Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկիր Նաիրի, երկիր դատախազություն

13/02/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։
«Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան, Բենիկ Գալստյան, Էլինար Վարդանյան։ Ընդհանրական հետևությունն էր.
– Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը
– Պետք է պայքարել։ Դա թակելու է բոլորի դուռը և որևէ կերպ չի սահմանափակվելու իշխանության ցայտուն ընդդիմախոսներով։

Դատաիրավական հրեշը բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում ունի ինտենսիվ աճելու հատկություն։ Այն չի սահմանափակվելու «նախկին թալանի» շրջանակներում, դառնալու է (դարձել է) ցանկացած հարց լուծելու գործիք՝ ներիշխանական, ներբիզնեսային, անձնական վատություն անելու և այլն՝ այդպես հասնելով յուրաքանչյուրին։ Դատաիրավական հրեշի անզուսպ աճը միշտ վերջանում է ողբերգությամբ, արյունով ու չմոռացվող թշնամանքով։

Ինչպես պայքարել, ինչպես կասեցնել

Իրավական համայնքի բազմաթիվ անդամներ անդադար պայքարի մեջ են։ Ոչ միայն լավ մասնագետներ, այլև՝ լավ քաղաքացիներ։ Բայց ինչպես ճակատագրական սխալ է՝ պետության անվտանգությունը միայն բանակի վրա թողնելը, ճիշտ այդպես էլ ռեպրեսիվ համակարգի դեմ պայքարը չի կարելի թողնել միայն իրավական համայնքի վրա։ Դա կարող է բերել ընդամենը կա´մ լոկալ հաջողությունների, կա´մ հերոսական պարտության։ Հրեշին կանգնեցնելու համար, իսկ դատաիրավական ամենաթողությունն ամենաիսկական հրեշն է, պետք է պայքարի և դիմադրության լուրջ համակարգեր ստեղծել՝ քաղաքական, քաղաքացիական, մեդիա, հանրային բազմաթիվ այլ շրջանակներից։
Բայց այստեղ ծագում է հարցը՝ 2018 –ից արդեն անցել է 5 տարի, դա բավարար ժամանակ էր լուրջ համակարգեր ստեղծելու համար. ինչո՞ւ արված չէ։

Անձնակա՞ն, թե՞ համակարգային

Դատաիրավական բեսպրեդելի առաջին ակնառու դրսևորումը Ռ. Քոչարյանի բանտարկությունն էր։ Հեղափոխական վարչապետը հանրահավաքում նշանակում է մեղավոր, հրապարակը ողջունում է, և թափանիվը սկսում է գործել. ՀՔԾ, դատախազություն, իշխանական մեդիա, cheers team-եր, փողով լացողներ, դատավորներ և այլն։ Եվ իհարկե՝ մեծ անվանացանկ մարդկանց, որոնք հասկանում էին ամեն ինչ, բայց խիզախություն չունեցան ճիշտ պահին լինել քաղաքացի և լռեցին։ Այդ հետո, շատ ավելի ուշ, իրավիճակը փոխվելուց հետո նրանցից շատերը հայտնվեցին Քոչարյանի կողքին և փոխադարձ համաձայնությամբ դարձան համախոհներ, իսկ դժվար պահին հրաժարվում էին կոնտակտի դուրս գալ, ձայն հանել։ Բայց խոսքը հիմա ավելի կարևոր բանի մասին է։
Ռ. Քոչարյանի բանտարկությունից հետո սկսվեց դատաիրավական հանցագործությունների հաղթարշավը՝ ընդգրկելով արդեն ամենևին ոչ «նախկինների», այլ հաճախ՝ շարքային քաղաքացիների, որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ գործող իշխանության քայլերին։ Այդ արշավը շարունակվում է առ այսօր։ Հրեշի ընթացքը ողբերգական էր. ճանապարհին տալով մահեր՝ այն ավելի կարծրացավ՝ ձեռք բերելով համակարգային հրեշի կայուն հատկանիշներ։
Ինչո՞ւ հինգ տարում չի ստեղծվել այս հրեշի դեմ պայքարի լուրջ համակարգ։ Ինքս այս հարցի պատասխանի վրա երկար եմ մտածել ու հանգել եմ եզրակացության.

– 2018-ից, երբ սկսվեց դատաիրավական ամենաթողությունը, ամեն մեկը մտածում էր բացառապես իր պաշտպանության մասին։ Յուրաքանչյուրը մտածում էր միայն իր անձնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին։ Եվ մարդիկ, ովքեր ունեին թե´ ռեսուրսներ, թե´ բավարար գրագիտություն և այլ հատկանիշներ, այդպես էլ չհանգեցին այն գիտակցությանը, որ պետք է ստեղծել ոչ միայն սեփական անձի պաշտպանության համակարգ, այլև՝ դատաիրավական հրեշի դեմ միասնական դիմադրության։ Ընտրվեց անձնական պաշտպանության, և ոչ՝ միասնական դիմադրության տարբերակը։ Եթե նկատել եք՝ ում դեմ ռեպրեսիաները թուլանում են, ում հարցը այս կամ այն կերպ լուծվում է, դադարում է մտածել ընդհանուր պրոբլեմի մասին։ Սա այն նույն կենցաղային հայի մտածողությունն է, թե՝ իմ դրսի պոլի շորից այն կողմ՝ ինձ չի հետաքրքրում, իմը այդքանն է։ Հենց այդ պատճառով է, որ 5 տարում որևէ լուրջ համակարգ չկարողացանք ստեղծել։ Ու ոչ միայն դատաիրավական բեսպրեդելի դեմ, այլև՝ քաղաքական համակարգ չստեղծվեց, քաղաքացիական կառույցներ չստեղծվեցին։ Մեծ հաշվով, ոչ մի միասնական համակարգ չստեղծվեց։ Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք պարտավոր չենք դա անել մեր սեփական կյանքի և արժանապատվության հաշվին. Չալաբյան

Հաջորդ գրառումը

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում. Արայիկ Հարությունյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում. Արայիկ Հարությունյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական