Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիան չի ուզում հիշել, իսկ մենք՝ (ա)կամա արտոնո՞ւմ ենք

Անահիտ Հովսեփյան
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
214
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնական լռությունը

2016-ի հունիսի 2-ից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող որեւէ ձեռնարկ չի նախաձեռնել ԳԴՀ Բունդեսթագը, չի նկատել իր երկրում բնակվող ԳԴՀ քաղաքացիություն ունեցող հայերին դիմելու, անմեղ զոհերին հիշատակելու, վերապրողների ժառանգների ցավը մեղմելու պարտավորություն: ԳԴՀ-ում բնակվող հայերի թվաքանակի մասին (ոչ պաշտոնական) նշվում է, թե 80-ից 100 հազար են, նրանց քվեն փոքրաթիվ է, կարեւոր չէ՞:

ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի կայքում էլ լռություն է, թեեւ դժվար չէր տեղադրել մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցից գոնե մեկ լուսանկար՝ կից հակիրճ հիշատակմամբ: Սա կլիներ փաստերի վերականգնում, որ ցավալիորեն ոչ պատահաբար շրջանցում է նրա պաշտոնական կայքը՝ Հայաստան եւ Ադրբեջան այցից հետո, ինչպես գրել ենք «Ազգի» նախորդ համարներում: Ուրանալով ուրանում է:

Մինչ երեկ՝ ապրիլի 24-ի երեկոյան մեր թերթը տպարան հանձնելը, ծանոթ չէր, թե գերմանացի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի մասին: Ընտրություններից հետո դաշնային կառավարությունը դեռ չի կազմվել, սակայն մի՞թե դա արտոնում է քաղաքական գործիչներին նաեւ իրենց՝ 20-րդ դարասկզբի անփառունակ պատմությունն ուրանալու, հիշողության կամավոր կորստի բարոյազուրկ ճանապարհն ընտրել: 2015-2016 թվականներին «Ազգը» պարտաճանաչ փաստագրել է գերմանացի քաղաքական գործիչների «համապատասխանատվության», «մեղսակցության» մասին հրապարակային խոստովանությունները, դրանից հետո էլ ամեն տարի ապրիլին թերթի արխիվը հարստացվել կարեւորագույն իրադարձությունների մասին գրելով:

Մեր պետությունն այսքան անտեսված եւ միայնակ երբեք չի եղել

Երեկ ժամը 12.31-ին Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը X-ի իր էջում  տեղադրեց մի լուսանկար եւ կից հետեւյալ գրությունը՝ «Այսօր Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցը հիշատակելով Բեռլինի սուրբ Հեդվիգի տաճարին հարակից խաչքարին ծաղկեպսակ զետեղվեց»: Լուսանկարից երեւում է, որ Հայաստանի Թալինի շրջանում ծնված՝ արեւմտահայի ժառանգ ՀՀ դեսպանը, որ խաչքարի առջեւ գլուխը խոնարհել է, մենակ է: Նրանից մի քանի քայլ հետ կանգնածների մեջ առերեւույթ գերմանացի պաշտոնատարներ չկան:

Ինչպե՞ս, ինչո՞ւ այսքան մենակ, արհամարհված մնացինք…

Դեսպանն իր էջում վերահրապարակել է ՀՀ ԱԳՆ ապրիլ 24-յան հաղորդագրությունը: Մեզ ծանոթ չէ այսօր հրավիրված որեւէ այլ արարողություն կա՞ ԳԴՀ որեւէ քաղաքում, որտեղ կլսվի ՀՀ պաշտոնյայի ելույթը Հայոց ցեղասպանության 110-ամյակի վերաբերյալ:  Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի հետ փետրվարի 20-ին առցանց «Ազգի» հարցազրույցում

 Յոնաթան Շպանգենբերգ. «Չենք կրնար լռել»

ծանուցվեց, թե 2025-ին ՀՀ վարչապետի՝ հայ համայնքի հետ ցյուրիխյան, ամերիկյան հանդիպումներից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը 110-ամյակի միջոցառումները որոշել են կազմակերպել առանց ՀՀ դեսպանության: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը եւ Գերմանահայոց առաջնորդարանը սակայն չեն դադարեցնում համագործակցությունը, եւ նախորդ տարիների նման հրավիրում են ՀՀ դեսպանին, դեսպանությանը մասնակցելու Բեռլինում եւ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում նախատեսված հիշատակի գլխավոր արարողություններին: Ինչպես իրազեկել ենք «Ազգի» նախորդ համարում, ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հիշատակի արարողություն է նախատեսված Բեռլինի պատգամավորների պալատում, ապրիլի 26-ին նույն ժամին՝ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում: Ապրիլի 24-ին նույն ժամին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշահանդես է հրավիրել նաեւ Բադեն Վյուրթեմբերգի հայ առաքելական համայնքը Շտուտգարդում՝ Գյումրիի կամերային նվագախմբի մասնակցությամբ: Գլխավոր բանախոսը Ռուր համալսարանի պրոֆեսոր Քրիստին Պլատն է: Ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հուշահանդես կար նաեւ Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ եկեղեցում, գլխավոր բանախոսը՝ Հյուսիս Հռենոս Վեսթֆալիա երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի փոխնախագահ Բերիվան Այմազը: Մյունխենում, Հալեում, Բրեմենում նույնպես հիշատակի միջոցառումների օր էր սահմանված ապրիլի 24-ը:

Այն հանգամանքը, որ Հռոմի պապի թաղման արարողությունը նախատեսված է շաբաթ օրը, հնարավոր է, որ դա առիթ լինի Մայնի Ֆրանկֆուրտում գերմանացիների նվազ մասնակցության: ԳԿԽ ատենապետ Շպանգենբերգը երեկ ի պատասխան մեր հարցման ծանուցեց, թե հրավերն ուղարկվել է, սակայն Բեռլինի հուշահանդեսին նախապես իրենց ներկայությունն ամրագրածների թվում չի նկատել ՀՀ դեսպանի, դեսպանության աշխատակիցների անունները: Պատգամավորների պալատում հուշահանդեսի բանախոսն է  ԳԴՀ ճանաչված քաղաքական գործիչ Ջեմ Էոզդեմիրը, որի վերջին պաշտոնը ԳԴՀ կրթության նախարարն է, իսկ մայիսին կազմվելիք  կառավարությունում հավանաբար չի ընդգրկվի, քանի որ հավակնում է դառնալ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի վարչապետ: Բեռլինում իրենց մասնակցությունն են հաստատել պետքարտուղար Ֆլորիան Հաուերը, հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը, այլք:

Հոդվածը գրելու պահին մեզ համակել էր մի տխուր զգացողություն՝ Հայոց ցեղասպանության ծանր հարվածը բավարար չէ՞ր սթափվելու, աշխարհին ցույց տալու, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հիշատակի որեւէ արարողություն չի բաժանելու հայաստանահային, պետական գործչին եւ սփյուռքահային: Բոլորիս պարտավորությունը մեկ է՝ հիշել եւ պահանջել: Հայաստանը բոլոր հայերի իրավունքների պաշտպանն է, նաեւ նրանց, որ իր քաղաքացիները չեն, եւ հակահայկական ատելության զոհ են:

Սպառնալիքները շարունակվում են՝ «Ցեղասպանությունը չենք մոռացել»

Թոբիաս Շիբիլլան, որ «Ազգի» ընթերցողներին ծանոթ է Թոբիաս Էսսեր անվամբ  t-online-ում հրատարակած հոդվածներով, որ 2020-ի պատերազմից հետո եղել է Հայաստանում, ծանոթ է Ադրբեջանի, Թուրքիայի հայահալած պաշտոնական քաղաքականությանը, մասնագիտանում է հակամարտությունների, ռասիստական դրսեւորումների, քաղաքական ծայրահեղականության թեմաների լուսաբանման մեջ, ապրիլի 21-ին  t-online-ում հրապարակեց Գերմանիայում հայերի հանդեպ սպսռնալիքների մասին մի հոդված, որի վերնագիրն էր՝ «Նրանք ուզում են մեր հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնել»: Ապրիլի 22-ին web կայքը վերահրապարակեց t-online-ի հոդվածը՝ ընդգծելով, թե սպառնալիքները գերմանահայերի մեջ նոր պատերազմի վախ են արթնացնում:

«Գերմանիայում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչները մարտ ամսվանից ի վեր նույն ժամին՝ 13-14-ին, բռնության սպառնալիքներ են ստանում իրենց հեռախոսահամարներին», հայտնում է  t-online՝ գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ զրույցի մանրամասները շարադրելով: «Չենք մոռացել 1915-ը, հայ պոռնիկ», «Ես քեզ կբռնաբարեմ քո տանը», «Ես գրողի ծոցը կուղարկեմ քո ողջ ժողովրդին», «Մենք ձեզ կրկին կսպանենք, դուք՝ անպիտաններդ ևս մեկ ցեղասպանություն կտեսնեք»: Անանուն զանգահարողների բառերն են, որով   սպառնում են հայերին: Ըստ Գուրգեն Պետրոսյանի, զանգահարողները, որ ներկայանում են որպես թուրք եւ ադրբեջանցի, հեռախոսազանգն անջատում են առավելագույնը 40 վայրկյան հետո, իրավաբանների միությունն արձանագրել է առնվազն 15 նմանաբովանդակ սպառնալիք, սակայն սրանք միայն հայտնի դեպքերն են, չբացահայտված դեպքերի թիվը պետք է որ ավելին լինի: Պետրոսյանը հիշեցնում է, որ 2020-ից հետո նման սպառնալիքները նոր երեւույթ չեն: «Ազգը» ժամանակին գրել է, որ թուրք եւ ադրբեջանցի «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամները Քյոլնում, Բեռլինում ահաբեկել, սպառնալից նամակներ են ուղարկել հայերին, ոտնձգություն կատարել հայկական խանութների, ռեստորանների հանդեպ: Գերմանահայ իրավաբանների միության նախագահի պատմելով, մի կին այժմ ոստիկանության պաշտպանության տակ է, մեկ ուրիշը ստիպված է եղել հոգեբանական բուժում ստանալ: Զանգերից բացի Telegram-յան հաղորդագրություններով ուղարկվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ գլխատված, սպանված հայ զինվորների նկարներ: Գերմանահայ իրավաբանների միությունը մի քանի քրեական գործ է հարուցել՝ հույս ունենալով, որ դրանք կբացահայտեն համակարգված արշավի կազմակերպիչներին, հանցագործներին, պատասխանատվության կենթարկեն նրանց: 

Հայ եւ հրեա ուսանողական միությունները՝ Աղետը չմոռանալու հանձնառությամբ

Այս տարի Հայոց ցեղասպանության խորհրդանշական ապրիլի 24-ին հրեաներն էլ հիշատակում են իրենց Յոմ հա Շոան՝ Ողջակիզման հիշատակի օրը, 82 տարի առաջ Վարշավյան գետոյի ապստամբության օրը նաեւ: Շատ հուսադրող է, որ Գերմանիայում հայ ուսանողական «Միասին» եւ հրեա ուսանողների (JSUD )միությունները միացյալ հաղորդագրություն են տարածել՝ երկու Աղետների զոհերի հիշատակը, անուններն ու պատմությունը վառ պահելու, չմոռանալու, պատասխանատվությամբ ապագան կառուցելու հանձնառությամբ:

Մյուս կողմից, Փարիզի Շոայի թանգարանում Me՛morial de la Shoah ապրիլի 1-ին բացված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված պատմական ցուցահանդեսը պատմությունը չմոռանալու պատմական պատասխանատվության մասին է: «Հիշողության պատմական պարտավորությունից ելնելով Շոայի հուշահամալիրը «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ոգեկոչելու շրջանակներում մինչեւ նոյեմբերի 4-ը ներկայացնում է 20-րդ դարասկզբի պատմության՝ այս մեծ ողբերգական իրադարձությանը նվիրված ցուցահանդես», գրված է թանգարանի տեղեկագրում:

«Ցուցահանդեսը ներկայացնում է 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը նախորդած և դրան հանգեցրած իրադարձությունները: Ցեղասպանությունն այժմ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարվում, սակայն որոշ ազգերի, պետությունների համար դեռևս դժվար է այդ հանցագործությունը ճանաչելը: 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում այն ժամանակ ապրող հայերի ավելի քան երկու երրորդը ոչնչացվել է անմարդկային պայմաններում: Տեղահանությունները, սովը, մահվան երթերը և զանգվածային սպանությունները ստիպեցին փրկվածներին և նրանց ժառանգներին փախուստի դիմել: 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցուցահանդեսը հետաքննում է Հայոց ցեղասպանությունը, բացատրում, փաստագրում և իրազեկում է իրադարձությունների մասին»:

Գերմանիայում Քրդական համայնքը ապրիլի 24-ին հայտարարություն էր տարածել, որով նախ իրազեկում էր Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ցայսօր ուրացման մասին, ապա հավաստիացնում, որ ոճրագործության զոհերի հիշատակը ոգեկոչելով, միանում են նրանց, որ ճանաչման, հիշողության եւ արդարության կողմնակից են:

«Ազգի» նախորդ համարում իրազեկել ենք, որ Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում 2025-ի ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 31-ը տեղի կունենա մշակութային միջազգային փառատոն՝ «100 + 10 Հայկական Այլաբանություններ» (100 + 10 Armenian Allegories) խորագրով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում նախագահ Գաուքն արտասանեց՝ «ցեղասպանություն էր», այնուհետ հանրությունը շարժվեց Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությամբ հիշատակելու Աղետի 100 ամյակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մեր կամքն է Արցախը չմոռանալ»

Հաջորդ գրառումը

Դեռեւս նոր վավերագրեր են ծնվում Հայոց ցեղասպանության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
Քաղաքականություն

«Մայր Հայաստանը» պատրաստ է համախմբողի դերակատարում ստանձնել և համագործակցության կամուրջներ ստեղծել բոլոր ազգային ու սոցիալական դիմագիծ ունեցող իրական ընդդիմադիր ուժերի միջև

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
Հաջորդ գրառումը

Դեռեւս նոր վավերագրեր են ծնվում Հայոց ցեղասպանության մասին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական