Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիան չի փոխվի, այնտեղ կառավարությունները կգան ու կգնան, իշխանությունը կփոխվի, բայց նրա քաղաքականությունը չի փոխվի». Արամ Սիմոնյան

17/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանի շահեկան վիճակը կախված է նրանից, թե այդ հարաբերությունները կարգավորելու համար ով է բանակցողը և ինչ դիրքերից։

«Ես չգիտեմ, թե իշխանությունները որքանով կկարողանան պաշտպանել մեր ազգային շահերը, նաև, թե որքանով կկարողանան չեզոքացնել թուրքական կողմի՝ մեզ ստիպելու կամ չեզոքացնելու նկրտումները։ Մեր վիճակը սրանից է կախված, այլ բան չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան ունի իր հստակ ծրագիրը՝ նեոօսմանիզմը, որը նրա քաղաքականությունն է, և այսօր ամեն կերպ ցանկանում են իրականացնել այդ ծրագիրը։

«Ժամանակը ցույց կտա, թե մեզ որքանով կհաջողվի այս վտանգները մեր գլխի վերևից չեզոքացնել։ Մշտապես պետք է մեկ բան գիտակցել՝ Թուրքիան և թուրքերը երբեք իրենց դիրքորոշումը չեն փոխում, եթե նրանք նպատակադրված ուզում են ինչ-որ բան անել, նրանք նպատակադրված տանում են մինչև վերջ։ Դարերի փորձն է սա ցույց տալիս, Թուրքիան միշտ ձգտել է գաղափարապես, պրակտիկորեն իրականացնել այն, ինչը բխում է իր շահերից՝ առանց հաշվի առնելու մյուսների շահը։ Մյուսներն իրենք պետք է կարողանան պաշտպանել իրենց շահը, իսկ Թուրքիան չի փոխվի, այնտեղ կառավարությունները կգան ու կգնան, իշխանությունը կփոխվի, բայց Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի։ Թուրքիայի ուժը հենց սրա մեջ է, որ ունի հստակ ընդգծված քաղաքականություն, ամեն դեպքում 20-րդ դարի 20-ական թվականներից դա է իրականացնում, եթե ավելի հետ չգնանք։ Թուրքիան ունի իր նպատակները, նա անցել է էտապներ՝ թուրքիզմ, պանթուրքիզմ, պանօսմանիզմ, նեոօսմանիզմ, որքանով նրանց կհաջողվի կյանքի կոչել իրենց նպատակները, կախված է նրանից, թե իր դիմաց ովքեր կլինեն ու ինչպես կարողանան նրանց խոչընդոտել»,- հավելեց Արամ Սիմոնյանը։

Ըստ նրա, Թուրքիան իր դիրքորոշումը կարող է փոխել ինչ-որ երկրորդական հարցերում։

«Թուրքիան իր քաղաքականությունը երբեք չի փոխի, մոռացեք՝ սկսած այն շրջանից, երբ գրավեց Կոստանդնուպոլիսը։ Այդ պետությունը, ժողովուրդն ունեն որոշակի քաղաքական ուղղվածություն՝ նախահարձակ լինել ու հնարավորինս շահել ուրիշների հաշվին»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։

Այս հայտարարությունից մեկ օր անց հայկական կողմը ևս հաստատել էր, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Նշենք, որ Արամ Սիմոնյանը չցանկացավ անդրադառնալ ԵՊՀ ռեկտորի ընտրությանը։ Այդ պաշտոնում ընտրվել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԻՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական