Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ես թողնելու քո հետևից կամ թագավորը մերկ է

11/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

րդյոք ՍԴ երեկվա որոշումն է դրդել նիկոլին էլի ընկնել հոգեխանգարմունքի մեջ ու հերթական ինքնախոստովանական գրառումն անել։Վստահաբար, կլինիկական հոգեբանները, հենվելով Զիգմունդ Ֆրոյդի՝ անձի հուզական խանգարումների ախտորոշման տեսության վրա, ավելի պրոֆեսիոնալ պատասխան կտան։ Իսկ պատերազմը դեռ այստեղ է․ թշմանու կողմից գրավված ՀՀ 41 քառակուսի կմ տարածք, ռուսական պրոտեկտորատի տակ դեռևս գոյությունը պահող Արցախյան մի բեկոր, գրեթե ամենօրյա զոհեր, դիվանագիտական սկանդալներ ու անմեղսունակություն, Սյունիքի գլխին կախված սուր, քայքայվող տնտեսություն, կազմաքանդված պետականություն, վհուկաորս, ազգային նվաստացում, պառակտված ու ապատիկ հասարակություն, ինքնության ճգնաժամ․․․ ու այս ամենի գիտակցումից մեռնելու չափ՝ ցավ, ցավ, ցավ․․․ Ու մերկ «թագավորը», բոլոր ռեսուրսներից ու հնարավոր զենքերից, ունակ է օգտագործել միայն իր միակ, վերջին շնչում թպրտացող զենքը՝ մեղադրելու, ստելու, մոլորեցնելու ու քանդելու զենքը։ Նա դեռ քանդում է․․․Կառավարության շենքի իր կաբինետում՝ հավանաբար նայելով շագրենի կաշվի պես փոքրացող Հայաստանի քարտեզին, լսելով ճակատից եկող գույժերը, ըմբոշխնելով աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ապտակները, գնահատելով մեկը մյուսին հաջորդող ու տեղապտույտի մեջ ոչինչ չփոխող սնանկ կադրային զինանոցը, առերեսվելով օրեցօր մաշվող սեփական վարկանիշին, զգալով ոտքի տակից ՏԻՄ-երի տեսքով սողացող հողը, Հայաստանի պաշտպանական գիծն ԱԺ փոխադրած ու հարձակվողի գործառույթ ստանձնած փոքրիկ վահագնին, դարանակալող ու հետրից խփողներին, մի քանի կուսակցություն փոխածներին, դառնացած եզրակացնում է՝ «Ավերակացս ո՞նց թագավորեմ»։

Բայց, անխմբագրելի սովորույթի ուժով սա մեղքն էլի ուրիշների վրա է գցում՝ բարձրաձայնելով թե․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է»: Այ, հենս այս ակամա խոստովանությամբ էլ ամեն ինչ ասված է, ցավալիորեն ճշգրիտ՝ ԿՈՐՍՑԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ, որի մեղավորն ու պատասխանատում մեկ անուն ունի՝ նիկոլ։«Երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են», համոզված ամրագրում է վերտուոզ ստախոսն ու ազգադավը՝ մոռանալով, որ ինքն էր ինչ ուզող՝ այն էլ բանակցողը, որ ինքն էր «Արցախն Հայաստան է ու վերջ» մարտահրավերի ու նաև ամեն ինչ Օ-ական կետից սկսելու մոլագար հրձիգը, Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ հասցրած «մերկ թագավորը»։Իսկ իմ դաշնակցական ընկերները կռիվն ու պայքարը համոզումով, զենքով ու սեփական կյանքով իմաստավորեցին։ 44 -օրյա պատերազմի 56 դաշնակցական ընկերներիս շիրիմներն են նաև սրբացնում Եռաբլուրը։ Ու հինգ հազար մեր բոլոր նահատակները, որոնց քո հրամանատարության քաոսում մսաղացի բաժին դարձրիր․․․ 

Թուրքիայից դրական ազդակներ ստացող ու մուրացող, Վրաստանում պաշտոնական այցելության ժամանակ տարակուսելի բացեր արձանագրած, միջազգային կասկածելի դրամաշնորհներից սնվածներին ու օտար կազմակերպությունների գործակալներին իրեն գաղտնի խորհրդական ու բանագնաց կարգած, տարբեր դեսպանատներում տանիք ստացած «թավշյա հեղափոխության» պահապաններին ԱԺ ու կառավարություն լցրած նիկոլը՝ փորձում է ընդդիմությանը մեղադրել արտաքին ուժերի հետ «փոխշահավետ համագործակցության մեջ»։ Եթե միայն ողբերգական չլիներ ամեն բան, կարելի էր զվարճանալ․․․ «Մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը»․ էլի ճիշտ ես, նիկոլը, բայց երեսպաշտորեն կիսատ, որովհետև մինչև վերջ չես խոստովանել, որ անցյալ երեսուն տարիներին զարգացման ու կայացման որոշակի ճանապարհ այցած այդ ինստիտուտները ամրացնելու փոխարեն՝ կազմաքանդել ես ու ջախջախել․ որովհետև քոնը կառուցելը չէր, քոնը ատելությունն էր ու մերժումի կիրքը, որովհետև դու եկել էիր քանդելու, քեզ ընդդիմադիրներին քաղաքական բանտարկյալ ու հալածյալ դարձնելու, մեկ կոճակի ԱԺ ունենալու, քո հիվանդագին փառասիրությունն ամեն՝ ներառյալ Հայրենիքի ու պետականության գնով, իրացնելու։ Եվ դու գիտեիր, թե ինչ ես անում․․․«Ինչ են թողել իրենց հետևից մեր նախնիները, ոչինչ, ավելի քան ոչինչ։ Ոչինչը այն է, որ դու պետք է սկսես 0-ից»։ Սա քո 2005-ին հրապարակած հոդվածից հատված է․․․ 

ԵՐԿԻՐՆ ԷՐ ԱՓՍՈՍ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի. Սոնա Շահգելդյան

Հաջորդ գրառումը

Շարքային Սենիկ Արզումանյանին մահացու հրազենային վրավորում հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Շարքային Սենիկ Արզումանյանին մահացու հրազենային վրավորում հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական