Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Թուրքական կողմը ռուսականին կարող է զիջել Իդլիբում, պահանջելով Ռուսաստանից, որ ստիպի Հայաստանիn զիջումներ անել Ադրբեջանին”

28/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Դարաբաղի Հանրապետության դեմ շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողություններին ուշի ուշով հետևում է նաև Թուրքիան: Դա մինգամայն տրամաբանական է, քանի որ թուրքական պետությունը հակամարտության առաջին իսկ օրից Հայաստանի և Արցախի դեմ Աղրբեջանով միջնորդավորված պատերազմ է մղել և մղում է: Ռազմական գործողություններին Թուրքիայի միջամտության մասին պարզորոշ նշել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցներին, ապա նրանք էլ ամենայն ուշադրությամբ արձագանքել են Թուրքիայի ղեկավարների Ադրբեջանի հերթական ագրեսիային առնչվող հայտարարություններին: Ուստի, կրկնությունից խուսափելու համար ասենք միայն, որ Թուրքիայի իշխանությունները, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, հերթական ագրեսիան վերագրում են Հայաստանին, դատապարտում Մինսկի խմբի եռանախագահող երկրներին, որ հանդուրժում են տասնյակ տարիների վաղություն ունեցող հայկական “օկուպացիան” ադրբեջանական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ դադարեցնելու կոչերով դիմում են միջազգային հանրությանը, ինչպես աըդենարել է Էրդողան: Սա նշանակում է, որ գործերը ռազմաճակատում չեն ընթանում ադրբեջանցիների օգտին:

Հատկաշական է, որ Էրդողանի իշխանությունների օրինակին անվերապահ հետևում են նաև ընդդիմադիր կուսակցությունները, բացառությամբ մեր հայրենակից Կարո Փայլանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության: Նրա սեպտեմբերի 27-ի հաղորդագրության մեջ ասվում է. “Երկրում իշխող “Արդարություն և բարգավաճում” կուսակցությունը հիմա էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանն է մոտենում “ցեղակցի” տրամաբանությամբ, ադրբեջանական կառավարությանը խրախուսող ազգայնամոլ հայտարարություններով յուղ է լցնում կրակի վրա: Կոչ ենք անում Թուրքական կառավարությունը միջնորդի դեր ստանձնել և վարել խաղաղությանը նպաստող դիվանագիտություն, քան կողմերից մեկին աջակցելու և “ցեղակցին” խրախուսելու միջոցով սադրել պատերազմի ծավալումը”:

Իշխանամետ “A Haber TV”-ն հաղորդագրության համար կուսակցությանը մեղադրեց “ամբարտավանության” , իսկ Հայաստանին՝ ինչպես մյուս լրատվամիջոցները, պատերազմը սանձազերծելու և Աղրբեջանի դեմ հերթական “ագրեսիայի” դիմելու մեջ: Սեպտեմբերի 27-ի երեկոյան “Haber, Turk” -ի էկրանից հայկական կողմին մեղադրեց նաև պաշտոնաթող գեներալ Իսմաիլ Հաքքը Փեքինը, որ ժամանակին եղել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը: Նա, ի պատասխան հաղորդավարի հարցին, հաստատեց պատերազմում Թուրքիայի razmakan աջակցությունը Ադրբեջանին, ասաց, որ շնորհիվ դրա Իլհամ Ալիև ճնշելու է ընդդիմության դիմադրությունը և ժողովրդին համախբելու իր շուրջը:  

Այնուհետև գեներալ Փեքինը նշեց, որ Ադրբեջանին այս պատերազմում աջակցում է միայն Թուրքիան, իսկ Իրանը, Սիրիան և Իրաքն աջակցության հարցում կանգնում են իրենց դեմ:” Հնարավոր համարո՞ւմ եք Թուրքիայի անմիջական մասնակցությունը  ռազմական գործողություններին, հարցին պատասխանելիս նա ասաց, որ հնարավոր է: նրա կարծիքով եթե Ռուսաստանը միջամտի, ապա Թուրքիան չի կարող խուսափել պատերազմից, մանավանդ, որ Կարսում, Արդահանում և Աղրիում ունեն հատուկ զորքեր, նշանակված հենց այդ նպատակի համար: Նա միաժամանակ նշեց, որ ռազմաճակատում կռվող յուրաքանչյուր ադրբեջանցի սպային կցված է թուրք խորհրդական: Ռազմական գործողությունների ընթացքի առումով Փեքինը ճակատագրական համարեց առաջիկա 48 ժամը, ընդգեց զգուշավորության կարևորությունը, որքան էլ ինքը հավանական չհամարի Թուրքիայի անմիջականորեն մասնակցությունը ռազմական գործողություններին:

Սեպտեմբերի 28-ին նույն հեռուստատեսության հաղորդմանը Փեքինին ուղղված հարցերին պատասխանեց նաև Ստամբուլի “Այդընլըք” համալսարանի դասախոս Նաիմ Բաբուրօղլուն: Նա խոսեց ՌԴ նախագահ Պուտինի հետ Էրդողանի հնարավոր սակարկությունների մասին, որոնց արդյունքում, ըստ նրա, թուրքական կողմը ռուսականին կարող է զիջումներ անել Իդլիբում, փոխարենը պահանջելով Ռուսաստանից ստիպել իր դաշնակից Հայաստանին Ղարաբաղում դիրքեր զիջել Ադրբեջանին: Նա այս տեսակետը պատճառաբանեց Սիրայում, ինչու չէ նաև Լիբիայում, թուլացած դիրքերը Էրդողանի միջոցով վերականգնելու, ինչպես նաև Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու հակումներ դրսևորող Փաշինյանին, թեկուզ, սահմանափակ դասեր տալու Պուտինի հնարավոր մտահաղացումով: Հաղորդմանն միաժամանակ արծարծվեց Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հարցը: Մասնակիցները նշեցին, որ Թուրքիան որոշել էր 30 մլն. դոլարի նվիրատվություն անել Ադրբեջանին, սակայն փոխարենը թուրքական արտադրության 6 հազար անօդաչու սարքեր տրամադրեց, ինչպես նաև մարտական ուղղաթիռներ և ամերիկյան ռազմական ինքնաթիռներ իր զինանոցից:

Պուտինը, ինչ խոսք, կարող է սակարկել Էրդողանի հետ ներառյալ Իդլիբի հարցում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի, առավել ևս Հայաստանի հաշվին, որովհետև այդ սակարկությունները միանշանակ կբարձրացնեն Թուրքիայի հեղինակությունն Ադրբեջանում, որտեղ վերջինի գերիշխող դիրքը  միանգամայն կվտանգի Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում, սպառնալով վերջինի շահերին հենց ռուսական գերազղեցության տարածքում:      

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. Արայիկ Հարությունյան

Հաջորդ գրառումը

ՌԱԿ Գերագույն Խորհուրդի կոչը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ Գերագույն Խորհուրդի կոչը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական