Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել. Աբրահամյան

05/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել՝ նվազագույնի հասցնելով արտաքին դերակատարների ազդեցությունը ներքաղաքական պրոցեսների վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի եւ նրա պետի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի ու ըստ այդմ՝ վարչապետի ու կառավարության պահանջի մասին քննարկվեց, մեկնաբանվեց ամենատարբեր դիտանկյուններից։

Միաժամանակ տարբեր ուժեր փորձում են հանրային պահանջ ձեւավորել՝ ԳՇ-ի եւս մեկ քայլ անելու, պայմանական, զորքերը փողոց հանելու, ընդհուպ՝ գործող կառավարության առանցքային անդամներին եւ անձամբ Փաշինյանին ձերբակալելու/կալանավորելու համար։

Կարծում եմ, որ Զինված ուժերը եւ անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել երկրում ստեղծված իրադրության մասին, ինչպես նաեւ՝ իշխանությանը, քաղաքական ուժերին, առհասարակ հանրությանը ազդանշաններ փոխանցել երկրի տարածքային ամբողջականությանը, անձեռնամխելիությանը, պետականությանը սպառնացող հրատապ վտանգների մասին։

Ենթադրելի է, որ մինչ այս պահը, զինվորական բարձրագույն հրամանատարությունը առիթներ ունեցել է նույնը՝ առավել համապարփակ զեկույցների միջոցով, փոխանցելու երկրի քաղաքական ղեկավարությանը։

Ինքս չբացառելով բանակի երկրորդ քայլի հավանականությունը՝ եթե իրադրությունը կրիտիկականի հասնի, կարծում եմ, որ խաղը քաղաքական ուժերի դաշտում է եւ այն պետք է պատշաճ ձեւով իրացնել։

Երկրում բացառիկ իրավիճակ է ստեղծվել՝ բանակը հանդես է գալիս կայունության եւ հնարավորինս անցնցում փոփոխությունների գործընթացի դիրքերից, միաժամանակ ստանձնել է «արբիտրի» դեր եւ ստիպում է իշխանությանը դուրս գալ «բեսպրեդելշչիկի» կարգավիճակից եւ տեղափոխվել օրինականության դաշտում։

Մյուս կողմից, բանակը հորդորում է քաղաքական դաշտի մյուս մասնակիցներին՝ իրավիճակի արդարացի հանգուցալուծմանն ուղղված արագ լուծումներ գտնել, ինչը թույլ կտա հասնելու արմատական փոփոխությունների, իսկ երկրին՝ շարժվելու կայունացման եւ զարգացման ճանապարհով։

Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել՝ նվազագույնի հասցնելով արտաքին դերակատարների ազդեցությունը ներքաղաքական պրոցեսների վրա»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած կառույց, որը փորձի կայացնել հակապետական որոշումներ ենթարկվելու է քաղաքացիների ճնշմանը․ Իշխան Սաղաթելյան

Հաջորդ գրառումը

«Ազգ, բանակ, հաղթանակ»․ մարտի 6-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ, բանակ, հաղթանակ»․ մարտի 6-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական