Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են իշխանությունները ավերում մայր բուհը. «Փաստ»

15/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը՝ Հայաստանի մայր բուհը, անցնելով ավելի քան մեկ դար ճանապարհ, շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ կրթության, գիտության, մշակույթի ավանդույթների պահպանման, գիտահետազոտական նորարարությունների կյանքի կոչման և հանրային կարծիքի ձևավորման հարցում։ Եվ պատահական չէ, որ ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ գտնվել են հասարակության լայն շերտերի ուշադրության ներքո։ Եվ գրեթե միշտ խոսակցություններ են եղել այն մասին, որ մայր բուհը պետք է զերծ պահել քաղաքականացումից, ինչը, մեղմ ասած, միշտ չէ, որ հաջողվել է, սակայն հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ն անընդհատ հայտնվել է քաղաքական զարգացումների կիզակետում։ Սկզբում իշխանությունները փորձում էին ամեն կերպ հեռացնել ԵՊՀ այն ժամանակվա ռեկտորին, իսկ ռեկտորի հրաժարականից հետո մայր բուհն ամբողջովին հայտնվեց բարձիթողի վիճակում։

Խնդիրն այն է, որ կրթական համակարգի բարեփոխումներ, բուհերի ինքնավարություն և ապաքաղաքականացում խոստացող իշխանությունները սկսեցին քայլ առ քայլ շարժվել ԵՊՀ-ն իրենց քաղաքական կամքից ամբողջովին կախվածության մեջ գցելու ճանապարհով։

Ինչպես «հաջողեցին» ավերակների վերածել ողջ պետական համակարգը և այն ներառող տարբեր ճյուղերն ու համակարգերը, ոտնատակ տալ ազգային արժեքները, այնպես էլ նրանց թիրախում է հայտնվել կրթական ոլորտը։ Ու մայր բուհի դեմ ծավալած արշավում իշխանություններին բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ վիճակի կարող է հասնել մայր բուհը, դրանից ինչ վնասներ կկրեն կրթությունն ու գիտությունը։ Կարևորն իրենց քաղաքական նպատակադրումներն են։

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն երկու տարի է, ինչ ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Անընդհատ շրջանառվում է այն թեման, թե շուտով ռեկտորի ընտրություններ են տեղի ունենալու, սակայն այդ ընտրություններն այդպես էլ չեն իրականանում։ Իշխանություններին պետք է, որ համալսարանում ճգնաժամը պահպանվի այնքան, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ձեռնտու լինի իրենց։

Դրա համար էլ իշխանությունների հրահանգավորման արդյունքում ԵՊՀ խորհրդի նիստերն ուղղակի չեն կայանում, որպեսզի հնարավոր չլինի ռեկտոր ընտրել։ Բայց դա քիչ չէ, իշխանությունները փորձում են հասնել նրան, որ ԵՊՀ-ն կառուցվածքային առումով կազմալուծված վիճակի առաջ կանգնի։ Եվ պատահական չէ, որ օրերս պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամ հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից։

Իշխանությունների նպատակը խորհրդի լուծարումն է: Դրան հասնել դեռևս չհաջողվեց: Ի դեպ, այս հարցի շուրջ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Իսկ թե որն է իշխանությունների վերջնական նպատակը, այս հարցում կարծիքները մի քանի մասի են բաժանվում։

Եթե հիշում եք, վերջերս իր մարզային այցելություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք նախագիծ ունեն բուհերի շենքերը վաճառքի հանելու և այդ գումարով ակադեմիական քաղաք կառուցելու համար։ Եվ շատ հավանական է համարվում այն տարբերակը, որ իշխանություններին անհրաժեշտ է ԵՊՀ-ն կազմաքանդել, որպեսզի կարողանան ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնել:

Տեսակետ կա նաև, որ համալսարանի դեմ ուղղված քայլերի միջոցով իշխանությունները փորձում են վրեժ լուծել համալսարանի անձնակազմից՝ նրանց ցուցաբերած կեցվածքի համար, քանի որ ամիսներ առաջ ԵՊՀ գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ պահանջել էր Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Սակայն հավանական է համարվում նաև այն տարբերակը, որ իշխանությունները փորձում են ուղղակի այնպիսի իրավիճակ ստեղծել համալսարանում, որը հնարավորություն կտա իրենց ցանկացած անձին ուղղակի ռեկտոր կարգել, դրանով էլ նրանք համալսարանը վերահսկելու և իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարավորություն կստանան։

Մարտի վերջին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների աղմկահարույց նախագիծը, որի ընդունմանը դեմ էին հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Այդ նախագիծը ենթադրում է, որ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Այսինքն՝ ԿԳՍՄ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։ Իսկ այլ կերպ ասած՝ ռեկտորի պաշտոնը փաստացի նշանակովի է դառնում, ինչը բազմաթիվ մասնագետներ հակասահմանադրական են համարում։ Փաստորեն, ստացվում է, որ ԵՊՀ-ում ճգնաժամի պահպանումը իշխանությունների համար առավել քան ձեռնտու է, քանի որ այդպիսով համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ինքն իրենով հնարավորություն չի ունենա ռեկտոր ընտրել, մինչև որ այս աղմկահարույց օրենքով իշխանությունները կհասնեն «իրենց սրտի» ռեկտորի նշանակմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Մինչև ԱԺ լուծարումը «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մինչև ԱԺ լուծարումը «արագի մեջ» անցկացնեն նաև մի շարք խնդրահարույց նախագծեր»․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական