Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազերիները այդպես էլ ազգ ու պետություն չդարձան, մնացին Թուրքիայի proxy-ն

28/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ էր, Թիֆլիսում, ամերիկացիների կազմակերպած լրագրողական եռակողմ ֆորումներից մեկում: Այնպես պատահեց, որ երեկոյան բացօթյա սրճարաններից մեկում ադրբեջանցի երեք խմբագիրների հետ առանձին հայտնվեցի նույն սեղանին: Վրացական փափուկ §Տելավին¦ տրամադրում էր զրույցի: Ադրբեջանցի տղաները բավական վարժ խոսում էին անգլերեն, երեքն էլՙ կարեւոր լրատվամիջոցների ղեկավարներ: Մեր զրույցից ընդամենը հիշում եմ երկու բան, երկուսն էլ անակնկալ հարցադրումներ. Շառլ Ազնավուրը երբեւիցե երգե՞լ է հայերեն, իսկ երկրորդՙ ինչո՞ւ ենք մենքՙ հայերս, ադրբեջանցիներին թուրք անվանում, իրենք առանձին, ուրույն եւ ինքնուրույն ազգ են: Հաստատեցի, որ Ազնավուրը նույնիսկ ձանասկավառակ ունի քրոջՙ Աիդայի հետ Սայաթ-Նովա երգելիսՙ §Աշխարհումն իմն դո՛ւն իս¦: Երկրորդ հարցին ի պատասխան չեմ հիշում ինչեր ասացի, միայն մտաբերում եմ, որ հակադարձեցի, թե այդ հարցում իրե՛նք են մեղավոր, եւ իբրեւ ապացույց հիշեցրեցի, որ մինչեւ 1936 թվականը Բաքվի պետական գլխավոր թատրոնը կոչվում էր §Թյուրք թեաթրոսու¦…

Իսկ այսօր, տարիներ անց, դժբախտաբար, մնում եմ մեր ժողովրդի դառն հիշողության մեջ ամրագրված նույն կարծիքին: Հայերիս համար ավելի ընդունելի, փոխհարաբերությունների իմաստով ավելի արդյունավետ, նույնիսկ արցախյան հարցի կարգավորման տեսակետից ավելի հեշտ պիտի լիներ, եթե Ադրբեջանը լիներ իսկապես ինքնիշխան պետություն, ազերիներըՙ սեփական ինքնություն ունեցող ազգ: Պարսկական հարուստ մշակույթից գողանալով, Թուրքիայի աշխարհակալական ծրագրերը մեկիկ-մեկիկ, հլու- հնազանդ իրականացնելով, փոխանակ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուՙ իսրայելական ռազմարդյունաբերության գլխավոր հաճախորդը դառնալով, ուրիշի հողը զավթելովՙ երկիր, պետություն, ազգ չես դառնա: Լավագույն պարագայում կդառնաս մակաբույծ ազգ-պետություն:

Առիթ ունեցել եմ սրանից առաջ ասելու, որ Արցախը, որի շուրջ Բաքուն հյուսել է իր լինելության պատճառաբանությունը (raison d՛etre), կեղծ, արհեստական կոնֆլիկտ էՙ իշխող գերդաստանի եւ, գլխավորը, Թուրքիայի շահերը սպասարկող: Արցախը Անկարային ավելի է պետք, քան Բաքվին: Եթե վերջինին պետք լիներ, ապա նա ամբողջ 70 տարի ուներ իր տրամադրության տակՙ գեթ մի քանի ենթակառույց ստեղծելու համար այնտեղ, եւ ոչ թե ճնշելու, հալածելու, արտագաղթի մղելու բնիկ ժողովրդին:

Կարիք չկա կրկին բացատրելու, թե Անկարայի համար ի՛նչ նշանակություն ունեն Արցախն ու նրան շրջապատող անվտանգության գոտիները, ամբողջ Հայաստանը: Դա հայտնի էր դեռեւս 90-ական թթ.ից, երբ Թուրքիան չհայտարարված, բայց իրողական պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմՙ շրջափակելով ցամաքապատ մեր երկիրը: Բոլորից առաջ Էլչիբեյն էր, այնուհետեւ հայր Ալիեւը, որ ինքնամատույց ընդառաջ գնաց նախագահ Դեմիրելինՙ առաջարկելով նրան իր §հոգատարության¦ տակ վերցնել Նախիջեւանը, ապա հայտարարելով §մեկ ազգ, երկու պետություն¦ բանաձեւը, որն այն ժամանակ Թուրքիան չէր բարձրաձայնում այդպես եւ §երկրորդ պետություն¦ ասելով ակնարկում էր Կիպրոսի զավթված մասը… Մինչդեռ այսօր նախագահ Էրդողանը բարբաջում է §մեկ ազգ եւ վեց պետության¦ մասին, չթաքցնելով ողջ տարածաշրջանում աշխարհագրաքաղաքական ուժ դառնալու իր նկրտումներըՙ մարտահրավեր նետելով ոչ միայն Ռուսաստանին, այլեւ գրեթե ողջ Արաբական աշխարհին, Կիպրոսին ու Հունաստանին եւ մեզ:

Էրդողանի սարքած այս վտանգավոր §ռուլետկայի¦ մեջ Բաքուն, վերոհիշյալՙ ինքն իր համար ստեղծած պայմաններում փաստորեն խոշոր խաղադրույք է կատարել, հույս ունենալով շահել ինչ-որ բան: Օրերս Ալիեւը գործնականում լքեց խնդրի դիվանագիտական կարգավորման ընտրանքը, երբ անարժանապատիվ եղանակով աշխատանքից ազատեց իր ամենափորձառու դիվանագետինՙ Մամեդյարովին: Փաստորեն Բաքուն փակել է դիվանագիտության էջը եւ բոլոր սանձերը հանձնել Անկարային, դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելով, որ ուրույն եւ ինքնիշխան պետություն չէ, ոչ էլ սեփական ապագան կերտող ազգ:

Բաքուն Անկարային է հանձնել նաեւ, արդեն ամբողջությամբ, իր ռազմական ղեկավարման վահանակը: Վերահաստատելով այն ճշմարտությունը, թե ինքը վաղուց վերածվել է proxy-իՙ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ձեռքին, որոնք արդեն քանի տարի փոխանորդային (proxy) պատերազմ են մղում տարածաշրջանի տարբեր մասերում, օգտագործելով վարձկանների եւ ահաբեկիչների: Հենց օրերս, Տավուշի ճակատում խայտառակ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ օդուժի գլխավոր հրամանատար Ռամիզ Թահիրովը շունչը նորից առավ Անկարայում, հրահանգավորվելու համար անշուշտ, մի քիչ էլ լաց լինելու:

Մեր գլխավոր հակառակորդը էր եւ մնում է Թուրքիան: Եվ լավ է, որ ՀՀ վարչապետը առանց կողմնակի ակնարկների երեկ արտասանած ուշագրավ իր ճառում վստահեցրեց, որ Հայաստանը §մերժել եւ մերժում է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը¦:

Ստիպված ենք թուրքին թուրք ասել:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նվեր ՝ «Աստվածաշունչ» ԿԳՄՍ նախարարին՝ «կտրված» դիմորդների կողմից

Հաջորդ գրառումը

Դատարանը նորից մերժեց Յուրի Խաչատուրովի՝ ծնողների շիրմին այցելելու խնդրանքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Դատարանը նորից մերժեց Յուրի Խաչատուրովի՝ ծնողների շիրմին այցելելու խնդրանքը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի

16/10/2025

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝...

ԿարդալDetails

2026 թվականին կառավարությունը 65 տարեկանից բարձր անձանց համար առողջության ապահովագրության փաթեթ ձեռք կբերի. Փաշինյան

16/10/2025

Անվստահության քվեները չբավականացրին. Լեկորնյուն կշարունակի պաշտոնավարել

16/10/2025

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ. Նիկոլ Փաշինյան

16/10/2025

Թեհրանում բացվելու է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական