Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
Որպես շրջանավարտ՝ մի բան պատմեմ։ Ստացվեց այնպես, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ, աշխատանքային պարտականություններով զբաղված, ես այդպես էլ չգտա և ինձ հետ Երևան չբերեցի դիպլոմներս։
Բռնի տեղահանությունից 6 ամիս անց՝ գնացի դիպլոմներս վերականգնելու։ Երբ քայլում էի հարազատ կրթօջախների միջանցքներով, հուզմունքս մի կերպ էի զսպում։ Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ հաստատություններ, այլևս չկա։ Այն, ինչին պետք է ծառայեին այդ հաստատություններում ձեռք բերած գիտելիքները և այն երազանքները, որ կապված էին այդ ամենի հետ, այսօր չկան։
Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս․․․
Ի՞նչ եմ ուզում ասել․ գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը։
Սա իմ պատմությունն է։ Կընդունեք այն որպես ուղերձ, թե կթերթեք ու կանցնեք առաջ, ձեր անելիքն է։ Ես իմ պարտքը համարեցի պատմել այն ձեզ։
ԵՊՀ և ՀԱՀ շրջանավարտ
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ
ՀԳ․ 2016 թվականի ապրիլին Արցախից վերադառնալուց հետո իմ կուրսընկերները այսպես դիմավորեցին ինձ ամերիկյան համալսարանում։