Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աֆղանական աղետը որպես ԱՄՆ֊ի նախագիծ

17/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահան Իշխանյանի ՖԲ էջից, –

Աֆղանստանի 40 տարվա աղետալի պատմությունը ԱՄՆ֊ի հատուկ ծառայությունների սադրանքի արդյունքն է։ 

 1979 թվին Աֆղանստան  Սովետական զորքերի ներխուժումից վեց ամիս առաջ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի գաղտնի հրամանով ԱՄՆ֊ի հատուկ ծառայությունները զինում են իսլամիստ խմբավորումներին ընդդեմ Ժողովրդա֊դեմոկրատական կուսակցության  իշխանության։ Դեռ 1978֊ից Աֆղանստանի իշխանություները բազմիցս դիմում են ՍՍՀՄ֊ին ռազմական օգնութուն ստանալու համար, 1979֊ին 7 անգամ են դիմում, սակայն մերժում էին ստանում, Սովետական Միությունը օգնում էր միայն խորհդականներով։ Սովետական Միության ղեկավարությունը չէր ուզում ներքաշվել Աֆղանական պատերազմի մեջ, սակայն ի վերջը, 1979 թվի դեկտեմբերին երբ ներքին հրահրված խառնաշփոթը աղետի էր մոտենում, ստիպված մտցում են զորքերը։

Քարտերի անվտանգության խորհդական Զբիգնև Բժեզինսկին խոստովանել է, որ զինելով իսլամիստներին իրենք նպատակ ունեին Սովետը ներքաշել այնպիսի պատերազմի մեջ ինչպես ԱՄՆ֊ն Վիետնամում։ 1998֊ին Ֆրանսիական Le Nouvel Observateur֊ին նա ասում է

«Մենք նպատակաուղղված բարձրացնում էինք հավանականությունը, որ ռուսները կմիջամտեն։ Գաղտնի գործողությունը հիանալի գաղափար էր։ Դրա արդյունքում Սովետական Միությունը ներքաշվեց Աֆղանական ծուղակի մեջ։ Այն օրը երբ Սովետական Միությունը պաշտոնապես հատեց սահմանը, ես գրեցի նախագահ Քարտեին. «Հիմա մենք ստացանք շանս Սովետական միությանը տալու Վիետնամական պատերազմ»։

ԱՄՆ ԿՀՎ֊ի գաղտնի «Ցիկլոն» գործողությունը 1979-1989 թվերին իսլամիստ գրոհայինների վրա ծախսել է միլիարդավոր դոլարներ, Պակիստանում բացում էին արմատական իսլամիստական դպրոցներ, որտեղ հասակ էին առնում թալիբան շարժման անձինք,  հազարավոր իսլամիստների մարզում ու ուղարկում էին ճակատ։ Բացի այդ ԱՄՆ֊ն Պակիստանի հետ համագործակցելով՝ մղեցին իսլամիստ ծարահեղականներին  Սովետի դեմ Ջիհադ հայտարել, որի արդյունքում աշխարհի բազմաթիվ անկյուններից իսլամիստները մեկնում էին Աֆղանստան պետական  ու Սովետական բանակի դեմ կռվելու։ Նրանց մեջ էր նաև Ալ Քաիդայի հիմնադիր Ոսամա Բեն Լադենը։

Հարցին թե չի՞ զղջում այն քաղաքականության համար, որը հանգեցրեց այդ երկրում աղետի, և որ իսլամիստ ծայրահեղականների հետ իրենց համագործակցության  պատճառով ստեղծվեցին ծայրահեղական ու տեեռորսիտական իսլամական խմբեր ինչպիսիք թալիբանն  ու Ալ քաիդան են, Բժեզինսկին պատասխանում է. 

«Ո՞րն է ավելի կարևոր համաշխարհային պատմության համար՝ թալիբա՞նը, թե՞ Սովետական կայսրության կործանումը, ինչ որ սանձարձակ մուսուլմանական խմբե՞րը թե՞ Կենտրոնական Եվրոպայի ազատագրումն ու սառը պատերազմի ավարտը»։

Իսկ 2003 թվին հրապարկած «Ընտրություն։ Համաշխարհային տիրապետություն կամ համաշխարհային առաջնորդություն» գրքում Բժեզինսկին գրում է որ 2001-ի սեպտեմբերի 11֊ի ահաբեկչական ակտը հնարավորություն տվեց ԱՄՆ֊ին ռազմական ներկայություն ունենալ մինչ այդ իր համար անմատչելի ռեգիոններում և այն երկրերնում որտեղ Մոսկվան չէր ուզի ամերիկյան ներկայությունը «Սեպտեմբերի 11֊ից հետո ամերիկան զինվորականության մուտքը նախկին Սովետական հանրապետություններ՝ Ուզբեկստասն, Ղազախստան, Ղրղզստան, և նախապես Մոսկվայի չուզելով որոշումը  աչք փակել այդ փաստի վրա,  տարբեր հետսովետական պետություններում հեշտացրեց ՆԱՏՕ֊ի հետ համագործակցությունը»։

Դարձ ի շրջանս յուր, Աֆղանստանում Ամերիկյան զորքերը դուրս բերվեցին և Թալիբները կրկին իշխանությունը վերցրեցին ու հաստատեցին խավար կարգեր։

Աֆղան ռեժիսոր Սահրամ Քարիմը ահազանգ է հնչեցնում որ թալիբները փախցնում են երեխաներին, վաճառում են աղջիկներին որպես հարսնացու, սպանում են կանանց միայն հրապուրիչ լինելու համար, սպանում են մտավորականներին, ինչպես սպանել են իրենց ամենասիրելի կատակերգակ դերասանին և բանաստեղծ֊պատմաբանի։ Հազարավոր ընտնիքներ փախչում են թալիբների առաջխաղացումից, հայտնվում ինչ որ ճամբարներում, որտեղ անմարդկայն պայմաններ են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ն հրապարակել է թվեր Լաչինի միջանցքով տեղաշարժի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրեն Սուրենյանց

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ. Սուրեն Սուրենյանց

04/01/2026
Հրապարակախոսություն

Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ

04/01/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական