առիթով 7 օր հետո հանձնարարություն տված Նիկոլը 3 օր անց այցելում է Մարգարա ու հետեւում վաղուց արդեն կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։
Լուրը լսելիս հիշեցի, որ մի անգամ հայ-թուրքական սահմանի ու ճանարապհի վերանորգման մասին պաշտոնական հաղորդագրություն տեսել էի ու շատ զարմացել։ Վերհիշեցի։ մինչեւ 44-օրյա պատերազմն էր, 2020 թվականի հունիսի 26-ը։ Կառավարության նիստ։ Այդ օրերին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային դիմակը դեմքին նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց 2020 թվականի պետբյուջեում կատարել փոփոխություն ու հատկացնել «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300 -կմ 53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ» (ՀՀ կառավարության նիստ, կետ 39 Կառավարության նիստի օրակարգ. e-gov.am)։ Նախագիծը գրեթե դատարկ էր, միայն գումար։ Արձանագրված էր՝ «Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն…Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել… »։
Նիկոլն երեկ գնացել էր հետեւելու Թուրքիայի սահման-Մարգարա եւ Հայաստանի Հանրապետության տարածք 30 տարի փակ ճանապարհի շինարարության ընթաքին, որի բացման մասին Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի բանագնաց Քըլըչը համաձայնվել էին 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում, բանակցությունների ՉՈՐՐՈՐԴ փուլի ընթացքում։
ՀԱՐՑ. Ինչու՞ էր Նիկոլը դեռ 2020 թվականի հունիսի 25-ին, 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ կառավարության որշմամբ 1,732,805.2 հազար ՀՀ դրամ հատկացնում ՀՀ պետական բյուջեից այսօր արդեն պատերազմի պարտության հետեւանքով պարտադրված պայման ճանապարհի կառուցման կամ վերակառուցման համար։
ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ մասին չեմ հարցրել դեռ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին

Հաջորդ գրառումը

Պետական դավաճանության հերթական բացահայտումը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Պետական դավաճանության հերթական բացահայտումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական