Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչի՞ վրա են ծախսվել ՊԵԿ-ի հավաքագրած գումարները

12/08/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է շուրջ 1,587 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Թիվ կարդալ չիմացողների համար, սա կազմում է մեկ տրիլիոն հինգ հարյուր ութսունյոթ միլիարդ ՀՀ դրամ, որը եթե դոլարի վերածենք (նախորդ տարվա ենթադրյալ փոխարժեք` 1 դոլարը 500 դրամ), ապա սա կկազմի 3,174 միլիոն դոլար, այսինքն երեք միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն ԱՄՆ դոլար:

– Այս գումարից շուրջ 200 միլիարդ դրամը (սա հավաքագրած գումարների` 1,587 միլիարդի, 12.6 %-ն է) ծախսել են փտած պետական մեքենայի վրա (բանակ, ոստիկանություն, դատարան սրա մեջ չեն), որից շուրջ 49 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:

Այս 200 միլիարդից 27.8 միլիարդը ծախսել են ՊԵԿ-ի վրա: Այսինքն ամբողջ հարկերի և տուրքերի գծով հավաքագրումների 1.75%-ը ՊԵԿ-ը ծախսում է իր վրա: Կնշանակի, որ ամեն հավաքած 100 դրամից ՊԵԿ-ն իր վրա ծախսում է 1.75 դրամը: Իսկ օրինակ ԱՄՆ-ում ամեն հավաքած 100 դոլարից իրենց ՊԵԿ-ը ծախսում է շուրջ 0.35 դոլար. Այսինքն, մերինից հինգ անգամ պակաս:

– Պետական պարտք սպասարկելու վրա ծախսել են 181 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 11.4 %-ը):

– Տարբեր տիպի թոշակներ բաժանելու վրա ծախսել են 620 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 39%-ը): Սրանից ծերության թոշակի վրա ծախսել են շուրջ 405 միլիարդ դրամ:

– Բանակի վրա ծախսել են շուրջ 336 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 21.2 %-ը): Սրանից «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ»-ի գծով ծախսել են ընդամենը 1 միլիոն 460 հազար դրամ (այո, միլիոն դրամ է, միլիարդ չէ):

Այս գումարից շուրջ 228 միլիարդ դրամը ընթացիկ ծախսեր են, որի մեջ մտնում է նաև աշխատավարձը (թիվը գաղտնի է):

– Ոստիկանական և դատական համակարգի վրա ծախսել են 160 միլիարդ դրամ (ընդհանուր հավաքագրածի 10 %-ը), որից 115.5 միլիարդ դրամը աշխատավարձ ու պարգևավճար են տվել:

Մի պահ դադար տամ ու ամփոփեմ մինչ հիմա արած ծախսը:

Ուրեմն, ամբողջ հավաքագրած հարկերի և տուրքերի 39%-ը գնում է Թոշակների վրա, Բանակի վրա` սրա 21.2%-ը, Ոստիկանության և դատարանների վրա` 10%-ը, Պետական համակարգի վրա` 12.6%-ը, իսկ Պետական պարտքի վրա` 11.4%-ը: Որ սրանք գումարում ենք ստացվում է 94.2 %:

Տակը մնաց 5.8%, այսինքն, հավաքագրած 1,587 միլիարդ դրամից մնաց 92 միլիարդ դրամ: Ու դեռ մնում են ծախսեր առողջապահության, կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի ու հազար ու մի կարևոր հարցերի շուրջ, որոնց վրա հավաքագրած հարկերից ծախսվում է ընդամենը 5.8% (մնացյալ ծախսը հիմնականում պարտքով է արվում):

Ավելին որ ասեմ, կառավարությունը նախորդ տարի ծախսել է շուրջ 2 տրիլիոն դրամ (վերևում նշեցի, որ հարկերով հավաքել էր 1.58 տրիլիոն): Հարց է առաջանում, բա 420 միլիարդ տարբերությունը որտեղի՞ց: Սրանից 320 միլիարդը պարտք են արել, իսկ մնացածն էլ պետական մանր-մունր այլ մուտքեր (օրինակ, ինչ-որ պետական գույք են ծախել), կամ էլ այստեղ այնտեղից ստացած նվեր փողեր:

Ի՞նչ է ստացվում, հարկ վճարողների գումարների 94%-ը ծախսվում է արժեք չստեղծող գործողությունների կամ անգործության վրա:

Այս ամբողջի ստեղծած միակ արժեքը պետք է լիներ ներքին և արտաքին վտանգներից քաղաքացիների ապահովումը (այդ թվում սոցիալական):

Բայց ի՞նչ է ստացվում, մենք յուրաքանչյուր տարի մեր վճարած հարկերի մինչև մեկ չորրորդը ծախսում ենք, որ ունենանք անվտանգային համակարգ` բանակ: Բայց սրանով հանդերձ մեր սահմանները էլի ռուսն է գալիս «տիրություն» անում:

Գրագետ հանրության մոտ կառաջանային հարցեր, մասնավորապես, եթե պիտի ծախսենք այսքան գումար ու մեր բանակը ի վիճակի չէ մեր սահմանների անվտանգությունը ապահովել, բա էլ ինչի՞ համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելո՞ւ համար:

Այս ծախսերի կառուցվածքը, նույնիսկ ոչ մասնագետին` ոչ ֆինանսիստին, հուշում է միայն մեկ բան, սա մահացող պետության ծախսեր են: Այս ամենը ամբողջովին փոխել է պետք, այլապես մենք արդեն շատ մոտ ենք ավարտին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաբուլում թալիբներին պատկանող մեդրեսեի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր պատգամավորներն Արցախ են մեկնել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր պատգամավորներն Արցախ են մեկնել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական