✅ Հայերը կազմում էին՝
Բաքվի բնակչության 20% -ը, Գյանջայում՝ բնակչության 32,8% -ը, Նախիջևանում՝ բնակչության 38% -ը:
📍 Մինչև 1918 թվականի՝ Կովկասի բնակչության վերաբերյալ ռուսների և օսմանցիների կողմից պատրաստված փաստաթղթերն ու վիճակագրությունը, թուրք բնակչություն՝ որպես էթնիկ միավոր՝ առանձին չի եղել: Այս փաստաթղթում հստակ երևում է, որ Կովկասում թուրքեր կոչվող անկախ ազգային և էթնիկական ինքնություն դեռ չի ձևավորվել:
Այդ պատճառով տարբեր էթնիկ խմբեր, ինչպիսիք են թաթարները, իրանական բնիկ ազգությունները, կովկասյան մահմեդական բնիկ ազգությունները՝ միասնաբար հիշատակվում էին «մուսուլմաններ» խմբի մեջ:
Այս փաստաթղթում նշված մուսուլմանական բնակչության վիճակագրությունը հետևյալն է.
Բաքվում՝ 42,8%, Գյանջայում՝ 62,6%, Նախիջևանում՝ 61%: Մուսուլման բնակչություն անունով խմբում նկատի են ունեցել կովկասյան մահմեդական բազմաթիվ ազգություններ:
Այս պատմական փաստաթուղթը նշում է Արաքս գետի հյուսիսային կողմի (ներկայիս Ադրբեջան) բնակիչների ժողովրդագրական և էթնիկական կազմը` չորս հիմնական խմբերի տեսքով` մուսուլմաններ, ռուսներ, վրացիներ և հայեր: Բնակչության մեջ եղել են նաև որոշակի տոկոս կազմող այլ ազգություններ ևս՝ հրեաներ և այլոք:
Փաստաթղթի բնօրինակը օսմանյան թուրքերեն է:
🔸️Վիճակագրության աղբյուրը՝ Մոհամմադ Հասան Վալիլի (Բահարլիի) «Ադրբեջան» գիրքը, որը լույս է տեսել 1921 թվականին՝ Բաքվում: