Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջարկում եմ մեզանում մերժել «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերը՝ դրանք փոխարինելով «ռազմական ձախողում» բառակապակցությամբ. Նաիրի Հոխիկյան

30/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

2020-ի պատերազմի հետևանքները ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը ձևակերպել են որպես ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ և ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ՝ առանց հաշվի առնելու, թե ինչ նշանակություն ունեն այդ բառերը։ Հայ քաղաքական գործիչները պետք է իմանան վերոնշյալ բառերի միջազգային իրավական ձևակերպումները, եթե խոսքը վերաբերում է պատերազմին։

Պարտության դեպքում պատերազմող կողմերից մեկը անվերապահ և ամբողջովին կերպով ընդունում է իր ձախողումը և դա ստորագրում փաստաթղթում։ ՀՀ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ընդամենը հայտարարություն է՝ առանց իրավական ուժի, և այնտեղ խոսք չկա պարտության կամ կապիտուլյացիայի մասին։ Կապիտուլյացիայի դեպքում պարտվող կողմի զինված ուժերը և զենքը հանձնվում են հաղթող կողմին։

Պարտվող կողմի ողջ սպառազինությունը հանձնվում է հաղթող կողմի տնօրինմանը, ամբողջ զորքն էլ հաղթողին է հանձնվում որպես գերի։Կապիտուլյացիայի դեպքում հաղթող կողմը կարող է պարտված պետության գերագույն իշխանությունը ժամանակավորապես վերցնել իր ձեռքն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ։Հիմա խնդրում եմ՝ ասեք, թե կա՞ արդյոք այդպիսի իրավիճակ մեզանում։ Եթե չկա, ինչո՞ւ ենք ինքներս մեզ տանջում «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերով։ Հաշվի առեք, որ այդ բառերով դուք վնասում եք ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ հեղինակությանը, այն զինվորի, ով ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։

Ի վերջո, պետք է հասկանանք, որ բառերը ուժ ունեն, դրանք մտնում են հանրային գիտակցության մեջ և դառնում կյանքի և հոգեբանության ուղեկից։ 1994-ին կրած իրական պարտության պարագայում Ադրբեջանում այդպես էլ չկիրառեցին «պարտություն» տերմինը՝ պատրաստվելով ապագա հաջողությունների։ Թշնամին հասկանում է հանրային հոգեբանության կարևորությունը։ Առաջարկում եմ մեզանում մերժել «պարտություն» և «կապիտուլյացիա» բառերը՝ դրանք փոխարինելով «ռազմական ձախողում» բառակապակցությամբ։ Ի վերջո, ձախողում բոլորն են ունենում, և դա կարելի է շտկել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ. Պատվաստանյութերի անհավասար տարածումը քայքայում է տնտեսությունը

Հաջորդ գրառումը

Պատվաստումը սահմանափակումներից արագ դուրս գալու բանալին է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Պատվաստումը սահմանափակումներից արագ դուրս գալու բանալին է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական