Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայությունը քաղաքական գործոն է միայն իր հողի վրա

15/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախահայության զանգվածային փախուստը Ստեփանակերտից, Շուշիից, Քարվաճառի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից անդառնալի հետեւանքներ է ունենալու արցախահայության իրավունքների համար։ Եթե հենց այս պահին չդադարեցվի վերոհիշյալ եւ այլ վայրերից ժողովրդի փախուստը, մենք ընդմիշտ կկորցնենք Արցախը, ինչպես 105 տարի առաջ կորցրեցինք Արեւմտահայաստանը, ինչպես 100 տարի առաջ Կիլիկիան, ինչպես 82 տարի առաջ Սուեդիան (Մուսալեռ), ինչպես ավելի ուշ Նախիջեւանը՝ հայաթափումով։

Իր սեփական, հայրենի հողի վրա ապրող, գոյատեւող ժողովուրդն է տերը այդ հողի, դա՛ է վճռական գործոնը, անառարկելի երաշխիքը միջազգային օրենքի ուժով եւ ուժի՛ օրենքով։ Ժողովո՛ւրդ, իհարկե դժվար բան եմ հանձնարարում, բայց գիտակցեք, մի լքեք ձեր տները, ձեր բնակավայրերը, ձեր գյուղերը, ձեր քաղաքները, մի վառեք ձեր ունեցվածքը, սեփական տունը վառելը նշանակում է ընդմիշտ կորցնել վերադարձի հույսը. դա նման է վերադարձի նավակները այրելուն։ Մի վառեք՝ որպեսզի թշնամուն ցույց տաք, որ վերադառնալու եք։ Վերադարձեք, զինվեք ու պաշտպանեք ձեզ, ձեր ընտանիքը, տունը։ Միայն այդպես կարող եք, կարող ենք մինչեւ աշխարհի վերջը պահպանել ձեր եւ մեր հողում ապրելու իրավունքը։

Գիտեմ, տեղեկություններ կան, որ Արցախի տարբեր բնակավայրերում ձեզնից շատերը հենց հիմա զենքը ձեռքին պատրաստ են պաշտպանելու իրենց տունն ու տեղը, բնակավայրը, անվեհեր ու վճռական։ Ռուս զինվորը այնտեղ է, եկել է իբր հինգ տարով։ Չհավատաք։ Նա եկել է շատ երկար ժամանակով, եւ ներկա պայմաններում դա շատ լավ է, մեր շահերին համահունչ։ Ի վերջո նա մեր եւ հատկապես ձեր կարիքն է ունենալու, օգնեք նրան, գործակցեք նրա հետ։

Արցախահայեր, պահպանեք ձեր պետական կառույցները, պետական խորհրդանշանները, ձեր խորհրդարանը, կառավարությունը, նախագահությունը։ Հիմա, այս աղետից հետո, նրանք լծվելու են, ստիպված են լծվել ավերակված շենք-շինությունների, քաղաքների եւ գյուղերի վերականգնմանը, ժողովրդին պատսպարելու, ջեռուցում ապահովելու, սնունդ մատակարարելու, հիվանդներին, վիրավորներին բուժելու, երեխաներին կրթություն տալու եւ, վերջապես ապրելու իրավունքը պաշտպանելու պարտականությանը՝ օժանդակությամբ մայր Հայաստանի եւ Սփյուռքի։

Վերադարձեք։  

         ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատարանը Արթուր Դանիելյանին ազատ արձակեց

Հաջորդ գրառումը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը հայրենակիցներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը հայրենակիցներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական