Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանությունները նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում

08/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը՝  այն որակելով խայտառակ որոշում:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ՝ առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանը մեկ այլ դատավորի (և համատեղությամբ իշխող ՔՊ կուսակցության նախկին թմբուկահարի) որոշմամբ կալանավորվեց, որովհետև մինչ այդ նա, որպես դատավոր, կալանավորման որոշում էր ընդունել իր ենթակայության տակ գտնվող քրեական գործով անցնող մեկ այլ անձի վերաբերյալ։ Սա թվացյալ աբսուրդ է, երբ դատավորը կալանավորվել է իր անմիջական աշխատանքային պարտականությունների իրացման համար։ Նույն տրամաբանությամբ զինվորը կարող է կալանավորվել թշնամու վրա կրակելու, ոստիկանը՝ հանցագործին վնասազերծելիս նրան մարմնական վնասվածք պատճառելու, կամ էլ հրշեջը՝ կրակը մարելիս տունը ջրով ողողելու համար (ցավոք, այսօրվա Հայաստանում այլևս սրանցից որևէ մեկը այլևս հնարավոր չի բացառել):

Զուտ ֆորմալ տեսանյունից, մեր Քրեական օրենսգրքում կա 348 Հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում «Ակնհայտ ապօրինի» կալանավորման համար։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում, այս հոդվածով երբեիցե որևէ անձ չի դատապարվել։ Ավելին, վերջին տարիների ընթացքում, թեև գործող իշխանությունների ճնշման տակ նրա բազմաթիվ քաղաքական հակառակորդներ են կալանավորվել, իսկ հետո հանցակազմի բացակայության պատճառով բաց են թողնվել, և ոչ մի դատավոր չի պատժվել այս անձանց ակնհայտ ապօրինի կալանավորման համար։ Բայց բավական էր, որ կոնկրետ դատավորը դեմ գնա «ամենազոր» վարչապետի կամքին, և ազատ արձակեր իրապես ակնհայտորեն ապօրինի կալանավորված ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, նրա վրա հետին թվով այսպիսի անհեթեթ գործ է սարքվել, և մինչ այդ իր պաշտոնական պարտականությունները անբասիր իրականացնող, օրենքի պաշտպան հանդիսացող դատավորը հանկարծ ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։

Այս ամենը վատ բեմադրած աբսուրդի թատրոն է հիշեցնում։ 21-րդ դարում, մի երկրում, որի իշխանությունները ամեն քայլափոխին խոսում են ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանը իրենց հավատարմությունից, բացարձակ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Քննչական մեկուսարաններում են գտնվում գործող իշխանության տասնյակ քաղաքական հակառակորդներ, պատերազմի ծանր բովով անցած զինվորներ և սպաներ, դատարանները ծանրաբեռնված են բացարձակ մտածածին, «քաղաքական աստառով» բազմաթիվ գործերով, որոնց մեծ մասը փլվում է դատարանում և ոչ մի տեղ չի հասնում, իսկ դատավորների նկատմամբ էլ պարբերաբար անթաքույց և կոպիտ ճնշումներ են իրականացվում գործող քաղաքական իշխանության կողմից, որպեսզի նրանք դառնան մեր աչքի առաջ ստեղծվող բռնաճնշումների մեքենայի հլու հնազանդ կամակատարները։

Սա ոչ միայն բացարձակ հիասթափություն է ծնում այս իշխանությունների նկատմամբ, այլև հարց է բարձրացնում, թե որն է ընդհանրապես քաղաքականության մեջ նրանց բարոյական կռվանը՝ ինչով են նրանք լավը իրենց նախորդներից, եթե այս ընթացքում պրակտիկորեն ցանկացած ոլորտում ոչ միայն արագ տեմպերով յուրացրել են նրանց բոլոր արատները, այլև գերազանցելով նրանց, նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում։ Եվ այդպես ոտնահարելով իրավական պետության և մարդկային բարոյականության նվազագույն նորմերը, ի՞նչ այլընտրանքն են նրանք թողնում իրենց իշխանությունից դժգոհներին, և ապագայի ի՞նչ աղետների դուռ են բացում դրանով:

Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական կառույցները ծպտուն չեն հանում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների հակահայ որոշման կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց և հրապարակային դատավարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց և հրապարակային դատավարություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական