Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զուտ իրավական վերլուծություն

22/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գևորգ Դանիելյանի վերլուծությունը, –

Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ֊ն։ Տվյալ կուսակցությունը պարզապես չունի 2/3-րդն ապահովող քանակ՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։ Մինչ այդ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ ՍԴ֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, իսկ դաշինքներն էլ չեն հրաժարվում մանդատներից։ Առնվազն ի՞նչ է սպասվում ՔՊ֊ին այդ դեպքում. առայժմ սոսկ մի քանի նախնական նկատառում։

Նախ, իշխող ուժը այսուհետ երբեք չի կարողանալու անարգել, առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, ինքնակամ որևէ փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև որոշակի դժվարությունների կհանդիպեն նաև սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելիս։ Այնպես որ հասկանալի էր, թե ինչու վերջին օրերին հնարավորինս արագ կատարվեցին մի շարք փոփոխություններ «ՀՀ դատական օրենսգիրք», «ՀՀ ընտրական օրենսգիրք» և այլ սահմանադրական օրենքներում, դա, ինչպես ասում են, վերջին ակորդն էր։

Չեն կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին, եթե անգամ լինի ՍԴ եզրակացությունը. չմեկնաբանեմ, թե սա որքան կարևոր լծակ է։

Նկատի ունենալով, որ խոսքն արդեն արմատական, միաժամանակ՝ ներդաշնակ գործող ընդդիմության մասին է, ապա կասկած չի կարող լինել, որ առանց իշխող խմբակցության համաձայնության, ընդդիմադիր խմբակցությունները կարող են ինքնուրույն, այսպես ասեմ՝ իրավունքի ուժով, ձևավորել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննիչ հանձնաժողովներ (դրա համար բավական է նույնիսկ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը)։

Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, քանի որ տարաբնույթ պատճառաբանություններով խիստ առանցքային հարցերով անգամ չէր գրանցվում երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև անհրաժեշտ համաձայնություն և այլն։

Հուսանք նաև, որ որևէ պատգամավոր նշված խմբակցություններից «քաղաքական» դրդապատճառներով հետագայում դուրս չի գա, որպեսզի ձեռք բերի «անկախ» պատգամավորի կարգավիճակ, ինչը խիստ հազվադեպ երևույթ է արևմտյան խորհրդարանական պրակտիկայում, բայց անհարկի տարածված է՝ մեր քաղաքական մշակույթում ….

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի ու բարեփոխումների համար և կոչ ենք անում գնալ այդ ուղով»

Հաջորդ գրառումը

«Իրավունք». Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Իրավունք». Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական