Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի ընկերները

27/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ կան, որ պատրաստ են պետություններում կարեւոր դիրքեր զբաղեցնող անձանց ժամանցը կազմակերպել: Իհարկե նման ընկերությունը անշահախնդիր հիմքերի վրա չի կառուցվում, ընդ որումՙ երկուստեք…

Մեր ժամանակներում շատ կարեւոր է «ճիշտ» ընկերներ ընտրելը…

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրում եւ գործում են շատ տարբեր ազգություններ ներկայացնող խոշոր գործարարներ, այսպես կոչված ռանտյեներ (գործարար, որը ռենտայով մեծ շահույթներ է ստանում): Այդպիսի գործարարները, ինչպես նշեցի, շատ են, եւ նրանց թվարկելը ձանձրալի գործ է, ընդ որումՙ շատ անհետաքրքիր: Թեմա է ընթերցողիս համար:

Այսօր ես ուզում եմ մի փոքր խոսել նրանցից մեկի մասին, որը, ըստ «Ֆորբս» հանդեսի վարկածի, 2,7 միլիարդ դոլարի կարողություն ունի, Ռուսաստանում, այդ թվում եւ Մոսկվայում ունի անթիվ եւ անհամար անշարժ գույք, որոնք գրանցված են բարեկամների, ազգականների, ընկերների եւ «պիտանի» մարդկանց անուններով: Խոսքս ծագումով ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի մասին է: Վերջինս ծնվել է Ադրբեջանի Կարմիր Սլոբոդա բնակավայրում 1972թ. (այդ բնակավայրում ապրում էին մեծ քանակությամբ լեռնային հրեաներ), եւ դեռ պատանի տարիքում տեղափոխվել է Մոսկվա: Առաջին գործը, որ նա սկսել է անել, դա իր հայրենակից Զարախ Իլիեւի հետ առեւտուրն էր Չերքիզովյան շուկայում: 2000-ական թվականների կեսից Նիսանովն իր կովկասցու ճարպկության, մտավոր ճկունության, հրեական միջավայրում մեծանալու եւ որոշակի հատկանիշներ ձեռք բերելու, մի քանի լեզուների տիրապետելու եւ, վերջապես, նպաստավոր կապեր ունենալու շնորհիվ գրանցեց իր առաջին հաջողությունները: Չմոռանանք նշել նաեւ, որ Չերքիզովյան շուկայի տերըՙ Թելման Իսմաիլովը, ծագումով լեռնային հրեա Բաքվից, Նիսանովի համերկրացին էր:

Իզուր չէր, որ Գոդ Նիսանովին անվանում էին ընկերներ եւ ընկերություններ ստեղծելու չեմպիոն:

Մոսկվայում Նիսանովի առաջին հաստատուն կապերից մեկըՙ Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչության պետ Վլադիմիր Պրոնինն էր: Վերջինիս որդինՙ Ալեքսանդր Պրոնինն ընդունվեց աշխատանքի «Իմպերիալ-2000» ընկերությունում, որը պատկանում էր Նիսանովին:

2009թ. Վլադիմիր Պրոնինը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, եւ Նիսանովին անհրաժեշտ էր շտապ լրացնել այդ այսպես կոչված բարեկամի թափուր տեղը: Ինչ եք կարծում, ո՞վ զբաղեցրեց այդ տեղը: Շատ ավելի լուրջ եւ ծանրակշիռ կարգավիճակով անձնավորությունՙ Վլադիմիր Կոլոկոլցեւըՙ ՌԴ Ներքին գործերի նախարարը:

Իսկ Կոլոկոլցեւի որդին դարձավ Նիսանովի բարեկամ Օլեգ Յունուսովի գործընկերը «Իլ ֆորնո» ռեստորանում:

2016թ. «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի (նույնպես պատկանում է Նիսանովին) տնօրեն դարձավ Թեյմուր Բյուլ-Բյուլ Փոլադ օղլինՙ երաժիշտ, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլ-Բյուլ Փոլադի որդին: Չմոռանամ ընդգծել, որ Գոդ Նիսանովը եւ դեսպանը մտերիմ ընկերներ են: Նիսանովն իր ընկերություններից մեկում բարձր եկամուտով աշխատանք է հատկացրել նաեւ «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի որդուն:

«Նիսանովն անզուսպ կիրք ունի առեւտրի կենտրոնների նկատմամբ», այդպես է նրա մասին արտահայտվում մեկ ուրիշ հայտնի գործարար Իլգար Հաջիեւը: Նիսանովն այն աստիճանի կապված է իր «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի հետ, որ շինության 5-րդ հարկում ունի մի շքեղ առանձնասենյակ: Այդ առանձնասենյակին կից կառուցվել է լողավազան, բաղնիք, մերսման եւ եղունգների մշակման սենյակներ: Իհարկե, այս բոլոր պայմանները մատչելի են ոչ միայն Նիսանովի, այլ նրա առանձնահատուկ մտերիմ բարեկամների համար:

Ընթերցողս հիմա կմտածիՙ մի՞թե այդքան կարեւոր էՙ լողավազան կա այդտեղ, թե ոչ: Այո, լողավազանն առանձնապես կարեւոր շինություն չէ, բայց կարեւոր է, թե ովքեր են այցելում այդ մասնավոր լողավազանը: Նշենք այցելողներից մեկին: Այդ մասնավոր, բայց հարմարավետ լողովազան այցելում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը, որն ամենօրյա մրցալողի խիստ կարիք ունի: Որպես կանոն, գլխավոր հետախույզը առեւտրի կենտրոն է ժամանում ամեն օր եւ նույն ժամին: Լողավազանում նա անցկացնում է մոտ 1 ժամ:

Ականատեսների պնդումով Նարիշկինին «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնի ավտոկանգառում միշտ դիմավորում է մի անձնավորություն, որը ժամանում է նրանից մի քիչ շուտ, «ԲՄՎ» մակնիշի, Ադրբեջանի դեսպանատան համարանիշով մեքենայով:

Այդ խորհրդավոր անձնավորությունը, որը երբեք չի ուշանում եւ միշտ ուղեկցում է Նարիշկինինՙ Էլման Բայրամովն է, Գոդ Նիսանովի ամենամտերիմ գործընկերներից մեկը: Բայրամովը հանդիսանում է «Մոսազերվին» գործարանի սեփականատերը: Նրա գործարանը թողարկում է կոնյակ, պորտվեյն եւ օղի: Բացի այդ, Բայրամովը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ խնամիական հարաբերություններ ունի, նրա դուստրը ամուսնացած է Էյուբովի որդու հետ: Հենց վերոհիշյալ Բայրամովն է ծանոթացրել Նարիշկինին Նիսանովի հետ:

Սերգեյ Նարիշկինին «ծառայություններ մատուցելը» չի սահմանափակվում միայն լողավազանով կամ մրցալողից հետո թեթեւ նախաճաշով. հետախուզության պետի ընտանիքի անդամները հաճախ օգտվում են Նիսանովի այլ «բոնուսներից», օրինակՙ ուղեւորություններ են կատարվում Նիսանովի բիզնես-ջեթով (Gulf stream-G65 մակնիշի ինքնաթիռով): Նարիշկինի դուստրը Վերոնիկան հաճախ է այդ ինքնաթիռով ուղեւորվում տարբեր երկրներ, այդ թվում եւ Բաքու: 30-ամյա Վերոնիկան լողի գծով սպորտի վարպետ է եւ աշխատում է Նիսանովի «Սիգմա Ինվեստիցիոն խմբում»ՙ որպես կառավարիչ: Միեւնույն ժամանակ Վերոնիկա Նարիշկինան մտերմիկ հարաբերություններ ունի Իլհամ Ալիեւի դստերՙ Լեյլայի հետ եւ նրանք հաճախ հանդիպում են Նիսանովին պատկանող «Radisson նավակազմ»-ի նավերից մեկի վրա:

Գոդ Նիսանովի գործարար եւ բարեկամական կապերի մասին Ռուսաստանում, Ադրբեջանում, ԱՊՀ այլ երկրներում կարելի է անվերջ խոսել եւ թվարկել, բայց չէ՞ որ իսկական գործարարը այլ կերպ չի էլ կարող, այդ թվում եւ հայ գործարարները Հայաստանում ու Ռուսաստանում:

Խնդրի էությունը նրանում է, թե այդ կապերը ինչքանո՞վ են օգտագործվում մեծ քաղաքականության մեջ, ռազմավարական ոլորտներում, ի՞նչ աստիճանի կախվածություն ունի քաղաքական, կարեւոր, վճռող դիրք ունեցող գործիչը այդ գործակալից: Որպես կանոն կախվածությունը երկկողմանի է, քանի դեռ մեկն ունի վճռող ազդեցիկ դիրք, իսկ մյուսըՙ անսահմանափակ ֆինանսա-տնտեսական եւ կենցաղսպասարկման հնարավորություններ: Դա է այսօրվա բարոյական կոդեքսը, կյանքի վարքականոնը գրեթե բոլոր հասարակություններում:

Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ Նարիշկինը կամ նրանից ավելի բարձր կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչներն իրավունք չունեն ընկերություն անել ադրբեջանցի գործարարների կամ դեսպանների հետ: Առավել եւս, ո՞վ իրավունք ունի նրանց ասել լողացեք ոչ թե Նիսանովի լողավազանում, այլ Յասենովոյում տեղաբաշխված Արտաքին հետախուզության ծառայության վարչության շենքի լողավազանում, որը բավականին հարմարավետ է, որտեղ ժամանակին լողում էր նախորդ տնօրեն Միխայիլ Ֆրադկովը եւ շատ բարձրաստիճան գեներալներ եւ գնդապետներ:

Եվ ո՞վ ասաց, որ Վերոնիկա Նարիշկինան չի կարող ընկերություն անել Լեյլա Ալիեւայի հետ. մենք գիտենք դեպքեր, երբ ընկերության ձեռքեր են մեկնվում նաեւ անձամբ Մեհրիբան Ալիեւային: Եվ դա վատ չի, եթե արվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ միջավայրում եւ ոչ թե չմտածված պոպուլիզմի նպատակով, այլ հեռու քայլող ռազմավարական-քաղաքական նպատակներով:

Եվ այսպեսՙ փաստեր, որ Նիսանովը օգտագործել է իր կապերը Նարիշկինը հետ հօգուտ Ադրբեջանի ռազմա-քաղաքական հաղթանակների, չկան, եւ որտեղի՞ց կամ էլ ո՞վ պիտի ձեռք բերեր այդ փաստերը, ո՞վ ուներ այդ համարձակությունը, պրոֆեսիոնալ հնարավորությունները, էլ չխոսենք մի շարք այլ օպերատիվ մանրամասնությունների մասին:

Չի բացառվում, որ Նարիշկինը իր պրոֆեսիոնալ պարտքը կատարում է ազնվորեն, առանց խոցելի արատների, նույնիսկ եթե հայ-ադրբեջանական վերջին դաժան պատերազմի ժամանակ նա շարունակել է իր ամենօրյա մրցալողերը Նիսանովի լողավազանում: Դե պարզ է, հո նա, Նիսանովը, կամ Վերոնիկան սգի մեջ չէին մտնելու, կամ վատ տրամադրության պատճառով հրաժարվեին իրենց «պարտադիր» օրակարգից:

Ես չեմ կարող նույնիսկ պնդել, որ Նիսանովը բացի իր գործարարությունից զբաղվում է հետախուզական աշխատանքով հօգուտ Ռուսաստանի կամ Ադրբեջանի, սակայն լավ իմանալով թուրք-ադրեբջանական հետախուզության անվրեպ եւ նպատակասլաց աշխատաոճըՙ չեմ բացառում ոչ մի բան:

Ես առիթներ ունեցել եմ արդեն ընթերցողիս ներկայացնել, թե ի՞նչ բան է հետախուզությունը կամ հատուկ ծառայություններն ընդհանրապես:

Հիմա օգտվելով առիթից հիշեցնեմ, թե ի՞նչ բան է ռուսական հետախուզությունը, գուցե դա պետք գա համապատասխան գործիչներին եւ ոլորտներին:

Քաղաքական հետախուզության պետը, ի տարբերություն այլ ուժային կառույցների ղեկավարների, գործնականում աննկատելի անձնավորություն պետք է լինի:

Բայց նա ամեն առավոտ զեկուցում է պետության ղեկավարին ընթացիկ հետախուզական ամփոփագրի ձեւով, մի քանի էջի վրա: Այդպես է Ռուսաստանում եւ գրեթե ամբողջ աշխարհում (չնչին բացառություններով): Այդ ամփոփագրում, եթե խոսքը վերաբերում է գերտերությանը, նշվում են կարեւոր գեո-քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտահետազոտական եւ այլ նորույթների մասին ամբողջ աշխարհում: Եթե այն տարածաշրջանային փոքր պետություն է, ապա պարզ է, որ ամփոփագիրը ընդգրկում է խիստ տարածաշրջանային եւ կոնկրետ իրենց պետության շահերին վերաբերող խնդիրները:

Այնուհետեւ օրվա ընթացքում պետության գլուխը հետախուզությունից ստանում է հրատապ տեղեկատվություններ, անկախ նրանից, թե այդ օրն ինչպես է նա իրեն զգում, ինչ աշխատանքային օրակարգ ունի, աշխատավայրում է, թե՞ ինքնաթիռում:

Որպես կանոն Սերգեյ Նարիշկինը, որը ղեկավարում է ռուսական հետախուզությունը 2016թ. նոյեմբերի 5-ից, շաբաթը առնվազն մեկ անգամ ժամանում է Կրեմլ եւ անձամբ զեկուցում է Վլ. Պուտինին, թե ի՞նչ է կատարվում աշխարհում (այդ թվում եւ Հայաստանում իհարկե), ինչպես է գնահատում հետախուզությունն այս կամ այն իրադարձությունները եւ իրենց կարծիքը, թե ինչ է պետք անել այս կամ այն օպերատիվ-քաղաքական իրավիճակում:

Հետախուզությունն աշխատում է օրվա 24 ժամ, այդ աշխատանքն ընդմիջումներ չի ունենում: Տեղեկատվությունները ձեռք են բերվում հեռախոսային խոսակցությունների, էլեկտրոնային փոստի, ռադիոէլեկտրոնային ալիքակալումների միջոցով, գործակալական ցանցից, բաց տեղեկատվական աղբյուրներից, օտարերկրյա հեռուստահաղորդումներից, համացանցից եւ իհարկե ամենակարեւորըՙ ճիշտ վերլուծություններից:

Հետախուզության տնօրենը կարող է հանձնարարել իր վերլուծաբաններին կամ կոնկրետ ուղղության օպերատիվ կազմին տեղեկանք ներկայացնել այս կամ այն թեմայովՙ համապատասխան կանխատեսումներով եւ ստանալ այն հաշված րոպեների ըմթացքում, քանի որ հումքն արդեն պատրաստ վիճակում է:

Դետեկտիվ վեպերի սիրահարներին հայտնեմ ոչ մեծ գաղտնիք. Սերգեյ Նարիշկինը հետախուզության շենքում զբացեղնում է թիվ 2131 առանձնասենյակը, 3-րդ հարկում: Նրան նախորդողներն էին Մորտինը, Կրյուչկովը, Շեբարչինը, Պրիմակովը, Տրուբնիկովը, Լեբեդեվը եւ Ֆրադկովը:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Հայրենիքի փրկության շարժում

Հաջորդ գրառումը

Զէնքի Բացակայութեան` Միայն Իմաստութիւն Եւ Միասնականութիւն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Զէնքի Բացակայութեան` Միայն Իմաստութիւն Եւ Միասնականութիւն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական