Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

THE GUARDIAN. Բրիթիշ Փեթրոլյումի ծրագրերն օգնել են Ադրբեջանին ֆինանսավորել ռազմական ագրեսիան, պնդում են կազմակերպության ներկայացուցիչները

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Բացառիկ. «Գլոբալ Ուիթնես»-ը մեղադրում է Միացյալ Թագավորությանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիան անուղղակիորեն ֆինանսավորելու մեջ:

Լուսանկարը. «Գլոբալ Ուիթնես»-ի պնդումների համաձայն, Բրիթիշ Փեթրոլյումի երկարատեւ գործընկերական հարաբերությունները Իլհամ Ալիեւի (լուսանկարում) բռնապետական ռեժիմի հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմական ոլորտն ու ագրեսիան ընդդեմ Հայաստանի: Լուսանկարը` Աթիլլա Կիսբենեդեկի (Ֆրանս-Պրեսս գործակալություն):

Ադրբեջանում Բրիթիշ Փեթրոլյումի իրականացրած վառելիքի արդյունահանման ծրագրերը, բացի 2020թ.-ից ի վեր Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարներ փոխանցելուց, նպաստել են նաեւ Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական ագրեսիային, հայտնել են կազմակերպության ներկայացուցիչները:

«Գլոբալ Ուիթնես»-ը պնդում է, որ բրիտանական նավթային ընկերության երկու խոշոր նավթային եւ գազային նախագծերից Ադրբեջանի ունեցած շահույթը կազմել է 2020 թ.  Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներում տեղի ունեցած պատերազմից մինչեւ օրս երկրի ռազմական ծախսերի քառակին:

Մասնագիտական հասարակական կազմակերպության («Գլոբալ Ուիթնես» ոչ պետական հասարակական կազմակերպությունը զբաղվում է բնական ռեսուրսներ արդյունահանող երկրներում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրմամբ. թարգմ. կողմից) իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը Բրիթիշ Փեթրոլյումի հետ, որը նրա օտարերկրյա ամենախոշոր ներդրողն է, անուղղակիորեն օգնել է Ադրբեջանին ֆինանսավորելու իր ռազմական ագրեսիան ընդդեմ վիճելի տարածքներում բնակվող էթնիկ հայերի, ինչը պատճառ է դարձել, որ 100 հազարից ավելի մարդ սեպտեմբերի սկզբին լքի իր հայրենիքը:

Նույն ամսին Բրիթիշ Փեթրոլյումը ներկայացնող ղեկավար անձինք, ներառյալ դրա նախագահ Հելգե Լունդը եւ նախկին գործադիր տնօրեն Ջոն Բրաունը, այցելեցին Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի հանգուցյալ նախկին նախագահ Հեյդար Ալիեւի 100-ամյակի միջոցառումներին, եւ, ինչպես ասվում էր ընկերության հայտարարության մեջ, վերահաստատելու «Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերության» իրենց հանձնառությունը:

2020 թ. ի վեր Բրիթիշ Փեթրոլյումը «համատեղ շահագործման պայմանագրի» համաձայն Ադրբեջանին մատակարարել է մոտ 35 մլրդ դոլարի (28,6 մլրդ ֆունտ ստերլինգի) նավթ եւ գազ:

Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը նախագահ դարձավ հոր մահից հետո՝ 2003 թ ընտրություններով, որոնք Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության դիտորդների կողմից որակվեցին որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող:

«Գլոբալ Ուիթնեսի» ավագ մասնագետ Դոմինիկ Իգլթոնը համոզված է, որ «Բրիթիշ Փեթրոլյումի երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները Իլհամ Ալիեւի «բռնապետական» ռեժիմի հետ սնում է Ադրբեջանի ռազմական բյուջեն եւ ագրեսիան ընդդեմ Հայաստանի: ԲՓ-ն հանգիստ խղճով շարունակում է արդյունահանել, բնավ դասեր չքաղելով այն պատմական սխալից, որ գործել էր Ռուսաստանի պարագայում»:

Բրիթիշ Փեթրոլյումը հրաժարվեց ռուսական «Ռոսնեֆթ» նավթային ընկերությունում ունեցած գրեթե 20 տոկոս բաժնեմասից, ինչը ընկերությանն արժեցավ մոտ 24 մլրդ դոլար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ Միացյալ Թագավորության կառավարությունը մտահոգություն հայտնեց այն հարցի վերաբերյալ, որ ԲՓ-ն կապեր ունի նավթային ընկերության հետ, որը ռազմական նպատակների համար վառելիք է տրամադրում:

«Դաժան բռնակալներին ֆինանսավորելը միշտ էլ վատ է վերջանում»,- հայտարարել է Իգլթոնը:
Անցած շաբաթ Բրիթիշ Փեթրոլյումը ներկայացրեց այս տարվա երրորդ քառորդի իր՝ սպասվածից ցածր ցուցանիշները, որոնք կազմում են 3.3 մլրդ դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.2 մլրդ դոլարի համեմատությամբ, ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ ընկերության բաժնետոմսերի շատ դանդաղ աճի ու տնօրենների խորհրդում առկա հուզումների ֆոնին ԲՓ-ն կարող է համեղ պատառ դառնալ այն կլանելու ցանկություն ունեցողների համար:

Բրիթիշ Փեթրոլյում ընկերության խոսնակի հայտարարության համաձայն, «ընկերությունը Ադրբեջանում գործունեություն է ծավալում արդեն երեք տասնամյակ եւ հավատարիմ կմնա տարածաշրջանում անվտանգ, հուսալի եւ արագ զարգացող էներգետիկ համակարգ ստեղծելու  հավատամքին»:

Համաձայն 1990-ականներին Բրիթիշ Փեթրոլյումի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ կնքված պայմանագրի, նավթային ընկերությունը պարտավոր է այդ ծրագրերի արդյունքում իր արդյունահանած վառելիքի որոշակի մասնաբաժին տալ Ադրբեջանին:

Այսպիսի պայմանագրերը, որոնց նպատակը վառելիքի արդյունահանման ծրագրերի իրականացման վտանգներն ու շահույթները օտարերկրյա ընկերության եւ ռեսուրսները տնօրինող պետության միջեւ կիսելն է, ընդունված երեւույթ են նավթի եւ գազի արդյունահանության ոլորտում:

Բրիթիշ Փեթրոլյումը Ադրբեջանի նավթագազային ծրագրերում ամենամեծ մասնաբաժինն ունի, սակայն այդ ծրագրերում ավելի փոքր մասնաբաժիններ ունեն նաեւ օտարերկրյա այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան Էքսոն Մոբիլը, նորվեգական Էքուինորը եւ ռուսական Լուկօյլը:

Բրիթիշ Փեթրոլյումի ֆինանսական փաստաթղթերի հրապարակումից պարզ է դառնում, որ 2020 թ. ի վեր ընկերությունը Բաքվին մատակարարել է համաշխարհային գներով գրեթե 35 մլրդ դոլար արժողությամբ նավթ եւ գազ: Այս գումարը ավելի քան չորս անգամ գերազանցում է երկրի ռազմական ծախսերը նույն ժամանակահատվածի համար, որոնք, համաձայն Ստոկհոլմի Խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի, կազմում են գրեթե 7,9 մլրդ. դոլար:

«Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ լիահույս ենք, որ շուտով հակամարտության վերջնական լուծումը կգտնվի»,- հավելել է Բրիթիշ Փեթրոլյումի խոսնակը: Այս հայտարարությունը Բրաունը որեւէ կերպ հրաժարվել է մեկնաբանել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը էթնիկ հայերի արտագաղթը կոչել է ոչ այլ կերպ, քան «էթնիկ զտումներ եւ հայրենազրկում»: Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրուկ հերքել է այդ հայտարարությունը՝ պնդելով, որ տարածաշրջանի բնակչության զանգվածային արտագաղթը «անձնական եւ անհատական որոշում է եւ որեւէ կապ չունի հարկադիր տեղահանության հետ»:     

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆԻ

Նախորդ գրառումը

Պատիւ-արժանապատուութիւն

Հաջորդ գրառումը

Ելենա Սերոպովա. «Երբեք չեմ մոռանում իմ արմատները»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ելենա Սերոպովա. «Երբեք չեմ մոռանում իմ արմատները»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական